Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Բռնության ակտի կազմակերպիչը` ռեկտոր

13:20, Понедельник, 16 Июля, 2018 года
Բռնության ակտի կազմակերպիչը` ռեկտոր

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Նա եղել է այս ԲՈւՀ-ի ուսանող, իսկ 2003-ից դասավանդում է:
    
     Այնուամենայնիվ, կադրային այս նշանակումը խիստ վիճահարույց է, մանավանդ, որ Պետրոսյանը խոստանում է շարունակել իր ակտիվ գործունեությունը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության շրջանակներում:

Մարդիկ Հայաստանում կարող են աշխատանք ունենալ` անկախ քաղաքական համոզմունքներից. սա սահմանադրական իմպերատիվ է, նաև բխում է թավշյա հեղափոխության համատեքստից: Սակայն աշխարհի նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում բացառություններ են գործում, այսպես կոչված, լուսանցքային կամ մարգինալ ուժերի ներկայացուցիչների համար: Այդ սահմանափակումները հատկապես խիստ են կրթական հաստատությունների համար, որովհետև մեծ է հավանականությունը, որ հաստատության ղեկավարը կարող է ուսանողներին ուղղորդել քաղաքական կամ այլ կասկածելի նպատակներով:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը հենց մարգինալ նախաձեռնություն է, որը փորձում է մանիպուլյատիվ հնարքներով ասոցացվել թավշյա հեղափոխության հետ` նրա օրակարգի հետ չասոցացվող պահանջ առաջ քաշելով: Ընդ որում` կաթողիկոսի հրաժարականը պահանջող սակավաթիվ շարժումը հեղափոխությանը հակադրվում է թե բովանդակային և թե վարքագծային հարթության վրա:

Հեղափոխությունը միտված է հասարակական հաշտության մթնոլորտի ձևավորմանը, իսկ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումն, ըստ էության, հանդես է գալիս Հայ առաքելական եկեղեցու դեմ` անասելի հարված հասցնելով նաև համազգային միասնության գաղափարին:

Բացի այդ` հոգևոր կարգախոսների տակ պատսպարված այս մարդկանց համար խորթ են պայքարի խաղաղ մեթոդները, ինչի դրսևորումը դարձավ Մայր աթոռի դիվանատուն ներխուժելը: Բռնության այս ակտի ակտիվ կազմակերպիչներից մեկը հենց Կարեն Պետրոսյանն է:

Ուշագրավ է, որ վերջինս ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում այն բանից հետո, երբ ոստիկանությունը հարկադրաբար շարժման կողմնակիցներին հեռացնում է Մայր աթոռի դիվանատան տարածքից: Արդյո՞ք պետությունը սրանով «փոխհատուցում» է հակակաթողիկոսական շարժմանը, թե՞ գործ ունենք սովորական պատահականության, համընկնման հետ:

Կասկածից վեր է, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը Կարեն Պետրոսյանի նշանակումը մատուցելու է միանգամայն այլ լույսի ներքո` հանրային պատրանք ստեղծելով, թե կառավարությունն աջակցում, քաջալերում է կասկածելի մոտիվիացիաներ ունեցող շարժմանը: Սա կարող է նոր անկարգությունների, անգամ բռնությունների առիթ դառնալ, ինչը կենսական անհրաժեշտություն է դարձնում, որ պատկան մարմինները կամ վերանայեն իրենց կադրային որոշումը, կամ էլ` խստիվ հետևեն, որպեսզի ԲՈՒՀ-ը չդառնա քաղաքական արկածախնդրության և մի խումբ մոլորյալների արկածախնդրության կենտրոն: Պետության պարտականությունն է առաջին հերթին պաշտպանել մարդկանց կրթության իրավունքը, ինչը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում կարող է վտանգվել էպոտաժային տնօրենի նշանակումից հետո:

Լուսանկարը՝ Photolure-ի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2930 | 0 | 0
Facebook