Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Հայ հոգևորականին մինչ այժմ սանձարձակ շարունակականությամբ միայն հրեա ծայրահեղականներն են անարգել. orer.eu

13:50, Суббота, 28 Июля, 2018 года
Հայ հոգևորականին մինչ այժմ սանձարձակ շարունակականությամբ միայն հրեա ծայրահեղականներն են անարգել. orer.eu

ՊՐԱՀԱ.- Հայ հոգևորականին մինչ այժմ սանձարձակ շարունակականությամբ միայն հրեա ծայրահեղականներն են անարգել՝ Երուսեղմում, իսկ վերջին երկու ամիսներին հայերի մի խումբ՝ Հայաստանում։ Իբրև թե Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներով մտահոգ այս փոքրաթիվ, սակայն ամբարտավանությամբ հրեա ծայրահեղականներին գերազանցող խումբը հարձակում է իրականացնում Հայոց եկեղեցու, Հայոց Հայրապետի ու հայ հոգևորականի դեմ, հասնելով լկտիության այն աստիճանին, որ զավթում է դիվանատունը, վրաններ խփում այդ տարածքում, արգելափակում է Վեհափառի ճանապարհը, շրջապատված պահելով զրկում նրան տեղաշարժվելու հնարավորությունից, միտինգներ հրավիրում եկեղեցիների առաջ։ Թավշյա հեղափոխության կողմնակի վատ ազդեցությունն է։ Հետցնցումները։

Հեղափոխության ալիքներն, այո, մաքրում, սրբում են կուտակված բազում աղտեղություններ, սակայն ավա՜ղ նաև շատ փրփուր ու տաշեղ են հավաքում ջրի երեսին։ Սա աքսիոմ է, սրանից խուսափել հնարավոր չէ, բայց արդյո՞ք մեզ այսքան ոգեշնչած ու գոտեպնդած ալիքի փրփուրն է միայն ներխուժել հոգևոր տիրույթ։ Դավադրությունների տեսությունների կողմնակից չեմ եղել երբեք, բայց հիմա այդ զգացողությունն ունեմ։

Источник: orer.eu/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4550 | 0 | 0
Facebook