Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ժողովուրդը ձեզ չի ների

Հեղինակ
Автор:
Հեղինակ
10:16, Пятница, 20 Июля, 2018 года
Ժողովուրդը ձեզ չի ների
    
Ի վերջո, երեք բան կա հայ ժողովրդի կյանքում, որ թեկուզ ամենասիրված ու անգամ պաշտելի կառավարությունը, եթե զանց առնի, ժողովուրդը երբեք չի ների:
     Առաջինը եկեղեցին է, երկրորդը` հավատքը, երրորդը՝ մշակույթը: «Նոր Հայաստան նոր աղանդ» տխրահռչակների «շնորհիվ» պարզ դարձավ, որ երեքն էլ միաժամանակ վտանգված են: Նախ այս տխրահռչակները իրենց անկաշկանդ հռչակեցին: Իրենց համար դա անկաշկանդություն էր, իսկ մեզ համար ակնհայտ սանձարձակություն: Ո՞վ կարող է բացատրել, թե ինչ սրտով է կառավարություն ներկայացնող անփառունակը կասկածի տակ դնում մեր հերոսներին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ ազգասիրության ու նվիրումի ոգուն տրվելու էր մի գնահատական, որը վնասելու էր քաջության ու հերոսության անմահ գաղափարը, կասկածի տակ էր դնելու հայրենիքի սրբության գաղափարը: Ո՞վ կմտածեր, որ կունենանք մի մշակույթի նախարար, ով բացահայտ կասեր, որ ինքը Հայ Եկեղեցու հետ կապ չունի ու, ասենք, Վիոլետի հետ ասուլիս կաներ: Մի *****գրողի, ում անգամ մեր տան շանը չէի տա, որ տաներ ման տալու: Մեկը չկա, որ մեր սիրելի նախարարին բացատրի, որ եթե Հայ Եկեղեցին հանկարծ հանենք հայ իրականության միջից, ինքն անգործ կմնա: Սա ի՞նչ տրամաբանություն է ունենալ առաջադեմ նախարարներ, որոնք նախկիների կերածն են ցուցադրում, բայց չեն պատկերացնում, որ կարող են մեծ ավեր գործել: Սոդոմի խեղվածները խոսում են սիրո մասին, իսկ մեկը չկա դրանց բացատրի, որ իսկական սերը անկողնում չէ, այլ սրտում: Մեկը չկա, որ այդ գենդերամոլներին հասկացնի, որ ամեն ծնող մեռնելու չափ վախենում է այն մտքից, որ վաղը իր երեխան կարող է անպտուղ և խեղված լինել, լավ, մեկը չկա՞ այսպիսիներին հասկացնի, որ մենք ձեզ չենք սիրում ձեզանից միայն անբարոյականություն ու լկտիություն է թափվում: Դուք ի՞նչ եք ուզում, որ մենք ձեզ չսիրենք, չեք հասկանո՞ւմ հոգնել ենք կառավարություն ատելով, մի՛ փշրեք մեր երազանքները: Մեր երազած հայրենիքում Սորոսից սնվող Կարեններ ու Ղարիբներ չկան, մեր երազած հայրենիքում թուրքական ագենտ Յազիչյան չկա, մեր երազած երկրում աղանդավորները եկեղեցի քանդելու համար կառավարություն չեն մտնում ու իրենց պաշտոնը թնդանոթ չեն դարձնում սեփական եկեղեցու դեմ, մեր երազանքների երկրում Կաթողիկոսի դեմը կտրողին չեն փայփայում, իսկ համասեռամոլներին թթու բան ասելու համար բանտերում չեն նեղացնում: Միգուցե չեք նկատում, բայց մենք դրանք լավ գիտենք ու երբեք չենք ների, եթե կվնասվի իմ քաջ նահատակ զինվորը, իմ եկեղեցին ու իր պաշտելի սրբություններ, հոգևոր դասը իր ամբողջությամբ, հազարամյա իմ մշակույթը, ու ամենակարևորը՝ իմ սուրբ հայրենիքը:

    
Источник: facebook.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4668 | 0 | 0
Facebook