Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Լիլիթ Ստեփանյան. Հրազդան քաղաքը վերածվել է գորշ, անհարպույր քաղաքի: Հրազդանցին օտարվել է իր քաղաքից. hraparak.am

19:47, Понедельник, 16 Июля, 2018 года
Լիլիթ Ստեփանյան. Հրազդան քաղաքը վերածվել է գորշ, անհարպույր քաղաքի: Հրազդանցին օտարվել է իր քաղաքից. hraparak.am

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին ներկայացրեցին Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Լիլիթ Ստեփանյանին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ՝ նախարար Սուրեն Պապիկյանը համոզմունք հայտնեց, որ Լիլիթ Ստեփանյանն օժտված է անհրաժեշտ բոլոր որակներով՝ քաղաքում երկար սպասված դրական փոփոխություններ բերելու համար. «Մինչեւ հոկտեմբերին տեղի ունենալիք ընտրությունները, մեծ ծանրություն դրված կլինի Լիլիթ Ստեփանյանի ուսերին, որովհետեւ տարիներ շարունակ այս քաղաքը կարիք է ունեցել հոգածության, եւ ես վստահ եմ, որ Լիլիթը ունի այն բոլոր որակները Հրազդան քաղաքում նոր որակ, նոր շունչ հաղորդելու, քանի որ քաղաքը դրա կարիքն ունի: Նախորդ ընտրությունների ժամանակ ես՝ որպես ՀՀ քաղաքացի մասնակցել եմ քարոզարշավին, տեսել եմ, թե ինչ է կատարվում Հրազդանում, ինչ անմխիթար վիճակում է գտնվում քաղաքի աղբահանությունը, շենքերի բակերը: Չենք կարծում՝ դա կարճ ժամանակահատվածում լուծելի խնդիր է, այնուամենայնիվ մարզպետի ամիջական աջակցությամբ եւ կառավարության աջակցությամբ Հրազդանը իր երբեմնի հռչակը պետք է վերականգնի», -իր խոսքում ընդգծեց նախարարը:

Ռոմանոս Պետրոսյանն էլ հույս հայտնեց, որ Լիլիթ Ստեփանյանի աշխատասիրության և անձամբ իր աջակցությամբ ամենասեղմ ժամկետներում կունենանք որակապես այլ Հրազդան։ Մարզպետի խոսքով՝ Հրազդանում լրջագույն բարեփոխումների կարիք կա, և այդ բարեփոխումները պետք է սկսվեն այսօրվանից. «Մենք բարեփոխումներ ենք անում մի շարք ոլորտներում, այդ թվում նաեւ գյուղական եւ քաղաքային համայնքներում: Բարեփոխումների ռիթմից տեսանելի է, որ Հրազդան քաղաքը հետ է մնում բարեփոխումներից, դրա վառ ապացույց է աղբահանության վատթար վիճակը, փողոցային առեւտրի, փողոցների բարեկագման եւ գծանշման վիճակը, որը հարիր չէ էտալոնային մարզ հռչակված մարզկենտրոնին: Այս ուղղությամբ կարիք ունենք լրջագույն բարեփոխումների, եւ այդ բարեփոխումները սկսվում են այսօրվանից», -նշեց Ռոմանոս Պետրոսյանը:

Քաղաքապետի պաշտոնակատար Լիլթի Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանատու պաշտոնին նշանակելու համար: Իր ելույթում նա նշեց, որ այս օրերի ընթացքում ավելի մանրամասն է ուսումնասիրել Հրազդանի խնդիրները, ունեցել է լուռ երկխոսություն Հրազդան քաղաքի հետ, եւ մեկ հետեւություն արել. «Հրազդան քաղաքը վերածվել է գորշ, անհարպույր քաղաքի: Հրազդանցին օտարվել է իր քաղաքից, եւ այս տեսանկյունից դիտարկել Հրազդանը՝ որպես մարզկենտրոն, խիստ անիրատեսական է: ՀՀ վարչապետն ու այն քաղաքական ուժը, որ այս երկրում իրականացնում են իշխանություն, ինձ վստահել են այս պատասխանատու պաշտոնը: Ունենալով ամուր հենարան եւ վստահելի թիկունք, պատրաստ եմ ներդնելու իմ ողջ ներուժը՝ սեղմ ժամկետներում ցույց տալու բարձր ցուցանիշներ: Ես պարտաստ եմ ծառայել Հայաստանի Հանարապետոթյանը, ՀՀ քաղաքացուն, պատրաստ եմ վերդարձնել իմ ծննդավայրի գեղեցիկ եւ լավագույն ավանդույթները»:

Նա նաեւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին խնդրեց օրակարգային դարձնել իր առաջին ահազանգը. «Դադարեցնել Հրազդանի մեքենաշինական գործարանի արտադրական միավորունեների բարբարոսական քայքայումը: Տարիներ շարունակ կառուցված այդ հզոր արտադրամասը օրերի ընթացքում քանդվում է, այնինչ, դրանք հետագայում կարող են լինել քաղաքի զարգացման արյունատար անոթները»: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Սասուն Միքայելյանը, շնորհավորելով Լիլիթ Ստեփանյանին, նշեց, որ Հրազդանը հոգատարության կարիք ունի եւ ի դեմս Լիլիթ Ատեփանյանի, քաղաքի խնդիրները շուտափույթ լուծում կստանան: Սասուն Միքայելյանը նաեւ, դիմելով ներկաներին, հիշեցրեց. «Այստեղ շատ մարդիկ կան, ում ես խոստացել եմ, որ վերադառնալու եմ ու 20 տարի անց վերադարձա: Մինչ այս, ես այս շենք ոտք չեմ դրել: Ուզում եմ, իմանաք, որ մենք թշնամիներ չենք փնտրում, էդ դուք եք թշնամացել՝ հեռանալով ժողովրդից: 20 տարի անց իմ ոտնամուտը քաղաքապետարան թող բարի լինի: Ես ուզում եմ դուք իմանաք, որ եթե այս տարիների ընթացքում Կոտայքն ունենար նորմալ մարզպետ ու Հրազդանն էլ լավ քաղաքապետ, մեր քաղաքի վիճակն էսպիսին չէր լինի»:


     Նելլի Կարապետյան
    
     www.hraparak.am/posts/5b4cad381b95c206c5c66df

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4327 | 0 | 0
Facebook