Идет загрузка...
Сегодня:  Среда, 17 Апреля, 2024 года

Статьи

Հարգելիներս, մի հատ խորը շունչ քաշեք, սառը ջուր խմեք ու շարունակեք ձեր քարոզարշավը, բայց մի պայմանով՝ հանգիստ թողեք հեղափոխությանը...

22:14, Вторник, 18 Сентября, 2018 года
Հարգելիներս, մի հատ խորը շունչ քաշեք, սառը ջուր խմեք ու շարունակեք ձեր քարոզարշավը, բայց մի պայմանով՝ հանգիստ թողեք հեղափոխությանը...
     Այս հեղափոխությունն արել է ժողովուրդը, բայց Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Ցանակացած նմանատիպ շարժման հաջողությունը կախված է ոչ թե ժողովուրդից, այլ հենց այդ շարժումը ղեկավարող անձից: Թեկուզ ՀՀ պատմության մեջ նայեք քանի այդպիս զանգվածային շարժումներ են եղել, բայց ցավոք սրտի դրանք ավարտվել են ժողովուրդին տներով ցրելով ու քաղաքական կուլիսներում բանակցելով: Փաշինյանը չգնաց դրան: Այսօր խոսել նրա մասին, թե քաղաքական հենարան են եղել Փաշինյանին, մեղմ ասած, անմտություն է: Փաշինյանն ու ժողովուրդը հասան նրան, որ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, իսկ մինչ այդ բոլոր խաղացող քաղաքական ուժերը փորձում էին Փաշինյանին համոզել, որ ժողովուրդին ցրի տներով ու գնա ԱԺ-ում հարցը լուծի: Այդ օրերին Արցախի ղեկավարությունը, մեր երկու եկեղցիների հովվապետերը, դրսի ուժերը ՀՀ-ում հանդիպումներ էին ունենում Նիկոլ Փաշինյանի հետ ու նրան համոզում, որ ժողովուրդին ցրի տներով, բայց չէ, չեղավ այդպես: Եղավ այն ինչ եղավ: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ոչ մի քաղաքական ուժ չէր կարող այլևս կանգնել ժողովուրդի դեմ, դրա համար էլ դուրս եկան ժողովուրդի կողմ, որքան էլ զարմանաք, ՀՀԿ-ն նույնպես: Ես այսօր զարմանում եմ այն քաղաքական ուժերի վրա, ովքեր փորձում են հեղափոխությունը սեփականաշնորհել: Տղերք, նույնիսկ այդ շռայլությունը իրեն թույլ չի տալիս ՔՊ-ն, այդ հեղափոխությունը Նիկոլինն ու ժողովուրդին է: Եկեք մի պահ պատկերացնենք, որ դուք ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին չեք ընտրում վարչապետ, պատկերացնու՞մ եք, որ նույնիսկ ԱԺ շենքի էվակուացիոն ելքերը ձեզ չէին փրկի ժողովուրդի ձեռքից... Հարգելիներս, մի հատ խորը շունչ քաշեք, սառը ջուր խմեք ու շարունակեք ձեր քարոզարշավը, բայց մի պայմանով՝ հանգիստ թողեք հեղափոխությանը...
    
     Կարեն Հովհաննիսյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3472 | 0 | 0
Facebook