Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 23 Июля, 2018 года
Проценты по депозитам:  
Армянский драм
14.00%
,
Доллар США
6.50%
,
Европейское Евро
4.00%
,
Русский рубль
8.50%

Статьи

«Մարմնավաճառուհին կոյանոց է, վերացրու կոյանոցը, և անմաքրությունը կհեղեղի քաղաքը» (նախորդ հոդվածի շարունակությունը)

21:19, Среда, 11 Июля, 2018 года
«Մարմնավաճառուհին կոյանոց է, վերացրու կոյանոցը, և անմաքրությունը կհեղեղի քաղաքը» (նախորդ հոդվածի շարունակությունը)

Բայց նրանց ոչ միայն բարեկեցությունը, այլև կյանքը միշտ էլ, ինչպես ասում են, մազից է կախված եղել: Օրինակ` բարոյական նորմերի հետևողական պահապան Մարիա Թերեզիան (մեր պատմագրությունը գործածել է «Թերեզա» ձևը, որը ճիշտ չէ)` Ավստրիայի կայսրուհին (1717 – 1780 թթ.), որն իր ամուսնուն 16 երեխա է պարգևել, երկրի մայրաքաղաք Վիեննայից ոչ միայն արտաքսել է մարմնավաճառներին, այլև դաժանորեն հալածել է: Նրա ղեկավարած պետության բարքերի ոստիկանության գործակալները դերձակների ու վարսավիրների «քողի տակ» ծպտված մարմնավաճառուհիներ են որսացել:

Ասենք, օրինակ, մարմնավածառ-վարսավիրուհին հազիվ հասցնում է լվանալ հաճախորդի գլուխն ու հետը պառկել, երբ որտեղից որտեղ ներխուժում է բարքերի հսկիչն ու գլուխը դեռ թաց հաճախորդին ու մարմնավաճառին տանում է ոստիկանական բաժանմունք: Այստեղ վարսավիր-մարմնավաճառուհու մաղեր խուզում են, անարգանքի շապիկ են հագցնում, նստեցնում են լաստանավ ու Վիեննայից հեռու կառուցված աշխատանքային տուն են ուղարկում: Բայց զավեշտալին այն է, որ այս կայսրուհին սեռական հաճույքների համար գրեթե ամեն օր ամուսնու ննջարան է մտել, բայց աղքատ աղջիկներին թույլ չի տվել հագուրդ տալ իրենց սեռական պահանջմունքներին ու փող աշխատել: Ցանկացել է մարմնական սերը ամուսնական անկողնախորշում պարփակել:

Նույնն արել է նաև Անգլիայի Վիկտորիա թագուհին, որն իր ամուսին Ալբերտին ինը երեխա է պարգևել: Անգլիան պե'տք է բարոյական լինի, և վե'րջ: Եվ Վիկտորիա թագուհու ժամանակներում անգլիացի պատվավոր քաղքենին իրավունք չուներ նույնիսկ հայացք գցել հասարակաց տների կողմը: Նա սեռական հարաբերություն պիտի ունենար միայն իր կնոջ հետ: Բայց արդյո՞ք նրանց կանայք հմուտ էին սիրո արվեստում. նրանք կլավեսին էին նվագում, լատիներենով սիրային ոտանավորներ էին գրում, իսկ անկողնո՞ւմ: Անկողնում նրանք նույնիսկ իրենց հետույքն ամուսնու առաջ չեն բացել: Իսկ մի՞թե տղամարդը կարող է վայելել կնոջ մարմինը, եթե նա նույնիսկ չգիտի, թե այն ինչպես է կառուցված: Ինքը` տեր Աստվածը կամ պարոն սատանան կարգադրել են, որ մարմնավաճառները պետք է լինեն:

«Մարմնավաճառուհին կոյանոց է, - ասել է սուրբ Ավգուստինոսը, - վերացրու կոյանոցը, և անմաքրությունը կհեղեղի քաղաքը»:

Ճիշտ է ասել, քանի որ մարդու հոգին հազվադեպ է մարմնին հաղթում: Բայց Ֆրանսիայի Լուդովիկոս 9-րդ «սուրբ» թագավորն ու Կառլոս Մեծը ցանկացել են, որ հակառակը լինի: Չէ՞ որ մարմինը մեղսական է, իսկ մարդը պետք է մաքրության, բարոյական կատարելության ձգտի: Մարմնի պահանջներին տուրք տվող և այդ իսկ պատճառով տեր Աստծու հետ «յոլա չգնացող» վանականներին ստիպել են իրենք իրենց ձաղկել: Բայց Կարլ Մեծն այնքան էլ չի հավատացել, թե հասարակ ժողովուրդը բարեխղճորեն ինքն իրեն ձաղկում է, այդ իսկ պատճառով նա դա արել է բռնությամբ, հասարակության աչքի առջև: Եվ, ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են եղել այս պահանջի զոհերը: Դե իհարկե, աղքատ մարմնավաճառուհիները: Նրանց մերկացրել են, նստեցրել ավանակին ու պտտել ամբողջ բնակավայրում: Ընդ որում, էլ ավելի ստորացնելու համար, էշին թարս են նստեցրել ու հանրային ճիպոտահարման են ենթարկել: Երբ մարմնավաճառի մեջքն ու մարմնի ստորին մասն արյան մեջ կորել է, ու նա ցավից ու տառապանքից ուշագնաց է եղել, նրան մարդասիրաբար կարգի են բերել, մի կում ջուր են տվել, որպեսզի ուժ հավաքի հետագա գործառույթին` քիթը կտրելուն դիմանալու համար: Ասել է, թե` սա լինի քեզ պատիժ, այսուհետ անքիթ մնա: Բայց եթե անքիթ մարմնավաճառը շարունակել է իր արհեստը գործի դնել, նրան այլևս չեն խնայել ու մահապատժի են ենթարկել; Եվ ի՞նչ, Կարլը կարողացե՞լ է այսպիսի դաժան մեթոդի կիրառմամբ վերջ տալ մարմնավաճառությանը:

Ազատ սիրո քրմուհիների նկատմամբ պակաս դաժան չի եղել «սուրբ» Լյուդովիկոս 9-րդը: Ըստ նրա` մարդու կյանքում ոչ մի հաճույք տեղ չպիտի ունենա, և եթե միսը նրան համեղ է թվացել, նա այն անմիջապես ընչազուրկներին է տվել: Խմել է միայն թթու գարեջուր, այնպիսի գարեջուր, որը նույնիսկ ծառաները չեն ցանկացել խմել, որպեսզի հակակրանք չտածեն գինու նկատմամբ: Կնոջը 11 անգամ բեղմնավորած` «սուրբ» Լյուդովիկոսը կնոջ ննջարան է մտել միայն մոր` Բլանկա Կաստիլիացու թույլտվությամբ` այն էլ կնոջը հղիացնելու համար: Հենց որ նրա մայրիկն զգացել է, որ իր որդյակը ոնց որ շատ է մնում կնոջ ննջարանում, ու դրանից սիրային հաճույքների «հոտ է գալիս», առանց դուռը թակելու ներխուժել է ննջարան ու որդուն կնոջ անկողնուց հանել է` ասելով. «Բավական է անբանի նման պառկես, քեզ պետական գործերն են սպասում»: Դժվար չէ պատկերացնել, թե Լյուդովիկոսի դժբախտ կինը որքան է տառապել բռնակալ սկեսրոջ այս միջամտություններից:

Ուրեմն` այս թագավորը, քանի որ սեռական հաճույք չի ըմբոշխնել, որոշել է ժողովրդին էլ վարժեցնել իր նման ապրելուն ու սկսել է մարմնավաճառներին խստորեն պատժել: Դժբախտների մարմինը շիկացած երկաթով խարանել են, ձաղկել և ունեցվածքը բռնագրավել: Ասենք, օրինակ, խեղճ մարմնավաճառը մեկ-երկու զգեստ, մեկ-երկու մատանի է կարողացել գնել, ձեռքից խլել են: Անարգված, խարանված ու ծեծված թշվառն այլևս հաճախորդ չէր կարող ունենալ և, բնականաբար, համալրել է ընչազուրկների շարքերը:

(շարունակելի)

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1861 | 0 | 0
Facebook
Пресс-секретарь