Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԺՈՂՈՎՈՒԴ ՔՑԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
21:37, Пятница, 13 Июля, 2018 года
ԺՈՂՈՎՈՒԴ ՔՑԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքը Կենտրոնական Բանկ կոչվածի մասին չի: Դուք արդեն գիդեք, թե ոնցա ԿԲ կոչվածով թալանվում երկիրը: Խոսքը բուքմեյքերական սատանիստական համակարգի մասինա:

Հասկանալի բանա, որ եթե խաղ կոչվածի մեջ փողա շրջանառվում, էն էլ միլիարդների մասշտաբով, ուրեմն ընդեղ կա պարտադիր պայմանավորվածություններ: Սա կանոնա, քանի որ փողի հետ կապված ամեն ինչ պայմանավորրվածությունա:

Ասվածը մասնավորապես վերաբերումա ֆուտբոլ կոչվածին, որը անվանվումա երկիմաստորեն ՝՝միլիարդների խաղ՝՝: Միլիարդներով մարդիկ են նայում էդ խաղը ու միլիարդներով էլ փողա ֆռռում էդ խաղի մեջ: Վաղուցա, ինչ սպորտ կոչվածը վերա ածվել Երկիր մոլորակի մասշտաբով մի վիթխարի հանցագործ բիզնեսի: Էդ բիզնեսը տեղիյա ունենում գլխավորապես սպորտսմենների առուծախով ու խաղադրույքների մանրազնին մշակված սատանիստական համակարգով: Անհնար բանա, որ միլիարդների հասնող նման շրջանառության դեպքում տեղի չունենան պայմանավորվածություներ, օրինակ, թե որ բռնցքամարտիկը որ ռաունդում պտի ՝՝պառկի՝՝, կոնկրետ ո՞ր սպորտսմենը վազքարշավում, ձիավորը՝ ձիարշավում պտի առաջինը հասնի ֆինիշին, ո՛ր թենիսիստը պտի պարտվի, որը՝ հաղթի, ֆուտբոլի որ թիմը պտի հաղթի, որը՝ պարտվի, որ խաղը՝ ոչ ոքի պտի ավարտվի ու ըտենց շարունակ:

Ֆուտբոլի խաղերի վրա կատարվող խաղադրույքների տեսակները էնքան շատ են, որ անտեղյակ մարդու երևակայությունը ունակ չի պատկերացնել, թե ի՛նչ տեսակ խաղադրույքներ կարան գոյություն ունենան:

Ասենք, նախապես որոշվածա, որ ֆուտբոլի խաղը վարող դատավորը պտի առաջին խաղակեսում 1 - ից ավելի դեղին քարտ ցույց չտա ու՝ ցույց չի տալիս: Էս դեպքում, ով դեղին քարտերի մեկից ավելի քանակի վրա դրույք էր արել, կորցնումա իրա փողերը: Խաղադրույքի տեսակները ֆուտբոլի մասով գրեթե անսպառ են: Կա խաղահաշիվ գուշակելու, խաղը դաշտի կենտրոնից ո՞ր թիմը կսկսի, էսինչ հարձակվողը քանի գոլ կխփի, կամ իրար գոլ կխփեն մրցակից թմերը, թե ոչ, քա՞նի կարմիր քարտ կլնի, կամ կլնի թե չէ, տուգանային 11 մետրանոց կլնի, թե չէ, տվյալ թիմը հաջորդ փուլ դուրս կգա, թե չէ, անկյունային հարվածների քանակը՝ էսինչ թվից շատ կամ քիչ կլնի, թե չէ, ո՞վ կխփի առաջին գոլը, ո՞ր թիմը կհաղթի, ոչ ոքի կլնի թե չէ, էսինչ կոնկրետ հարձակվողը, գոլ կխփի թե չէ ու ըտենց շարունակ:

Խոսքը ըստեղ մենակ չի գնում էն մասին, որ ֆուտբոլի բոլոր խաղերը հաղթելու, պարտվելու, կամ ոչ - ոքի արդյունքով ավարտելու մասով ամբողջապես պայմանավորված են: Էդ տեսակ պայմանավորվածությունները կարան որոշ դեպքերում կազմեն 30/70 ու հակառակ հարաբերակցությամբ: Պայմանավորվածությունները վերաբերում են բուն խաղի ամբողջ ԸՆԹԱՑՔԻՆ, որը մեծ փողերա բերում սպորտային մաֆիայի տերերին: Ֆուտբոլում վաղուց գոյություն ունի խաղադրույքների օնլայն՝ ընթացիկ տարբերակը: Էս տեսակ խաղադրույքների համակարգը թույլա տալիս խաղադրույք կատարել խաղի ցանկացած պահից, որը հնարավորությունա տալիս բուքմեյքերական ընկերություններին անսահման մանևրեն, որի դեպքում մարդկանց ավելի հեշտա հոգեբանորեն ներքաշել մոլախաղի մեջ ու վիթխարի փողեր մսխել ի շահ բուքմեյքերական ընկերության ու նրա տերերի:

Հայաստանում բուքմեյքերական մի շարք ընկերություններ կան, որոնցից ամենահայտնին VivaroBet բուքմեյքերական ընկերություննա: Վերջինս իրա սատանիստական գործունեությունը սկսելա 2003 թվականից՝ Երևանում: Էս սատանիստական կառույցի կայքէջի ինֆորմացիոն բաժնում նշվումա, որ ղեկավարվումա Հայաստանի Հանրապետության ՖԻՆԱՆՍՆՍԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ կողմից 2008 թվականին ստացած արտոնագրի հիման վրա: Ընկերությունը Հայաստանում ունի խաղադրույքի ընդունման մինչև 190 կետ: Այսինքն, փաստորեն ստացվումա, որ շուրջ 5 տարի՝ 2003 - 2008 թթ - ը VivaroBet բուքմեյքերական ընկերությունը գտնվել ու գործելա օրենքից դուրս դաշտում:

Հաջորդը TotoGaming բուքմեյքերական ընկերություննա, որը ստեղծվելա 2004 թվականին ու աշխատումա նորից Հայաստանի ֆինանսների Նախարարության տրամադրած լիցենզիայով: Էդ 2-րդ ամենամեծ բուքմեյքերական ընկերություննա Հայաստանում, որը ունի խաղադրույքների ընդունման 150 կետ, որդեղ աշխատում են 600 մասնագետներ: «TotoGaming» ընկերությունը մասնագիտանումա Live խաղերի շուկայում: Ամեն ամիս հնարավորություն կա խաղադրույքներ կատարել միջինում 5000 Live խաղերի վրա: Խոշոր առաջնություններից առաջարկվող ֆուտբոլային խաղերից, ընդգրկվում են նաև 150 տարբեր մրցաշարեր...

Առաջին բուքմեյքերական ընկերությունը Հայաստանում, որը հիմնադրվելա 2000 թվականին, հանդիսանումա Europefootball (Efubet) - ը: Ներկայումս Europefootball (Efubet) ընկերությունը ունի խաղադրույքների ընդունման ավելի քան 80 կետ, իսկ աշխատակիցների ընդհանուր քանակը հասնումա 150-ի:

Goodwin-Bet բուքմեյքերական ընկերությունը հիմնադրվելա 2011 թվականի նոյեմբերի 14-ին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Ընկերության գործունեությունն օնլայն տիրույթում կառավարվումա ՀՀ Ֆինանսների նախարարության տված արտոնագրով: Բուքմեյքերն ամեն օր ներկայացնումա ավելի քան 150 լայվ իրադարձություն, ինչպես նաև ավելի քան 20 հազար ուղիղ հեռարձակում աշխարհի տարբեր ծերերից:

Այսպիսով, Հայաստանում գործում են 4 մեծ բուքմեյքերական ընգերություններ իրանց 420 - ից ավել սպասարկման կենտրոններով, որոնց գործելու արտոնագիրա տրամադրել ՀՀ Ֆինանսների նախարարությունը:

Հիմա նայենք, թե ինչա ասվում 2008 թվականի ապրիլի 8 - ից ՀՀ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանի կենսագրականում.

՝՝1998 - 2008 թվականներին զբաղեցրելա Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: Իրա ղեկավարման տարիներին մինչև 2000 - ականների կեսը բազմաթիվ հետաքննությունների ու քրեական գործերի արդյունքում ֆինանսական համակարգից դուրս են մղվել մի շարք քրեական տարրեր ու ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՐԺԸ՝՝:

Այսինքն ստացվումա, որ VivaroBet բուքմեյքերական ընկերությունը շուրջ հինգ տարի գտնվել ու գործելա օրենքից դուրս դաշտում, քանի որ VivaroBet բուքմեյքերական ընկերությունը իրա սատանիստական գործունեությունը սկսելա 2003 թվականից, իսկ Ֆինանսների նախարարության կողմից արտոնագիրա ստացել 2008 թվականին: Փաստորեն Տիգրան Սարգսյանի ուղղակի միջամտությամբ մենակ 2008 թվականինա VivaroBet - ը բերվել ՝՝օրենքի դաշտ՝՝, ինչից չարիքը չի պակասել: Մնումա պարզել, թե ինչի՞ են էդ կազմակերպությանը էդքան ուշ արտոնագիր տվել ու ովա՞ հանդիսանում դրա համար պատասխանատու: Եթե հաշվի առնենք, որ ներքին կառավարման պատասխանատուն հանդիսանումա վարչապետը, ուրեմն հենց վարչապետն էլ պատասխանատույա դրա համար: Բայց 2000-2007 թթ - ին ՀՀ վարչապետը էղելա Անդրանիկ Մարգարյանը, որին հաջորդելա որպես վարչապետ 2007 - 2008 թթ - ին Սերժ Սարգսյանը: Հետևաբար, էս էրկուսին, քանի որ Անդրանիկը մահացածա, Սերժին ու Տիգրանին, մեկ էլ Անդրանիկի ժամանակ գործող փոխվարչապետերին, պտի կանչվի դատարան՝ կոնկրետ հարցերին պատասխան տալու համար:

Եթե բուքմեյքերական գրասենյակները Հայաստանում գործում են Ֆինանսների նախարարության կողմից տրված դաբռոյով, որը քաղաքավարի բառապաշարով արտոնագիրա կոչվում, ապա սա նշանակումա, որ ազգին թալանելը ու քցելը ստացվումա ոչ միայն Կենտրոնական բանկի, այլև՝ բուքմեյքերական ընկերությունների միջոցով, որի թույլտվությունը տալիսա ֆինանսների նախարարությունը: Միաժամանակ, անհնար բանա, որ միջազգային գլոբալ մասշտաբով տեղի ունեցող սպորտային իրադարձությունների հեռարձակումը ու հետևաբար էդ սպորտաին իրադարձություններին համապատասխան խաղադրույքների սահմանման համակարգը Հայաստանում անկախ ըլնի: Քանի որ սպորտային իրադարձությունների հեռարձակումը տեղիյա ունենում արտասահմանում ու արևմտյան մեդիաներն են գլխավորապես հեռարձակում էդ խաղերը, ուրեմն ոնց որ էդ հեռարձակումը, ընենց էլ խաղադրույքների համակարգը վճարովիյա: Հաստատապես, ո՛չ մի անվճար գործ Արևմուտքը չի անում, երբ խոսքը վերաբերումա փողին: Տված փողի դիմաց էլ տոկոսներա պահանջել ու պահանջում: Հայաստանում գործող մոլեխաղային կենտրոնները այդպիսով լեգալացված մոլախաղից ստացված իրանց եկամտի բաժնից մի չնչին մաս են հատկացնում ֆինանսների նախարարության միջոցով ՀՀ բյուջեյին: Մաֆիայի կանոնը սահմանումա. կիսվելա պետք. ՝՝общак святой՝՝: Հետևաբար, կարելիյա չկասկածել, որ Հայաստանում լեգալ թալանից ստացված իրանց եկամտով հայաստանյան մոլեխաղային գործակատարները կիսվում են իրանց բիզնեսը թույլատրող իրանց դրսի տերերի՝ Արևմուտքի համապատասխան մաֆիոզ շրջանակների հետ:

Ժամանակին, երբ դեռ սպորտը չէր հարամվել խաղադրույքների սատանիստական համակարգով, ֆուտբոլը ու սպարտը քիչ թե շատ ազնիվ խաղ էր ընկալվում ու մարդկանց մեջ անկեղծ խանդավառությունը ու հետաքրքրությունը սպորտ կոչվածի հանդեպ հասկանալի էր: Բայց արդեն վերջին քսան տարում խաղադրույքների սատանիստական համակարգը էն աստիճան զարգացումա ապրել, որ կարա անգամ իրա միջոցներով մրցի բանկային համակարգի հետ: Վիթխարի մասշտաբների փողա պտտվում հատուկ խաղադրույքների համար ստեղծված ընկերություններում: Թե որքան մարդա դժբախտացել՝ ունեզրկվել, ծեծվել, տանջվել, անշարժ գույքը ծախել իրա մոլեխաղային բնավորության պատճառով, առանց իմ պատմելու էլ լսած կլնեք դեսից - դենից: Բայց ես նման մարդկանց խղճալու կամ ցավակցելու պատճառներ չունեմ: Ամեն մարդ մեծամասամբ իրա խելքիցա տուժում, մանավանդ որ խոսքը ընդամենը գնումա ագահության՝ փողային բնազդների չզսպման՝ խաղալու մասին:

Եզրակացություն անպայման պտի անենք:

Եթե մեր մարդակեր իշխանավորները կարողանում են արտոնել բուքմեյքերական ընկերությունների թալանչիական գործունեությունը, ապա կարող են նաև մեծ հաջողությամբ չթույլատրել ու արգելել նրանց: Կարան, բայց Սահմանադրությամբ պաշտոնապես հռչակվածա ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ՝ ազատ շուկայական հարաբերությունները: Հակառակ դեպքում, մեծ հաջողությամբ կարան նաև Կենտրոնական Բանկը ենթարկեն ֆինանսների նախարարությանը՝ պետությանը, ինչը պարզա՝ չեն անի երբեք:

Ի՞նչ պտի անի ժողովուրդը: Ժողովրդին ընդամենը մնումա՝ չմտնել մոլեխաղերի մեջ, չգայթակղվել ու անգամ տաս դրամով չհարստացնել լիցենզավորում ստացած թալանչի մաֆիոզների գրպանները: Ժողովուրդը ՉՊԵՏՔԱ ՆԱԵՎ ՏՈԿՈՍՈՎ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԻ ԲԱՆԿԵՐԻՑ...
     Քանի դեռ իշխանությունը չեն գրավել իսկական հայրենասիրական ուժերը, պայքարի այլ մեթոդներ դրանց դեմ ուղղակի չկա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     13.07.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4565 | 0 | 0
Facebook