Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ոչ մի առաքելական քրիստոնյայի մտքով չի անցնի հոգևորականներին սատանա անվանելով անարգել, հունից հանել, բախում հրահրել

13:45, Среда, 25 Июля, 2018 года
Ոչ մի առաքելական քրիստոնյայի մտքով չի անցնի հոգևորականներին սատանա անվանելով անարգել, հունից հանել, բախում հրահրել

Ոչ մի առաքելական քրիստոնյայի մտքով չի անցնի հոգևորականներին սատանա անվանելով անարգել, հունից հանել, բախում հրահրել՝ այս ամենը նկարահանելու համար։


     Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքական առաջնորդ չէ, ուստի քաղաքական պայքարի միջոցներով նրա հրաժարական պահանջելը շարիկովի սինդրոմով աբսուրդի թատրոնից է։ Ոչ մի բանական մարդու մտքով չի անցնի բարձրաձայն խոսել, ուր մնաց թե միկրոֆոններով ցույցեր ու միտինգներ անել որևէ եկեղեցամերձ տարածքում, դարերի ծիսակատարություններով սրբագործված պաշտանմունքային վայրում, հատկապես մի տեղ, ուր մեր հավատալիքի համաձայն Միածինն Ինքը՝ Հիսուս Քրիստոս իջևանեց։Հետո էլ բավարարված ասել՝ «շատ լավ կադրեր եմ արել, հերիք ա, արի գնանք», իսկ երեկոյան օրվա պարտքը կատարողի բավարարվածությամբ «հանրությանը ներկայացնել» դրանք, որ գոնե մի 10 մարդ միանա իրենց միտինգին։ Բայց ինչքան էլ ռեկտորի պաշտոնակատար դարձած Կարեն Պետրոսյանը հորդորի՝ «դե՜, ժողովուրդ ջան կողմնորոշվեք, շատ եմ խնդրում, կողմնորոշվեք», միևնույնն է, ժողովուրդը կողմնորոշված է։ (Անկեղծ, չէի կամենա երեխաս նրա ղեկավարած ուսումնական հաստատությունում կրթվեր։) Այո, ժողովուրդն իր ընդհանրության մեջ Գարեգին Երկրորդին շատ չհամակրելով հանդերձ չի գալիս այդ խմբակի ցույցերին, քանի որ ի սկզբանե երկյուղած հարգանք ունի Հայոց եկեղեցու հանդեպ։ ՈՒստի, Հայ եկեղեցու նկատմամբ ժողովրդի այս աներկբա ակնածանքն է թիրախավորվում՝ ամենօրյա ծրագրված հերյուրանքներով։

Որևէ մեկը չի ասում, որ հոգևորականները՝ վերից-վար, սրբակենցաղ ու մաքրամաքուր մարդիկ են։ Ով անմեղ է, թող առաջինը նա քար գցի։ Քննողն ո՞վ է, դատողն ո՞վ է։ Ի՞նչ հիմքով։ Ի՞նչ իրավունքով։ Եթե մի քանի առաքելական հավատի հետևորդ հարձակվեր Հայաստանում գրանցված որևէ հարանվանության, ոչ թե ղեկավարի, այլ պարզ անդամի վրա, անգամ ոչ այն կերպ, ինչպես հարձակում իրականացվեց Գարեգին Երկրորդի վրա, իրավապաշտպան հայաստանյան ու միջազգային բոլոր կառույցները կարձագանքեին, կդատապարտեին, իրենց տարեկան զեկույցներում կգրանցեին դրանք։ Ու ճիշտ կանեին։ Եթե որևէ հարանվանության հավաքատեղիի մոտ միտինգ արվեր, նույնը կլիներ։ Իսկ ո՞վ է իրավունք տվել վայրահաչել Հայ եկեղեցու և հայ հոգևորականի դեմ։

Արդեն մոտ 20 տարի է, Գարեգին Երկրորդը Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Ինչ ձևով են 20 տարի առաջ անցկացվել ընտրությունները, այլևս քննարկման երթակա չէ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3841 | 0 | 0
Facebook