Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Երբ օրենքի կոպիտ խախտումներով, կրկին հակակեկեղեցական ցույց են ուզում անել

Հեղինակ
Автор:
Հեղինակ
01:53, Четверг, 26 Июля, 2018 года
Երբ օրենքի կոպիտ խախտումներով, կրկին հակակեկեղեցական ցույց են ուզում անել

«Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» կասկածելի «լոզունգով» հանդես եկող հակաեկեղեցական եւ ապազգային նախաձեռնության մասնակիցները, որոնք պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, վերջին մեկուկես ամսվա ընթացքում կազմակրեպել են մի շարք հավաքներ եւ երթեր, որոնց ժամանակ կոպտորեն խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ հոդվածներ եւ կետեր: Այդ մասին «Իրավունքն» անդրադարձել էր դեռեւս վերոնշյալ նախաձեռնության կողմից Դիվանատան գրավման ժամանակ: Պարզվում է` եկեղեցաքանդ նախաձեռնությունը օրերս կրկին հանդես է եկել հերթական հավաքի իրազեկմամբ՝ ուղղված ՀՀ ոստիկանությանը, որտեղ եւս առկա են օրենքի խախտումներ:

1. Կոպտորեն խախտված են օրենքի «Իրազեկմամբ անցկացվող հավաքներ» 2-րդ գլխի հոդվածները եւ կետերը: Օրինակ, ըստ 12-րդ հոդվածի իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ։ Այնինչ իրենց պաշտոնական էջում տեղադրված իրազեկումն ունի ընդամենը 13 ժամյա «վաղեմություն»:
     2. Ըստ հոդված 13-րդի, իրազեկումը ներկայացվում է գրավոր` անձամբ կամ փոստով, ինչը նույնպես վստահաբար տեղի չի ունեցել:

3. Ըստ 14-րդ հոդվածի 1-ին կետի, այդ նախաձեռնության պաշտոնական իրազեկման մեջ նշված չէ հավաքի ավարտի մոտավոր ժամանակը, մասնակիցների սպասվող թիվը, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ եւ այլն), կարգադրիչների նախատեսվող թիվը, երթի դեպքում՝ երթի ուղին եւ ժամանակացույցը,

4. Ըստ 17-րդ հոդվածի 3-րդ կետի, եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ, ապա մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաեւ մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով, ինչը վստահաբար տեղի չի ունեցել: Նաեւ կարեւոր է օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետը: Հավաքի վայրում գտվող Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցին (13-րդ դար) համարվում է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան:

5. Հոդված 19-ի 1-ին կետն արգելում է հավաքը, եթե դրա նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է: Իսկ այս նախաձեռնությանը կրոնական ատելություն քարոզելու եւ հրահրելու ու բորբոքելու դեպքերն ու դրսեւորումներն ակնհայտ եւ անհերքելի փաստ են:

6. Ամենակարեւորը` ըստ 14-րդ հոդվածի 3-րդ կետի, եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավորսեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաեւ վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքիանցկացման վերաբերյալ։ Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք: Այս օրենքը բոլոր հավաքների ժամանակ կոպտորեն խախտվել է. Երեւանի Կաթողիկե (Ս. Աստվածածին) եկեղեցին ներառված է Արարատյան Հայրապետական թեմում, որի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, բացի դրանից նշյալ եկեղեցին ունի անմիջական պատասխանատու՝ տեղի Հոգեւոր հովիվը: Նշված անձանցից որեւէ մեկի թե՛ գրավոր եւ թե՛ բանավոր թույլտվությունը չեն ունեցել ոչ մի հավաքի ժամանակ, այդ պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչպես են իրավապահ մարմինները թույլատրել եկեղեցու բակում՝ եկեղեցու դեմ ցույց իրականացնելը:

Եվ, վերջիվերջո, նշենք, որ Երեւանի Ս. Կաթողիկե (Ս. Աստվածածին) եւ Ս. Աննա եկեղեցիներն իրենցտարածքով հանդերձ՝ ըստ ՀՀ սեփականությանվկայականի, նշված տարածքի սեփականատիրոջ անվան դիմաց է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու անունը, իսկ որեւէ սեփականատիրոջ իրավունքներ, այդ թվում` նաեւ Հայ Առաքելական Ս. Եկեղեցուպաշտպանված են ՀՀ սահմանադրությամբ եւ դրանից բխող համապատասխան օրենքներով: Իսկ եկեղեցիներիհասարակական բնույթն ու նշանակությունը դեռ չինշանկում, որ դրանք օրենքով պաշտպանված չեն: Այսօրմեր Հանրապետության տարածքում շատ հասարակականվայրեր կան, որոնք ներառված չեն հատուկպահպանության շինությունների ցանկում, բայց դա չինշանակում, որ ում խելքին ինչ փչի, որպես բողոքի նշան, կարող է ցույցեր եւ հավաքներկազմակերպել այդ վայրերում: Օրենքի առաջ բոլորն են հավասար, ինչը նշանակում է մեկի ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի ազատությունը: Ներկա պահին անտեսված են Երեւանի Ս. Կաթողիկե (Ս. Աստվածածին) եւ Ս. Աննաեկեղեցիների անմիջական պատասխանատու հոգեւոր հովվի, ինչպես նաեւ թեմի առաջնորդի օրինական իրավունքները: Նախաձեռնության անդամների անօրինական գործողություններին անհրաժեշտ է տալ իրավական գնահատական:
    
    

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Источник: iravunk.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4664 | 0 | 0
Facebook