Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք կուտակվել են տարիներ շարունակ և որոշակի ժամանակ է հարկավոր դրանք վերացնելու համար

21:19, Вторник, 10 Июля, 2018 года
Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք կուտակվել են տարիներ շարունակ և որոշակի ժամանակ է հարկավոր դրանք վերացնելու համար
     Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այցելեց խոշորացված Ակունք համայնք՝ ծանոթանալու համայնքապետարանի աշխատակազմի և Նոր Գյուղում հանրային լսումներ իրականացնելու համար: Այցը սկսվեց Ակունքի համայնքապետարանից, որից հետո պարոն Պետրոսյանը այցելեց Ակունք գյուղի գրադարան, մշակույթի կենտրոն, բուժամբուլատորիա, հոգևոր կենտրոն, եկեղեցի, դպրոց և դեռ կառուցման փուլում գտնվող մանկապարտեզ: Տեղում իրազեկվելով համայնքում առկա խնդիրներին և կարևորելով դրանց հրատապ լուծման անհրաժեշտությունը, պարոն Պետրոսյանը ճանապարհը շարունակեց դեպի Կոտայք գյուղ: Կոտայքում այցելություն եղավ գյուղի մշակույթի կենտրոն և դպրոց: Այցելության վերջին հանգրվանը եղավ Նոր Գյուղի դպրոցը, որտեղ և անցկացվեց հանրային լսումները: Լսումներին ներկա էին գյուղի ակտիվ բնակիչները, ովքեր իրենց հուզող հարցերը բարձրաձայնեցին Կոտայքի մարզպետին և Ակունք համայնքի ղեկավարին: Իրականում գյուղը ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք կուտակվել են տարիներ շարունակ և որոշակի ժամանակ է հարկավոր դրանք վերացնելու համար: Պարոն Պետրոսյանը իր հուսադրող խոսքն ու պատրաստակամությունը հայտնեց կանգնելու հասարակ գյուղացու և համայնքի ղեկավարի կողքին, որպեսզի միահամուռ ուժերով լուծում տրվեն բոլոր խնդիրներին: Լսումների ժամանակ քննարկվեց նաև գյուղի վարչական ղեկավարի նշանակման հարցը: Առաջադրվեցին 4 թեկնածուներ, որոնցից էլ համայնքի ղեկավարը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կնշանակի վարչական ղեկավար:
    
    
     https://www.facebook.com/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3617 | 0 | 0
Facebook