Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Երբ տեսնում ես, որ հարազատ տունդ այքան կեղտոտ է, որ անգամ ներս չես ուզում մտնել

15:00, Вторник, 18 Сентября, 2018 года
Երբ տեսնում ես, որ հարազատ տունդ այքան կեղտոտ է, որ անգամ ներս չես ուզում մտնել
     Ահավոր ցավալի է: Ախր իմն է, իմ հարազատ տունը ...Ախր այդ ինստիտուտը, ուր 4 տարի կրթություն եմ ստացել, տվել է մեր երկրին հռչակավոր դերասաններ, ռեժիսորներ, առաջ նաև նկարիչ-քանդակագործներ, լրիվ կորցրել է իր դեմքը: Մոռացության են մատնվել այն վարպետները, որոնք սերունդներ են կրթել, որոնք տասնամյակներով անմնացորդ նվիրվել են այս ինստիտուտին ու այսօր, երբ նրանց հոբելյանն է գալիս ու անցնում, ինստիտուտից նույնիսկ չեն բարեհաճում վերցնել հեռախոսը և գոնե այդպես շնորհավորել, էլ չասեմ, որ հարցնելով որպիսությունը, կարելի է նաև հետաքրքրվել, ինչո՞վ կարող են օգտակար լինել: Չեմ թաքցնի, տվյալ պարագայում, խոսքս Ալեքսանդր Քոչարյանի մասին է, որը 1955 թվականից ինստիտուտում է եղել: Սկզբում, որպես ուսանող Արմեն Գուլակյանի ղեկավարությամբ, հետո ասպիրանտ, ապա դասախոս, դեկան, պրորեկտոր, ԲՈՒՀ-ի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու... Մինչև չհրավիրվեց ինստիտուտի ղեկավարության կողմից թոշակի և հենց այդ հանգամանքն էլ ազդեց նրա առողջության վրա: Սա միայն մի օրինակ է, նման օրինակները, ցավոք շատ-շատ են: Շատերը այդպես էլ կարոտով հեռացան այս կյանքից: Հետո թեթևակի հիշատակվեցին, ասենք հոգեհացի սեղանի շուրջ մի կտոր խաշլամա ծամելուց հետո... Գնա մեռի արի սիրեմ... Ում է պետք... և ումն եք պետք ձեր սուտի խոսքերով... Միայն պատերը զարդարելու համար չեն մեր նվիրյալները: Հարցրու յուրաքանչյուր ուսանողի ո՞վ է պատկերված թատերականի միջանցների պատերին, միայն ուսերը կթափահարեն: Նման դաժան պատկերի անձամբ ինքս եմ ներկա եղել: Ախր ու՞մ- ու՞մ, բայց Խորեն Աբրահամյանին չճանաչե՞լ... Սա զարհուրելի փաստ է: Էլ ինչ ասես Վավիկ Վարդանյանի, Արա Սարգսյանի, Արմեն Գուլակյանի, Ռուբեն Զարյանի, Վարդան Աճեմյանի, Սոս Սարգսյանի, Լևոն Խալաթյանի, Ռուբեն Սանոյանի, Զարեհ Մուրադյանի, Հրաչյա Ղափլանյանի, Կիմ Արզումանյանի, Մարատ Մարինոսյանի, Ալեքսանդր Քոչարյանի, Էլզա Գյուլեսերյանի, Սիրվարդ Մեսրոպյանի, Արտաշես Հովսեփյանի, Ալեքսանդր Գրիգորյանի մասին..... Անհնար է թվարկել բոլորին: Անհատականություններ, որոնք ստեղծեցին, կերտեցին, զարգացրեցին, նվիրվեցին այս ինստիտուտին, չխնայելով առողջությունը ու նրանք, ովքեր այսօր դեռ ի ուրախություն մեզ ողջ-առողջ են, պատկերացնում եմ ինչ ցավ են ապրում դիտելով այս տեսանյութը...Երբ տեսնում ես, որ հարազատ տունդ այքան կեղտոտ է, որ անգամ ներս չես ուզում մտնել: Այս ամենը աբսուրդի թատրոն է, բայց սա ցավոք փաստ է... Ու դեռ համոզված եմ, կրկին ցավոք, մենք կլսենք շատ բացահայտումների մասին մեր մյուս ԲՈՒՀ-երում նույնպես: Բավակա՜ ն է...Այս երկրին մասնագետներ են պետք, իսկ դիպլոմ վաճառելով, գռփելով ու թալանելով ոչ մի ուսանող մասնագետ չի դառնա, պարոնայք ռեկտորներ... Կանգ առեք ու պատասխան տվեք հանրությանը... Ինչ բարոյական իրավունքով դուք ոչնչացրել եք մեր երկրի ապագան...Կուսակցական խաղերով երկիրը տարել եք կործանման: Հուսամ, որ այս պարագայում չի կրկնվի Թերլեմեզյանի անվան ուսումնարանի պատմությունը և ոստիկանությունը առավել հետևողականորեն կմոտենա հարցին:
    
     Կարեն Քոչարյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3116 | 0 | 0
Facebook