Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Պետական և համայնքային ապարատները գերուռճացված են

16:49, Суббота, 07 Июля, 2018 года
Պետական և համայնքային ապարատները գերուռճացված են
     Նախկինում գրել եմ, հիմա էլ եմ պնդում. նախարարությունները, կառավարության մյուս կառույցները պետք է անպայման կրճատվեն: Նման փոքր երկրի համար մեծ շքեղություն է այսքան պետական կառույցների, նրանց չինովնիկների առկայությունը՝ այն էլ հայ չինովնիկների, որոնք սիրում են շքեղ աշխատասենյակներ, սպասարկող մեքենաներ, այլ հարմարավետություններ, աննպատակ, թանկարժեք գործուղումներ, պաշտոնական դիրքի չարաշահումներ, հովանավորչություն մանկապարտեզի ընկերներին, հարազատներին պաշտոնների շռայլ բաժանում:
     Մինչդեռ կարծես տնտեսության զարգացման, ապարատի իրական օպտիմալացման մասին բացարձակապես չի խոսվում…
     Նախարարությունների ապարատները խիստ ուռճացված են, շատ են կրկնվող գործառույթներ իրականացնող կառույցները…Խորհրդային տարիներին ավելի պարզ, հստակ ու օպտիմալ էին պետական կառույցները քան հիմա: 90-ականներին և հետագայում ուռճացվեց՝ ստեղծվեցին նոր նախարարություններ, կոմիտեներ, գլխավոր վարչություններ՝ բնականաբար նրանց ներսում լիքը վարչություններ, բաժիններ, բաժանմունքներ, լիքը տեղակալներ, անհամար խորհրդականներ, օգնականներ…Այդ կառույցների աշխատակիցների մեծ մասը շարիկ գլորողներ են և հիմնականում միայն իրենց անձնական հարցերով են զբաղված…
     Պետական ապարատը գերուռճացված է…Այն կրճատել, խելամիտ, նպատակային, պարզ ու հստակ տեսքի է պետք բերել…
     Ռոբերտ Մելքոնյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
14200 | 0 | 0
Facebook