Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Արամ Սարգսյան. Ես ծառան եմ Աստծո, Սուբ Եկեղեցու և Էջմիածնի...

01:30, Понедельник, 16 Июля, 2018 года
Արամ Սարգսյան. Ես ծառան եմ Աստծո, Սուբ Եկեղեցու և Էջմիածնի...
    
     Ես հարգում եմ կյանքը Աստծու ծառայությանը նվիրած ցանկացած հոգևորականի, իսկ թե նա Տիրոջը լավ է ծառայում, թե վատ. ծառայի և Տիրոջ խնդիրն է...
     Ես եղել եմ Գարեգին առաջին և Գարեգին երկրոդ կաթողիկոսների ընտրության աշխարհիկ պատվիրակը։ Եվ կարող եմ ասել, որ Գարեգին երկրորդ Վեհափառ Հայրապետը, Վազգեն առաջինից հետո դեռ կարող էր միանշանակ ընտրվել Կաթողիկոս, եթե երկրորդ փուլում ինքնակամ չհաներ իր թեկնածությունը, ի օգուտ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա֊ի։ Սա փաստ է...
     Որևէ տրամաբանությունից զերծ մեղադրանքը, որ Գարեգին երկրորդը ընտրվել է եղբորս՝ Վազգեն Սարգսյանին կաշառք տալով, որ հոկտեմբերի 27֊ը Սուրբ Հոգու արդար պատիժն էր Վագեն Սարգսյանին, որ Վազգեն առաջին, Գարեգին առաջին և Գարեգին երկրորդ կաթողիկոսները Կագեբեի գործակալներ են, ոչ միայն հակադրվելու, այլև քրեորեն պատժելի և ազգակործան արարքներ են։ Մեր ժողովուրդը պայքարել է հայրենիքի և հավատքի համար, սրբացնելով պայքարող զինորին։ Երբ ասվում է, որ Հայ եկեղեցու երեք կաթողիկոս ընտրվել է կեղծիքով, կասկածի տակ է դրվում հայ հավատավոր մարդուն, ընտրողին և հավատքը ընդանրապես։ Երբ ասվում է, որ դա արվել է հող ազատագրած հրամանատարի, ՀՀ Ազգային հերոսի և ԼՂ հերոս, Ոսկե Արծիվ շքանշանակրի կողմից, վարկաբեկվում է զինվորը և հայոց բանակը ընդանրապես...
     Ում է սա ձեռնատու և ինչի համար է արվում՝ սա, թողնում եմ անողների և պաշտպանողների խղճին...
    
     Արամ Սարգսյան Ես ծառան եմ Աստծո, Սուբ Եկեղեցու և Էջմիածնի...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2999 | 0 | 0
Facebook