Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ներում

11:30, Четверг, 12 Июля, 2018 года
Ներում
    
    

«Թվում է թե ցանկացած բժիշկ սովոր է հիվանդի տնքոցներին, վերաբերվում է ինչպես առօրյա ցանկացած երևույթի…գուցե՞ այդպես է, գո՞ւցե ոչ, իրենք բժիշկները դա հերքում են, բայց բացատրել չեն կարողանում՝ ինչպես ասենք գրողները կամ երաժիշտները, որոնք կարողանում են զգացածը հասցնել տեղ…

Գուցե այդպես ճի՞շտ է, գուցե ո՛չ, ո՞վ գիտե…

Հնարավո՞ր է բառերով կամ նոտաներով բուժել…

Գուցե այո՜, գուցե ո՛չ…

Գուցե փորձ եղել է ասենք նկարիչը նկարի սեփական կնոջ մազերից պատրաստված վրձինով ու կարողանա այդ կտավով հասկացնել այն, ինչ մինչ այդ չի կարողացել հասկացնել ո՛չ բառերով, ո՛չ էլ այլ կերպ…

Գուցե այո՜, գուցե ո՛չ…

Մի՞գուցե բանասերները ճիշտ չգիտեն երկրեսանի բառի բացատրությունը, որ դա շողոքորթ լինելը չէ, դա ճիշտ է երկու երես ունենալն է, բայց…

Մի երեսը Ներելն է

Մյուսը՝ Զոհաբերելը…

Հզո՜ր է…»


    

Այսպիսի մտքերն էին, որ խառնվեցին աջ դռնից եկող հիվանդի տնքոցներին ու երիտասարդ բժիշկ Արմեն Ղուկասյանին ստիպեցին վերադառնալ իրական աշխարհ, ստիպեցին մոռանալ, որ ինքը ընդամենը երկու օր է ինչ աշխատում է հիվանդանոցում ու իր առաջին հերթապահության օրն է:

Փորձեց վստահ մոտենալ ութսուներկուամյա հիվանդ ծերունուն:

«Այս տարիքում էլ ի՞նչ հիվանդ» մտածեց:


    

- Եկա՞ր բժիշկ ջան, լա՜վ է:

- Ո՞նց ես հայրիկ ջան, տնքո՜ւմ էիր:

Նստեց հիվանդի մահճակալին, բռնեց վաղուց կարծես ցավերից սմքած ձեռքը:

- Զարկերակս ես մա՞ն գալիս, մի՛ տանջվիր չե՛ս գտնի, այն միայն մի կերպ սրտումս է աշխատում:

- Հումորով պապի ես, ով փնտրում է նա էլ գտնում է, այդպե՞ս չի:

Ինչո՞ւ համար ասաց, չհասկացավ:

- Դեռ կենդանի եմ, ուրեմն հումորն էլ է կենդանի:

- Ներքևում տղադ է, հարսդ, կինդ, թոռներդ, ուզում էին բարձրանալ քեզ մոտ, ճիշտն ասած մտածեցի քեզ նայեմ, նոր թույլատրեմ վերև:

- Գան ի՞նչ անեն:

- Դե երևի խոսեն քեզ հետ, հարցնեն ինչպե՞ս ես, անհանգստանում են:

- Ամողջ կյանքում ունեցել են այդ հնարավուությունը՝ առանց ուրիշի թույլտվությամբ անելու այդ քո ասած խոսելը, հարցնելը, անհանգստանալը, որ չեն արել հիմա ինչո՞ւ են ուզում:

Դժվարությամբ էր խոսում, բայց վստահ, առարկություն չընդունող ձայնով:

- Երեկ ուզում էի մեռնել-պրծնել, վախենում էի մահանալուց, բայց Նա եկավ մոտս:

- Ո՞վ, - չհասկացավ բժիշկը:

Ծերունին մատը մեկնեց դեպի առաստաղը:

- Ե՞վ…

- Ձեռքը մեկնեց, շոյեց գլուխս, ժպտաց: Կհավատա՞ս բժիշկ ջան միանգամից հասկացա, որ վախենալուս պատճառը Նա էր, որ չէի ցանկանում ներել ո՛չ նրանց ո՛չ ինձ: Հիմա արդեն չեմ վախենում:

- Շատ երկար խոսել պետք չէ, ուժասպառ կլինես պապի ջան: Քեզ անհանգստանալ չի կարելի:

- Ճի՛շտ ես տղա ջան ինձ հանգստանալ է կարելի, ներե՜լ եմ բոլորին, ի՜նձ էլ: Ներե՜լ եմ…


    

Ծերունու սեղմած բռունցքը կախվեց մահճակալից…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4157 | 0 | 0
Facebook