Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Նամակ հեռավոր Կանադայի, հյուսիսային Դանդաս քաղաքում ապրող սփյուռքահայ ընկերոջս

08:08, Суббота, 18 Августа, 2018 года
Նամակ հեռավոր Կանադայի, հյուսիսային Դանդաս քաղաքում ապրող սփյուռքահայ ընկերոջս
    
    
    

Բարև՜, արդեն հարազատ դարձած ընկերս:

Մեծ ուրախությամբ կարդացի նամակդ ու ոգևորությամբ կպատասխանեմ հարցերիդ:


    

1)

Նախ ասեմ, ուրա՜խ եմ, որ մի քանի օր առաջ, չորս ընկերով մի մեծ Շոփինգից առևտուր եք արել, ինձ դուր եկավ ու սրտի թրթիռով, ավելի ճիշտ ստամոքսի թրթիռով մի քանի անգամ կարդացի հատկապես այն մասը, որ գրել էիր թե 3 տեսակի երշիկ եք գնել, ընդհանուր քաշով 250 գրամ:

Անուշ լինի, ասեմ, որ մեզ մոտ իմ սերնդակիցներն են միայն հիշում այդ բառը, իսկ ես մոտավոր եմ հիշում համն ու հոտը:


    

2)

Ուրախ եմ ձեզ համար, որ ամեն առավոտ ոտքի վրա, Կանադայի գերբի ներկայությամբ ու հիմնի կատարմամբ, տրուսիկ մայկայով եք դիմավորում առավոտը:

Մեզ մոտ այդպես չէ, մենք մեր հիմնը օրը 3 անգամ ենք լսում`

նախաճաշին, ճաշին ու ընթրիքին, քանի որ առանց մեր հիմնի

«Մեր հայրենիք, ազատ անկախ…» բառերի, հացը մեր կոկորդով չի գնում:


    

3)

Հարցդ այնքան էլ լավ չհասկացա թե «Ինտերվենտ» ունե՞նք թե ոչ, ասեմ որ ո’չ իհարկե, ո’չ մեր ներքին, ո’չ արտաքին գործերի խառնվող չունենք – ո’չ ռազմական, ո’չ էլ տնտեսական առումով, բայց թե ինչո՞ւ ես բառը սխալ գրել

՛՛ Ինտերնետի՛՛ տեղը ՛՛ Ինտերվենտ՛՝ դա ինձ մնաց գաղտնիք:


    

4)

Գրել ես թե ծնողներիցդ ես լսել, թե ի՞նչ լավ է եղել Հայաստանում՝


    

Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում,
     Գնում էինք Արփաչայը լողանում։


    

Ասեմ, որ ո’չ հաց ո’չ էլ սոխ գողանալը մեզ երբեք պատիվ չի բերել, հիմա բոլորիս տանն էլ միա՜յն հաց ու սոխ է, ինչո՞ւ գողանալ, գողանալու հարցը լուծված է մեկընդմիշտ:

Լողանալու հարցն էլ հիմա շատ հեշտ է, տարանցիկ երկիր ենք, գազը ձրի՜, ինչքա՜ն ուզում ես լողացիր:


     Սոված, ծարավ, բոկոտն ընկնում սար ու ձոր՝
     Շրջում էինք՝ անգիտությամբ բախտավոր։


    

Սովա՞ծ – մոռանո՜ւմ ես, հա՜յ ենք, քա՜ր ենք ուտում, քա՜ր,

ծարավի մասին մյուս նամակում,

Բոկո՞տը որն է – Չինաստանի ջանը սաղ լինի, 1000 դրամ տալիս ենք, 1000 ժամ հագնո՜ւմ, գցո՜ւմ:

իսկ սար ու ձոր վաղուց Հայաստանում սեփականաշնորհված են այնտեղ հենց այնպես ման չես գա:

Մնում է ‘’անգիտությամբ բախտավոր’’-ը, դե ինչպես դու հասկանում ես Հայի բախտ է, էլի՝

Երկու երնեկ մի տեղ չի լինում…


    

5)

Որբանոցների մասի՞ն են հարցրել ծնողներդ, ասեմ առանց թաքցնելու, որ որբանոցներ չկան հիմա, հիմա մի մե՜ծ որբանոց է ու բոլորս այնտեղ ենք ապրում, կյանքը ուրա՜խ, ապրուստը ձրի՜, կրի՜ հա կրի՜:


    

6)

Դասագրքերի մասին ես հարցրել, դե ի՞նչ ասեմ, քանի որ խելացի ազգ ենք- բավականին բարդացրել են:

Այ օրինակ, երեկ թոռնիկս 3-րդ դասարանից 4-րդ փոխադրվելու համար տրված երեք հարցերից միայն մեկին էր ճիշտ պատասխանել.


    

«Ինչ կդառնաս երբ մեծանաս» – պատասխանել էր ՛՛ախրաննիկ՛՛

իսկ մյուս երկու հարցերին՝ թե

«Ի՞նչ բան է խաղողը» – հուշելու կարգով ասեմ որ դա կազինոյում խաղացողն է և

«Ո՞ր բառերն են գրվում մեծատառով» - սա էլ հուշեմ, որ թյուրիմացություն չլինի - Կաշառք և ՛՛կաշառք՛՛ արմատն ունեցող բոլոր բառերը,

երեխան մի քիչ շփոթվել էր:


    

8)

Ասեմ, որ մենք արդեն հասել ենք կենսական այն գագաթնակետին, որի մասին մեր մեծ պոետը դեռ անցյալ դարում անցյալով գրել էր, իսկ ես ներկայացնում եմ ներկայով.


    

Չգիտենք թե ո՞վ է ժպտում, ո՞վ լալիս,
     Ո՞վ է մեզ հաց, ո՞վ մեր աչքին լաց տալիս...

Չգիտենք թե աշխարհն ի՞նչ է, մարդն ի՞նչ է,
     Մենք՝ դարդի մեջ, չգիտենք թե դարդն ինչ է...


    

Հ.Գ.

Առայժմ այսքանը, եթե քո

հուզագրգիռ, հայրենապուրծ, զարմանազերծ, զարթոնքագեղ, բազմաթովիչ, զգայացունց Հայրենիքից էլի ինչ-որ բան կհետաքրքրի՝ ես մեծ հաճույքով կպատասխանեմ:


    

քո բազմաբովանդակ ընկեր Ս.Ումառ-Հարությունյան


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7411 | 0 | 0
Facebook