Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Լեգենդար ամսագիրը՝ հայկական ֆիլմի մասին

22:31, Вторник, 11 Сентября, 2018 года
Լեգենդար ամսագիրը՝ հայկական ֆիլմի մասին
     Ֆրանսիական ՛՛ Կայիե դյու Սինեմա ՛՛ ամսագիրը, որը կապվում է Ֆրից Լանգի, Հիչքոքի, Ժաննա Մորոյի, Էդիթ Պիաֆի և նման այլ մեծությունների հետ, այսօր անդրադարձել է Երևանի մասին պատմող կուրսային աշխատանքին՝ " Ադապտացիա ՛՛ ֆիլմին (Ռուբեն Գրիգորյանի արվեստանոց) ։ Կինոքննադատները այն նկատել են Ոսկե Ծիրան Կինոփառատոնի շրջանակներում (ռեժիսոր՝ Մաննե, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան)
     Ընդհամենը մի քանի ամսում այն ստացավ տասնյակ մրցանակներ աշխարհի տարբեր երկրներից, վաճառվեց Լատվիայի կինոկազմակերպությանը ։
     Ամսագիրն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ այս ֆիլմը նկարահանման համար ունեցել է նվազագույն բյուտջե ։ Ամսագիրն առանձնահատուկ շեշտադրության է հրավիրում ֆիլմի ռիթմերին, ձայնի և պատկերի հարաբերությանը, որոնք էլ հավաքվում են Երևանի շուրջ ։
    
     Ամսագիրը հիմնադրվել է 1951թ․-ին, որի հիմնադիրն է կինոքննադատ և պատմաբան Անդրե Բազեն իր համախոհների հետ ։ Ամսագիրը հիմք է տվել ֆրանսիական նոր ալիք շարժմանը ։ "Ադապտացիա ՛՛ ֆիլմի հեղինակը նշում է, որ եթե չլիներ ֆրանսիական նոր ալիքը, չէր լինի այս ֆիլմը, քանի որ դա առաջին ոգեշնչման աղբյուրն է եղել ։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5549 | 0 | 0
Facebook