Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ռոմանոս Պետրոսյան. Ես ողջունում եմ Կառավարության անդամների՝ այցերի միջոցով անմիջականորեն խնդիրներին ծանոթանալու սկզբունքը

21:36, Суббота, 18 Августа, 2018 года
Ռոմանոս Պետրոսյան. Ես ողջունում եմ Կառավարության անդամների՝ այցերի միջոցով անմիջականորեն խնդիրներին ծանոթանալու սկզբունքը

ՀՀ Առողջապահության նախարարի հետ աշխատանքային այց ունեցանք Գառնու առողջության կենտրոն, Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի բժշկական կենտրոններ և Եղվարդի «Նաիրի» ԲԿ:

Գառնու առողջության կենտրոնն առողջապահության նախարարության միջնորդությամբ՝ Մեդթեքնոլոջի ընկերության կողմից ստացավ ուլտրաձայնային ախտորոշման սարքավորում, որի կարիքը 11000 քաղաքացիների սպասարկող բուժհիմնարկն ուներ դեռ վաղուց:
     Չարենցավանի ԲԿ-ում քննարկվեցին բուժծառայության արդյունավետ կազմակերպման մի շարք հարցեր, ինչպես նաև վերելակի տեղադրման անհրաժեշտությունը, որի շուրջ քննարկվեցին լուծման մի քանի տարբերակներ:

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ում քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ շենքային պայմանները ժամանակակից պահանջներին չեն բավարարում և գուցե հետագայում նոր շինություն կառուցելու անհրաժեշտություն ունենանք:

Բուժհիմնարկներ այցերից բացի, մարզպետարանի նիստերի դահլիճում նախարարի հետ համատեղ խոհրդակցություն ունեցանք՝ Կոտայքի մարզի բոլոր բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Պատասխանեցինք ներկաների հարցերին, որոնք առնչվում էին առողջապահական ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը, ֆինանսների կառավարմանը, կազմակերպա-վարչարարական և այլ խնդիրներին: Նախարարի խոսքով՝ խնդիրների կարգավորման գործընթացը տեսանելի արդյունքներ կտա արդեն 1-2 ամսից:

Ես ողջունում եմ Կառավարության անդամների՝ այցերի միջոցով անմիջականորեն խնդիրներին ծանոթանալու սկզբունքը և կարծում եմ՝ այս ամենը մոտ ապագայում կտա շոշափելի արդյունքներ՝ մասնավորապես Կոտայքում:
    
     Ռոմանոս Պետրոսյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3667 | 0 | 0
Facebook