Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Քննարկվել են օպերատիվ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրներ

16:30, Воскресенье, 19 Августа, 2018 года
Քննարկվել են օպերատիվ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրներ
     ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ նախարարը մարզերի կրթության պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մի շարք խնդիրների վրա: «Ակնհայտ է, որ դպրոցներում բավականին կրճատվել են դրամահավաքության երևույթները, սակայն բացառված չէ, որ դեռևս կարող են լինել նման դրսևորումներ, հետևաբար հորդորում եմ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ուշադիր լինել այդ խնդրին: Հագուստի հետ կապված՝ ակնհայտ է, որ որևէ կարգավորմամբ դպրոցը չի կարող կոնկրետ հագուստ պարտադրել աշակերտին, սակայն, իհարկե, ծնողական խորհուրդը կարող համաձայնություն գալ՝ միատեսակ հագուստ կրելու վերաբերյալ», -նշել է նախարարը՝ հետաքրքրվելով, թե տվյալ պահին մարզերն ինչ խնդիրներ ունեն, որոնք օպերատիվ լուծման անհրաժեշտություն ունեն:
     Մարզպետարանների կրթության վարչության պետերը հիմնականում անդրադարձել են դրույքների ձևավորման, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների, «Ազգային երգ ու պար» առարկայի, սահմանամերձ համայնքներում կադրերի ապահովման, ինչպես ևաև ուսումնական պլանների վերանայման, օտար լեզուների դասավանդման և դպրոցական սննդի կազմակերպման խնդիրներին: Քննարկվել են նաև դասագրքերի և լիցենզիայի տրամադրման խնդիրներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օգոստոսյան խորհրդակցությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2905 | 0 | 0
Facebook