Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՙԵս եմ տերը իմ ճակատագրի…՚

16:16, Понедельник, 30 Июля, 2018 года
ՙԵս եմ տերը իմ ճակատագրի…՚
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

Ծնվել եմ 1982թվականի մարտի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Ունեցել եմ անհոգ մանկություն մինչև 14 տարեկան դառնալս.1996թվականի հոկտեմբերի 10-ը ճակատագրական էր ինձ համար, չեմ ցանկանում վերապրել դառը հիշողությունները, միայն նշեմ, որ ընկել եմ ծառից և վնասել ողնաշարս: Վիրահատվել եմ, որից հետո երեք ամիս շարունակ անշարժ մնացել եմ անկողնում: ՈՒ, փառք Աստծո . մարդկանց ջանքերի շնորհիվ, հենակների օգնությամբ, ոտքի եմ կանգնել:

1998-99 թվականներին, երբ ամիսներ շարունակ պառկած էի անկողնում և շատ դժվար փուլ էր իմ կյանքում, առաջացավ մի միտք, որն ինձ, կարծես, նոր կյանք տվեց ՝ արհեստանոց ստեղծելու գաղափարն էր: Ապաքինվելուն պես, հորս աջակցությամբ ստեղծեցինք արհեստանոց, որտեղ զբաղվում եմ փայտամշակմամբ, փայտագործությամբ: Փայտից ամեն ինչ պատրաստում եմ ՝ աթոռներ, սեղաններ, պահարաններ և այլ, ամեն ինչ, ունեմ բավականին շատ պատվերներ ՝թե գյուղի բնակիչներից, թե՝ այլ վայրերից, նույիսկ պատվերներ եմ առաքել Երևան: Մեր տան բակը ամբողջովին ձևավորել ենք ես և հայրս .գաղափարը տվել եմ ես, հայրս օգնել է այն իրագործել: Փայտից ցանկացած աշխատանք, որ արել եմ եղել է իմ գաղափարը, ոչ ոքից ոչինչ չեմ կրկնօրինակել:

Հորս մահվանից հետո բավականին դժվարանում եմ փայտամշակմամբ զբաղվել, քանի որ հաստոցներով միայնակ չեմ կարողանում աշխատել, այժմ փնտրում եմ ինչ-որ մեկին ով կցանկանա և կարող է փայտագործությամբ զբաղվել, միասին կաշխատենք: Մինչ դա գյուղատնտեսական տեխնիկա եմ վարում:

Շատերն են ինձ հարցնում, թե Ներքին Կարմիրազբյուրում ինչպես եմ ապրում, կամ առաջ են քաշում այն, որ մեր տունը 1800 մետր է հեռու թշնամուց ինչպես եմ ապրում, չեմ ուզում հեռանալ և այլն: Ես միշտ նշում եմ, որ թշնամուն մենք մոտ ենք 800 մետր, ոչ թե 1800, քանի որ բերքահավաքին գնում ենք այգիներ, որը 800 մետր է հեռու թշնամուց, բայց երբեք չեմ հեռանա իմ գյուղից, սահմանից, ուղղակի, եթե ֆինանսական հնարավորություններ ունենամ կցանկանամ գնալ այլ երկիր ՝ բուժվելու նպատակով, իհարկե, անպայման վերադարձի պայմանով:

Ապագայիս հետ կապված ամենամեծ երազանքն ու նպատակս առողջ ընտանիք կազմելն է, որովհետև, երբ չես ստեղծում քո ընտանիքը, կարծես, կիսատ ես լինում կամ զուր է լինում քո բոլոր ջանքերը: Շատ եմ կարևորում մարդկանց նկատմամբ հարգանքը, ազնվությունը: Իմ կյանքի ամենաերջանիկ պահը եղել է այն, որ ծանր վիրահատությունից հետո զգացել եմ, որ կարող եմ ոտքի կանգնել: Իսկ առհասարակ ինձ շատ երջանկացնում է մարդկանց օգնելը, բարի գործ անելը:

Ցանկացած նպատակի հասնելու համար պետք է երկու բան ՝ ձգտում և աշխատասիրություն, հենց այս գաղափարով եմ ես ապրում: Ես երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը ասի, որ չի կարող ինչ-որ բան, եթե ես կարող եմ, ուրեմն ամեն մարդ ամեն ինչ կարող է ՝ միայն ցանկություն է պետք:

Ես ցանկանում եմ, որ ամեն մարդ առողջ լինի .դա է ամենաթանկը և մենակարևորը ընտանիքն է, ծնողներդ հանունց որոնց արժե և ապրել և մեռնել:

Ես համարում եմ, որ իմ ամբողջ կյանքը պայքար է այս հիվանդության դեմ և գիտեմ, որ երբեք չեմ նահանջելու: Շատերին գիտեմ, որ հիվանդություն ունենալու դեպքում թևաթափ են լինում, օգնող ձեռք չեն ունենում և նահանջում են, ես ինքս միշտ փորձում եմ օգնել յուրաքանչյուրին և միշտ հավատում եմ որ կարող եմ ՝ կարող ենք միասին …

Եթե ցանկանում եք կապ հաստատել Հրաչի հետ ՝ +374 -267-21975, emmakosakyan@mail.ru

Նյութը ՝ՙՀույսի Կամուրջ ՚ հ/կ Բերդի մ/ճ ՙՄԵԴԻԱ՚ակումբի առաջնորդ Էմմա Քոսակյանի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4381 | 0 | 0
Facebook