Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ՝ լսելու նրանց խնդիրները, մտահոգությունները

15:45, Вторник, 17 Июля, 2018 года
Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ՝ լսելու նրանց խնդիրները, մտահոգությունները
     Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ՝ լսելու նրանց խնդիրները, մտահոգությունները: Հանդիպումը սկսվեց բնակիչների համար ցավոտ, ամռան այս տապին հատկապես կարեւոր՝ ջրի սակավությունից եւ դրա որակից դժգոհություններով:
     Ալեն Սիմոնյանն անձամբ խմեց բնակիչներին մատակարարվող ջրից, ապա անմիջապես զանգահարեց «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանին։ Վերջինս խոստացավ բրիգադ ուղարկել՝ տեղում խնդրին ծանոթանալու:
    

Հետաքրքրիրն այն է, որ պատգամավորի զանգից անմիջապես հետո ջրի որակը բարելավվեց ու հոսքն էլ ուժեղացավ:

Բնակիչները նաև կասկածներ հայտնեցին, թե իրենց ջուրը դիտավորյալ են կտրում, որ մարդիկ խանութից ջուր գնեն:
     Անմխիթար էր նաեւ կոյուղաջրատարների վիճակը. կեղտոտ ջրերը հոսում են դեպի Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեի շենքերից մեկը եւ քայքայում շենքի հիմքը: Իսկ ամռանը իսկական գարշահոտություն է շենքի տարածքում:

Բնակիչները բողոքում էին նաեւ իրենց հանգիստը խաթարող Դարիկո Պիշնայայի տան («Դարիկնոց») այցելուների աղմուկից։ Տունը, բնակիչների խոսքով, գիշերային ակումբ է եւ ծառայում է որպես կանանց հետ զվարճանալու օբյեկտ:

Ալեն Սիմոնյանը հանդիպեց Դարիկո Պիշնայայի հետ։ Վերջինս իր տունը վարձակալությամբ է տվել այլ անձի: Պատգամավորը տեղեկացրեց տիկնոջը, որ զգուշացնելու է ոստիկանությանը անհապաղ միջոցներ ձեռքառնել, եթե բնակիչները դարձյալ բողոքեն աղմուկից։
     Պատգամավոր Ալեն Սիմոնյանը շրջելով Խաղաղ Դոնի փողոցում, նկատեց՝ ծառերի ու կանաչ տարածքի սակավություն կա, ինչի պատճառով էլ շոգն ավելի անտանելի է դառնում։

Շատ էին բնակիչների բողոքներն ու դժգոհությունները։ Կիսավեր վիճակում էին նաեւ շենքերի վերելակները: Օրենսդիր մարմնի անդամն ասաց, որ այդ խնդիրը մայրաքաղաքի չլուծված հարցերից է, բայց ինքն արդեն պայմանավորվածություն ունի. «Ռուսաստանում մեր հայրենակիցներից մեկը վերելակներ է արտադրում եւ վաճառում: Նա Հայաստանի նախկին իշխանությանն առաջարկել է մի տարածք տրամադրել, որ վերելակներ արտադրի եւ լուծի Երեւանի վերելակների խնդիրը: Միանգամից ասել են՝ ինչքան փայ ես մեզ տալիս: Հիմա, երբ իշխանափոխություն է եղել, խոսել եմ այդ մարդու հետ, որը ընտրություններից հետո կգա եւ հայկական վերելակներ կարտադրի»:

Ալեն Սիմոնյանը բնակիչներին ասաց, որ հանդիպումն իրենց հետ այսքանով չի ավարտվի եւ խոստացավ սեպտեմբերին կրկին այցելել։ Սակայն հորդորեց, եթե մինչ այդ հանդիպումը որեւէ խնդիր լինի՝ դիմեն թե՛ իրեն, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ նույնպես կլսեն բնակիչների խնդիրներն ու կփորձեն հարցերին լուծումներ գտնել:


     Հարություն Մկրտչյան
    
     http://araratnews.am/garshahot-jur-dariknoc-verelakashinuthyun-handipum-erebuncineri-het-tesanyuther/

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3735 | 0 | 0
Facebook