Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ոչ թե իրենց բնորոշմամբ «վատ Հայրապետին ուզում են փոխել լավով», այլ ուզում են վերացնել Հայոց կաթողիկոսությունն ընդհանրապես

16:48, Суббота, 28 Июля, 2018 года
Ոչ թե իրենց բնորոշմամբ «վատ Հայրապետին ուզում են փոխել լավով», այլ ուզում են վերացնել Հայոց կաթողիկոսությունն ընդհանրապես

Կարգալույծ Ա. Խաչատրյանը գրում է. «Կաթողիկոսական ձեռնադրությունը հայկական շինծու ավանդություն է, որն ըստ էության հակառակ է առաքելական ավանդությանը։ (…) Փաստորեն, ավելանում է մի նոր նվիրապետական աստիճան՝ կաթողիկոսությունը, (…) որն իրեն առանձնացնում է մյուս եպիսկոպոսներից և ստեղծում մի բուրգ, ինչը եկեղեցական կառավարման մեջ տեղ չունի։ Բրգաձև կառավարումը, որը հատուկ է այսօրվա Հայ եկեղեցուն, գոյություն չունի աշխարհի որևէ քրիստոնեական ավանդական եկեղեցում, ուր գործում է սինոդական կառավարումը՝ համաձայն առաքելական ավանդության։ Եթե Հայ եկեղեցին տակավին հավակնում է ինքն իրեն հռչակել և կոչել «Առաքելական» և իրեն վերապահել «Առաքելական» տիտղոսը (թեև մնացյալ ավանդական եկեղեցիները նույնպես առաքելական են, առաքելահիմն և առաքելավանդ), պարտավոր է հարգել և ընդունել առաքելական ավանդությունը, որի մեջ մտնում են նաև առաքելական կանոնները և եկեղեցու կառավարման սինոդական ձևը։ Ուստի պետք է հրաժարվել բուրգից, բուրգի գագաթում գտնվողից և բրգաձև կառավարումից, ինչը կործանում է եկեղեցին» ։

Ինչպես ասում են՝ ահա և այն, ինչը պահանջվում էր իմանալ։ Մարդիկ չեն են թաքցնում, որ իրենք ոչ թե իրենց բնորոշմամբ «վատ Հայրապետին ուզում են փոխել լավով» , այլ ուզում են վերացնել Հայոց կաթողիկոսությունն ընդհանրապես, հետո էլ դավանաբանական խմբագրումներ կատարել, փոխել Հայաստնյայց Առաքելական սբ. Եկեղեցու կանոնները։ Մի կողմ դնելով իրեն աստվածաբան անվանող կարգալույծ Ա.Խաչատրյանի փաստական սխալները, ուղղակի հիշեցնենք, որ Բողոքական եկեղեցիների մեծ մասն է, որ միայն երկու խորհուրդ է ընդունում՝ Մկրտություն և Հաղորդություն։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4827 | 0 | 0
Facebook