Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Օպորտունիստները Տեղ համայնքում

News Official
Автор:
News Official
02:47, Пятница, 10 Августа, 2018 года
Օպորտունիստները Տեղ համայնքում
     Շատերն են ցանկանում հեղափոխությունը ծառայեցնել իրենց նեղ անձնական շահերին։ Բացառություն չեն կազմում նաև Տեղ համայնքի թվով մոտ 20 բնակիչներ, ովքեր փորձում են հանդես գալ ամբողջ համայնքի անունից՝ պահանջելով համայնքի ղեկավարի հրաժարականը։
     Վերջինս մոտ երկու տարի է ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը և այս ժամանակահատվածում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ զգալիորեն բարելավելով համայնքի ենթակառուցվածքները, նպաստելով սոցիալ-մշակութային կյանքի և կրթության զարգացմանը, հաստատելով օրենքի գերակայությունը համայնքում։ Խոշորացված համայնքի բնակիչները գոհ են նրա աշխատանքից, որի մասին հայտնել են բազմիցս։
     Սակայն ոմանք, ում այս երկու տարիների ընթացքում չի հաջողվել կարտ-բլանշ ունենալ համայնքում և առաջ տանել իրենց անձնական շահերը, հիմա փորձում են տիրանալ համայնքի ղեկավարի պաշտոնին։ Դա ակնայտ է նրանց որդեգրած գործունեությունից։
     Համայնքի ղեկավարը մի քանի անգամ հանդիպել է հանրության հետ և մանրամասն ներկայացրել իր իրականացրած ծրագրերի հաշվետվությունը։ Հանդիպումներից մեկին ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետը։ Նա փաստերով ապացուցել է իրեն հնչեցված մեղադրանքների անհիմն լինելը և նաև առաջարկել է սկսել համապատասխան դատական գործընթաց, եթե կարծում են, որ անօրինականություն է գործել։
     Սակայն որոշ անձինք այս փաստերին ուշադրություն չեն դարձնում և չեն էլ օգտվում օրինական ձևով քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու իրենց իրավունքից։ Նրանք նշում են, որ համայնքում իրականացված բազմաթիվ ծրագրերն «իրանք-իրանց են էղել» ։ Նման տրամաբանությամբ կարելի է ցեխ շպրտել ցանկացած հասարակական գործչի աշխատանքի վրա։ Բացի այդ, նրանք խոսում են ուլտիմատումի և շանտաժի լեզվով՝ փակելով Արցախ տանող մայրուղին։ Նրանք նշում են, որ ճանապարհը կբացեն միայն համայնքի ղեկավարի հրաժարականի դեպքում։ Իրենց պահանջի հիմքում փաստարկված պատճառներ չկան։ Ասում են. «դու Տարոնից լա՞վ տղա ես, որ հրաժարական չտաս» ։ Որքանո՞վ է լեգիտիմ 20 հոգու նման պահանջը։ Համայնքի բնակիչները քննադատում են նրանց, բայց չգիտես թե ինչպես նրանք հանդես են գալիս համայնqի անունից։
     Նման թայֆայական գործելակերպն անընդունելի է և խաթարում է համայնքի բնականոն աշխատանքը։ Այն ոչ մի կերպ չպետք է հանդուրժել։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3257 | 0 | 0
Facebook