Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոցի» կանոնադրությունը

16:06, Воскресенье, 19 Августа, 2018 года
Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոցի» կանոնադրությունը
     ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ
     ԿԳՆ «Երեւանի Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի «Հայ-չինական
     բարեկամության դպրոց» հիմնադրամի: Հիմնավորման համաձայն` կարգավիճակի փոփոխությունը կնպաստի
     դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացմանը, չինարենի խորացված ուսուցմանը ծրագրերի
     իրականացման համար տարբեր աղբյուրներից, այդ թվում` նաեւ Սփյուռքից ներդրումների ապահովմանը:
     Արդյունքում` հիմնադրամի կարգավիճակ ստացած դպրոցը կդառնա տեխնիկապես հագեցած չինական թեքումով
     հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանցի առաջին օղակը եւ չինական ուսուցմամբ դպրոցների ուսումնամեթոդական կենտրոնը, ուր վերապատրաստումներ
     կանցնեն չինարենի ուսուցիչները: Դպրոցի սովորողները եւ շրջանավարտները խորությամբ կտիրապետեն հայոց եւ չինարեն լեզուներին, կծանոթանան Հայաստանի եւ Չինաստանի մշակույթին, աշխարհագրությանը: Նրանք հանգամանորեն կուսումնասիրեն հայ եւ չինական մշակույթի եւ քաղաքակրթության նվաճումները: Դպրոցում մշտապես կգործի ամառային դպրոց, որտեղ Չինաստանի, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երեխաների մասնակցությամբ
     կանցկացվեն օլիմպիադաներ, հետազոտական աշխատանքներ, արշավներ եւ այլ միջոցառումներ:
     Կառավարության որոշմամբ` հաստատվել է նաեւ հիմնադրամի կանոնադրությունը: Դպրոցը գործելու է
     սեպտեմբերի 1-ից: Հիմնադրամում հիմնադրի անունից
     հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին է սահմանվել Կրթության եւ գիտության նախարարությունը:
     Հայ-չինական բարեկամության
     դպրոցի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Սպարտակ Վարդանյանը: Վերջինիս առաջարկվել է երկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական
     գրանցումը: Կրթության եւ գիտության նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ապահովել «Երեւանի Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ
     դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի,
     ինչպես նաեւ պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը, հաստատել «Երեւանի Հ. Գյուլիքեխվյանի
     անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաեւ պարտատերերին
     եւ պարտապաններին վերաբերող բոլոր
     (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների` հիմնադրամին փոխանցման ակտը:
     Հիմնադրամի պետական գրանցումից
     հետո եռամսյա ժամկետում վարչապետի հաստատմանը կներկայացվի հիմնադրամի հոգաբարձուների
     խորհրդի կազմը:
     Հանձնարարվում է ապահովել փոխանցման ակտի համաձայն հիմնադրամին փոխանցելու (դրամական մնացորդները, դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերը)` հանձնմանըն
     դունման գործընթացը: Սահմանվում է, որ հիմնադրամը
     «Երեւանի Հ. Գյուլիքեխվյանի անվան
     հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ
     առեւտրային կազմակերպության
     իրավահաջորդն է եւ նրան են անցնում
     վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին
     համապատասխան:
     «Երեւանի Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» վերակազմակերպման հետ կապված ծախսերը
     կատարվելու են պետական ոչ առեւտրային կազմակերպության միջոցների
     հաշվին:
     Հավելենք, որ «Հայ-չինական բարեկամության դպրոցի» գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն,
     ք. Երեւան, 0091, Զաքարիա Սարկավագի 14: Համաձայն կանոնադրության` դպրոցը Հայաստանի
     Հանրապետությունում եւ դրանից
     դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաեւ հիմնարկներ, որոնք գործում են Դպրոցի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:
     Դպրոցն իրականացնում է երկրորդ
     եւ երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր, այդ թվում` չինարեն լեզվի, այլ առարկաների եւ դասընթացների հոսքային, խորացված, այլընտրանքային, փորձարարական, հեղինակային ուսումնական ծրագրեր:
     Դպրոցի կողմից իրականացվող
     հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`
     1) ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխատանքները,
     2) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը,
     3) սովորողների սննդի կազմակերպումը,
     4) սովորողների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները,
     5) սովորողների երկարoրյա ուսուցման եւ գիշերակացի կազմակերպումը,
     6) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի
     կազմակերպումը:
     Դպրոցն անձամբ կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները` մասնագիտական գիտելիքների ձեռքբերման դասընթացների (լրացուցիչ հանրակրթական ծրագրերի) իրականացում, համակարգչային դասընթացների, օտար լեզուների դասընթացների լրացուցիչ ուսուցման կազմակերպում,
     ուսումնաարտադրական գործունեության ծավալում եւ արտադրանքի իրացում, արտադպրոցական
     կրթության կազմակերպում: Կաոնադրությամբ ամրագրվում է նաեւ, որ դպրոցում ուսուցումն ու դաստիարակությունը
     իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջն
     երին համապատասխան:
     Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ եւ ամփոփիչ (կիսամյակային եւ տարեկան) գնահատումը, դրանց ձեւերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարվում է` հանրակրթության պետական չափորոշչին եւ այլ նորմատիվ
     իրավական ակտերին համապատասխան: Հանրակրթական հիմնական ծրագրերի յուրաքանչյուր աստիճանի (հիմնական, միջնակարգ) ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում: Դպրոցի շրջանավարտին, ըստ
     հիմնական եւ միջնակարգ կրթական մակարդակների, տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթուղթ:
     Դպրոցի ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ հոսքային դասարաններում (բացառությամբ արհեստա-
     գործական եւ ընդհանուր հոսքերի), հոսքային առարկաներից
     տարեկան դրական գնահատական ունեցող սովորողների հա-
     մար, մանկավարժական խորհրդի
     որոշմամբ, սահմանվում են փոխադրական քննություններ այդ
     առարկաներից: Սովորողին այլ հանրակրթական ուսումնական հաստատություն
     տեղափոխելը եւ ազատելը կատարվում է` նախարարության
     սահմանած կարգով: Դպրոցում հանրակրթական հիմնական
     ծրագրերին համապատասխան
     ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային
     կամ անհատական ուսուցման եղանակով:
     Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է
     բաժանվել խմբերի` համաձայն
     նախարարության սահմանած կարգի եւ հոգաբարձուների
     խորհրդի որոշմամբ` շահույթի հաշվին:
     Հայ-չինական դպրոցում ուսումնական տարին, ինչպես մնացած դպրոցներում, սկսվում է
     սեպտեմբերի 1-ից: Ուսումնադաստիարակչական
     աշխատանքի կազմակերպման
     հիմնական ձեւը դասն է: Դասի տեւողությունը սահմանվում է
     հանրակրթության պետական չափորոշչով: Ուսումնական տարվա տեւողությունը սահմանվում է` 34 շաբաթ: Ուսումնական շաբաթվա հնգoրյա կամ վեցoրյա տեւողությունը սահմանում է Դպրոցի հոգաբարձուների խորհուրդը: Նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային եւ ամառային արձակուրդներ: Արձակուրդների ժամկետները եւ տեւողությունը
     սահմանում է նախարարությունը: Հոգաբարձուների խորհուրդը դպրոցի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինն է, իսկ գործադիր տնօրենը ընթացիկ գործունեության ղեկավարը:
     Խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որի անհատական
     կազմը հաստատում է Վարչապետը` կրթության եւ գիտության նախարարի ներկայացմամբ: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են
     հիմնադրամի պետական գրանցումից
     հետո` եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ
     օրվանից: Երկու ներկայացուցիչ
     նշանակվում է Կրթության եւ գիտության նախարարությունից,
     բարձրագույն մասնագիտական
     կրթական համակարգից, մեկական ներկայացուցիչ նշանակվում է չինական կողմից` առաջադրված դիվանագիտական խողովակներով, դպրոցի մանկավարժական խորհրդի կազմից եւ ծնողական խորհրդի կազմից: Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք: Խորհրդի անդամները չեն կարող լինել դպրոցի այլ մարմնի անդամ:
     Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետ է սահմանվում երեք տարին: Խորհուրդն է ընտրում
     դպրոցի տնօրենին` մրցույթով,
     5 տարի ժամկետով: Տնօրեն ընտրվում է խորհրդի նիստում`
     փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
     Կարինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Կրթություն» շաբաթաթերթ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8537 | 0 | 0
Facebook