Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հոգևոր հովի՞վ, թե՞ ստախոս, պառակտիչ ու ազգադավ

Ազատ Խոսք
Пресс-секретарь:
Ազատ Խոսք
00:29, Понедельник, 02 Июля, 2018 года
Հոգևոր հովի՞վ, թե՞ ստախոս, պառակտիչ ու ազգադավ

Ծանոթացե՛ք Գարեգին Բ-ի կողմից Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ նշանակված Սիփան վրդ. Գևորգյանին
    
    

Սիրելի՛ հայ ժողովուրդ, ժամանակն է՝ տեսնեք վերջերս Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ նշանակված, իրեն «հոգևոր» կոչող այս անամոթ ստախոսի և Աստվածաշնչի հովի տակ քողարկված, «վարդապետ» կոչված սատանայի՝ Սիփան Գևորգյանի իրական դեմքը: Երբ ընթերցեցի այս ստոր արարածի կողմից հունիսի 19-ին գրված այս հոդվածը, որն այս հոգևոր կոչվածը, անգամ առանց ամոթի մի գրամ զգացման, տարածել է համացանցում ՝ փորձելով վարկաբեկել հատկապես այն մարդկանց, ովքեր հենց այն անձինք ու կազմակերպություններն են, որ «չսնվելով» ո՛չ ՀՀԿ-ականներից, ո՛չ ՀԲԸՄ-ներից, ոչ էլ ՀՀԿ-ին աջակցող այլ կազմակերպություններից կամ անհատներից, տարիներ շարունակ (1996 թ.-ից սկսած), դժվարությամբ վաստակած, իրենց իսկ սեփական միջոցների և գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքների հաշվին, ձեռնամուխ են եղել Իսպանիայի հայության պատմության մեջ առաջին անգամ նոր էջ բացել՝ տեղի հայկական համայնքի ձևավորումն սկսելով և 21 տարի շարունակ այն զարգացնելով, ոչ միայն Կատալոնիայում, այլև Իսպանիայում: Անկեղծ ասած այս անամոթ ազգադավի մասին դեռ 2017 թվականի սեպտեմբերին էի ցանկանում գրել, երբ «զոհ գնալով իմ դաստիարակությանը» ՝ սրան հրավիրեցի դստերս հարսանիքին, որի ժամանակ այս քողարկված սատանան ցույց տվեց իր իրական դեմքը (այդ պատմությանը քիչ հետո կանդրադառնամ), սակայն կրկին դաստիարակությանս զոհ գնալով և, իհարկե, բարսելոնահայ համայնքի ստեղծման և զարգացման գործին մինչ օրս ոչ քիչ մասնակցություն ունեցած, բարսելոնաբնակ Հովիկ Հարությունյանի խնդրանքով հրապարակայնորեն չբարձրաձայնեցի այդ մասին ՝ գաղտնի պահելով բարսելոնահայերից, հուսալով, որ տուն վերադառնալուն պես այս անամոթը կվերլուծի իր պահվածքը և կգիտակցի իր սխալը, ի մի կգա և կապաշխարհի այդ օրվա իր պահվածքի համար, այսպիսով նաև հնարավորություն տալով նրան զերծ մնալ հետագայում բարսելոնահաերի դժգոհությունից և արհամարհանքից, բայց երբ ընթերցեցի սրա այս գրառումը, հասկացա, որ սխալվել եմ և ժամանակ եմ կորցրել: Ինչևիցե, ինչպես երբեմն նման դեպքերում ես ասում եմ, «լավ է ուշ, քան ավելի ուշ»: Այժմ բոլորիդ կներկայացնեմ այս հոգևորական կոչված անամոթ ստախոսի իրական դեմքը:

Նախ սկսեմ այն բանից, որ այս հոգևոր հովիվ կոչվածը, ով ընդամենը վերջերս է Գարեգին Բ-ի կողմից նշանակվել և եկել Իսպանիա և մեր իսկ՝ արդեն 21 տարի դժվարությամբ ստեղծած համայնքում փորձեր է անում տեղի հայերին միմյանց դեմ սրելու, անգամ այն տարական հասկացողությունը չունի, որ հոգևորականը իրավունք չունի ոչ միայն ստելու, այլև բամբասելու, երկպառակություն մտցնելու, բացասական մտքեր բարձրաձայնելու և տարածելու՝ անկախ ամեն ինչից, որն էլ առաջին հերթին ապացուցում է սրա և հոգևոր կյանքի հետ ոչ մի կապ չունենալու փաստը: Այլ կերպ ասած՝ այս հոգևորական կոչվածը մեր համայնք է եկել ոչ թե «հայ ժողովրդի միասնության, ազգային և հոգևոր նպատակների իրագործման ու պահպանման» համար, ինչպես ինքն է շեշտում, այլ մեր համայնքի պառակտման համար: Այժմ անդրադառնամ կարևոր փաստերից մեկին: Հոգևոր կոչված այս անձը Բարսելոնայի Հայ Առաքելական Եկեղեցու ծխական 9 հոգանոց խորհուրդ է կազմել մարդկանցով, որոնց գրեթե մեծամասնությունը բացի այն, որ «Հայր մեր» -ն անգամ չգիտեն և գրեթե երբևէ Պատարագներին ներկա չեն լինում ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց ընտանիքի անդամները, այլև հոգևոր աշխարհից հեռու և գաղափար չունեցող մարդիք են, որին ինքը քաջատեղյակ է: Ասեմ նաև, որ Սիփանը քաջատեղյակ է նաև որոշ մարդկանց կենսագրությանը, որը որևէ բարոյական իրավունք չի տալիս նման մարդուն Բարսելոնայի Հայ Առաքելական Եկեղեցու ծխական խորհուրդի անդամ լինելու, սակայն աչք է փակում այդ կարևոր խնդրի վրա, քանի որ իր համար ոչ թե տեղի համայնքին հոգևոր սնունդ տալն է, այլ նման մարդկանցով իր այստեղ մնալու ծախսերի հոգալն է և եկեղեցական արարողություններից «գրպանները լցնելը»:

Քիչ հետո կանդրադառնամ նաև այն հայտարարած մտքին, որ իբրև թե բարսելոնահայ համայնքի ստեղծմանը և զարգացմանը «ձեռնամուխ» են եղել վերջերս ձևավորված հենց այս եկեղեցական խորհուրդի անդամները, որը չի համապատասխանում իրականությանը: Ասեմ, որ Բարսելոնայի բոլոր այն հայկական միությունների և կազմակերպությունների անդամների անունից, ում դեմ տարածել ես այս հայտարարությունը, անմիջապես, երբ մենք հայտարարություն տարածեցինք, որ միանում ենք «Նոր հայաստան, նոր հայրապետ» շարժմանը, պահանջում ենք քեզանից, որ հրապարակայնորեն ներկայացնես մեզ բոլոր այն գրավոր փաստերը, որոնց հիման վրա հայտարարել ես, որ այդ մարդիք են ձեռնամուխ եղել մեր համայնքի ստեղծմանն ու զարգացմանը:

Իսկ հիմա մանրամասն ծանոթացնեմ դստերս հարսանիքին Բարսելոնա նոր այցելած հոգևոր հովիվ կոչված Սիփանի պահվածքին: Ասեմ, որ 2017 թվականի սեպտեմբերին կայանալիք դստերս հարսանիքին խնդրել էի Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցին սպասարկող Տ. Արմեն քահանա Մելքոնյանին, որ ինքը իրականացնի այդ օրվա եկեղեցական ողջ արարողությունը, քանի որ ինձ համար մեծ պատիվ էր, որ նոր հայկական ընտանիք կազմող իմ զավակներին օրհներ իր ժողովրդին իսկապես սիրող և ժողովրդի կողքին կանգնած ազնիվ քահանան: Հիշեցնեմ, որ Տ. Արմեն քահանա Մելքոնյանին «Սասնա ծռերին» աջակցող հավաքին մասնակցելու համար կաթողիկոս կոչված խայտառակություն Գարեգին Բ-ն պաշտոնազրկել է, որը մի կողմից բարձրացրեց համայն հայության զայրույթը, մյուս կողմից հազարներով ավելացրեց ժողովրդի իսկական հովվի համակիրներին: Ես, հաշվի առնելով այն փաստը, որ Սիփանին հենց նոր նշանակել էին Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ, ում բնակատեղին Բարսելոնան էր և այն, որ Իսպանիայում հայ համանքի ստեղծման և զարգացման համար առաջին և երկարամյա քայլեր արած անձն եմ, որոշեցի նրան էլ հրավիրել դստերս հարսանիքի արարողությանը, որպեսզի չստացվի այնպես, որ անտեսում եմ Բարսելոնայի նոր քահանային և իմ այդ քայլով վիրավորված չթողնեմ նրան: Եկեղեցական արարողությունից հետո արդեն հարսանյաց սրահում մի պահ իմ խորին շնորհակալությունը հայտնեցի Տ. Արմեն քահանա Մելքոնյանին՝ իմ խնդրանքը անշահախնդիր ընդունելու և ժողովրդի օրհասական պահերին նրանց կողքին կանգնած լինելու համար և բոլոր հրավիրվածները հոտընկայս ծափահարություններով միացան ինձ, Սիփանը, ով Տ. Արմեն քահանա Մելքոնյանի հետ միասին նույն սեղանի շուրջ էր նստած, անմիջապես ոտքի կանգնեց և փախավ սրահից ծափահարությունների ժամանակ և կանգնած մնաց սրահին կից բացօթյա սրահում, որտեղ էլ առանց ամոթի զգացման իմ հրավիրվածներից մեկին ասել է, որ չի հարգում ո՛չ ինձ, ո՛չ էլ Տ. Արմեն քահանա Մելքոնյանին՝ մոռանալով, թե այդ ո՛ւմ օջախի հացն էր կիսում այդ պահին և թե ինչո՛ւ իսկական հոգևորականը իր երկրի կործանողների դեմ դուրս եկած հայ հերոս զավակներին աջակցության ելած ժողովրդի կողքին կանգնեց՝ քաջ գիտակցելով, որ դրա համար պաշտոնանկ է լինելու հանցավոր իշխանությանը աջակցող, կաթողիկոս կոչված մեկ այլ հանցագործը: Ես ապշած մնացի այդ անդաստիարակ և սողուն հոգևորականի պահվածքից, ով կաթողիկոս կոչվածի ոտքերի տակ սողալու համար ոչ միայն արհամարհեց դժվար պահերին իր ժողովրդի կողքին կանգնած Տեր Արմենին, իրեն հյուրընկալած հայ ընտանիքին, այլև իր ժողովրդին: Հիշեցնեմ հոգևորական կոչված այս ոչնչությանը, որ եթե չլինեին «Սասնա ծռերի» անձնազոհ քայլերը, որը ոտքի հանեց «արջի քուն մտած» մի ողջ հայ ազգի, ում աչքի առաջ 26 տարի շարունակ թալանում, ավիրում էին իրենց երկիրը և սպանդի ենթարկում իրենց զավակներին, այսօր այսպիսի արագությամբ չէինք ունենա թավշյա հեղափոխության հաղթանակը, որի շնորհիվ էլ ամեն օր բացահայտվում են հանցագործության մի քանի դեպքեր և պատժի են ենթարկվում նախկին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք:

Եթե մի հոգևորական ի վիճակի չէ հասկանալու, թե ի՛նչ աստիճանի պետք է հանցավոր իշխանությունը լցնի հոր համբերության բաժակը, որ նա հարկադրված իր միակ արու, երիտասարդ զավակի ձեռքից բռնած դեպի մահ է գնում ՝ ընդդեմ մի բռնակալ իշխանության, ով անդունդի եզրին էր կանգնեցրել մեր երկիրը և գրեթե դատարկել այն հայերից, ապա նման մարդն իրավունք անգամ չունի Աստվածաշնչին ձեռք տալու: Ասեմ, որ այս անամոթն արհամարհեց ոչ միայն Տեր Արմենին, այլև մեր ընտանիքին, ով հարգանքից բացի, ոչ մի վատ բան չի տվել այդ մարդուն, փոխարենը նա այդ գեղեցիկ օրը, իր սրբապղծվածությունը ցույց տվեց՝ մարդկանց հացը ուտելով, գումարը գրպանը դնելով և նրանցից բամբասելով հեռանալով: Հետաքրքիր է՝ «չհարգված» մարդու տված գումարը բա ինչո՛ւ լավ էլ «հարգելով» գրպանդ դրեցիր ու գնացիր... Եթե չէիր հարգում, գումարն ինչո՛ւ հետ չվերադարձրիր... Բայց դե կարևորը դա չէ, այլ այն, որ այդ օրը Սիփանը ցույց տվեց իր իրական դեմքը, որի համար շատ շնորհակալ եմ, քանի որ Տեր Արմենին շնորհակալություն հայտնելուց հետո պետք է նաև շնորհակալություն հայտնեի և հրավիրված հյուրերիս ներկայացնեի նաև Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի նոր փոխանորդ «ընտրված» այդ մարդուն և առանց նրան ճանաչելու՝ հորդորեի հրավիրվածներիս նրանց բոլորի ակտիվ աջակցությունը Բարսելոնայի Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված բոլոր ծրագիրներին: Սակայն տեսնելով այդ անձի իրական դեմքը ոչ միայն չներկայացրի նրան, այլև այդ օրվանից լիովին դադարեցի գնալ Բարսելոնայում նրա կողմից անցկացված բոլոր Պատարագներին, քանի որ հոգևոր աշխարհի հետ ոչնչով կապ չունեցող և չարությամբ լցված ու ստով ուղղորդվող մարդու կարդացած որևէ աղոթք չէր կարող հասանելի լինել իմ տեսակին:

Սիփանի այդ օրվա պահվածքից հիասթափություն ապրեցին նաև բոլոր իմ հրավիրված հյուրերը, որոնց մեծամասնությունը Բարսելոնայի հայ համանքի ամենահին ներկայացուցիչներն էին: Հոգևորականին ոչ վայել այս տեսակ պահվածքից հետո զարմանալի չէ, որ Սիփանը այս տեսակի ստոր հայտարարություն է տարածում համացանցում: Նախ ասեմ, որ տվյալ հայտարարությունը նա տարածել է Բարսելոնայի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդի 9 անդամների անունից՝ առանց նրանց բոլորի անձնական կարծիքը հարցնելու: Նշեմ նաև, որ նրանցից մի քանիսը դեմ են եղել այս արված հայտարարությանը, որոնցից մեկը, բարսելոնաբնակ գործարար Հուսիկ Կարապետյանը, Սիփանի այս և այլ պահվածքների համար, հայտարարության հենց հաջորդ օրը ոչ միայն նախատել է նրան և խորհուրդի այլ անձանց, այլև հայտարարել է Բարսելոնայի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդից դուրս գալու իր որոշման մասին: Խոսքը գնում է բարսելոնահայ համայնքի զարգացման համար ներկա դրությամբ բավականին հոգացող անձի մասին: Ստացվում է՝ գոյություն ունի եկեղեցական ծխական խորհուրդ, որոնց անդամների փոխարեն մեկ անձ է որոշում կայացնում և հայտնում բոլորի կարծիքը՝ առանց նրանց կարծիքի հետ հաշվի նստելու և դա Սիփանն է, այն ինչ անում է մինչ օրս նաև Գարեգին Բ կոչված խայտառակությունը: Ինչպես ասում են՝ «պտուղը ծառից հեռու չի ընկնում»:

Այժմ անդրադառնանք այն փաստին, թե ինչպե՛ս է ստեր տարածելով Սիփանը «սրբացնում» այդ խորհուրդի անդամներին, ներկայացնելով նրանց իբրև «Բարսելոնայի համայնքային կյանքի ձևավորման ու զարգացման գործին «ձեռնամուխ» եղած անձանց», որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ի լուր Սիփանին ասեմ, որ երբ 1997-ին Բարսելոնա եկա, այս քաղաքում 3-4 հայաստանցի հայեր կային միայն, ուստի լինելով տեղի հայ համանքի ամենահին ներկայացուցիչներից մեկը և այդ ժամանակվանից ի վեր, տեղում հայկական համայնք ստեղծելու գործով մինչև 2003 թվականը, կարելի է ասել, գրեթե միակ զբաղվողը, քաջ տեղյակ եմ ոչ միայն այն մասին, թե ո՛ր հայը ե՛րբ է եկել Բարսելոնա, այլև տեղյակ եմ նրանց բոլորի գործունեությանը և թե որքանով է համապատասխանում իրականությանը Սիփանի տարածած այն լուրը, որ իբրև թե եկեղեցական խորհուրդի անդամներն են բարսելոնահայ համայնքի ստեղծմանն ու զարգացմանը «ձեռնամուխ» եղել: Ասեմ, որ այդ համայնքի ստեղծման և զարգացման գործում խորհուրդի միայն երկու անդամները՝ Գագիկ Խաչատրյանը և Հուսիկ Կարապետյանն են աջակցություն ցուցաբերել՝ մեր գործունեությունից 6 տարի հետո, քանի որ այն տարիներին նոր եկած հայերը հիմնականում զբաղված էին իրենք իրենց ոտքի կանգնեցնելու և Իսպանիայում օրինական կարգավիճակ ունենալու հարցով, իսկ հիմնական հոգսը թե՛ ֆինանսապես և թե՛ ֆիզիկապես այդ տարիների ընթացքում և դրանից հետո ընկած է եղել իմ՝ այն ժամանակ ընդամենը 27 տարեկան անօգնական մի հայ կնոջ ուսերին՝ 5 տարեկան անչափահաս երեխան էլ իր խնամքի տակ: 2003 թվականից նոր միայն մի քանի բարսելոնահայեր կա՛մ ֆիզիկապես, կա՛մ չնչին ֆինանսական օգնություններով սկսեցին աջակցել Իսպանիայում այն ժամանակ արդեն գոյություն ունեցող միակ, առաջին հայկական միությանը, որը բացեցի ես և հետագայում դրա շուրջ հավաքեցի բազմաթիվ բարսելոնահայերի, որի ներսում սկսեցին գործել և՛ կիրակնօրյա դպրոցը, որն արդեն 1999 թ.-ից իմ շնորհիվ գործում էր 11 աշակերտներով՝ նախքան մեր միության օրինական ստեղծվելը, և՛ իրականացվել մշակութային տարբեր ծրագրեր, և՛ հայերի ցեղասպանության ճանաչման համար իրականացվող ցույցեր և ունենալ քահանա՝ հայկական Պատարագներ տալու համար, և այլն:

Իմ և 5-6 բարսելոնահայերի անդադար և քրտնաջան աշխատանքների շնորհիվ այսպես բարսելոնահայ համայնքում սկվեցին առաջին հայապահպան ծրագրերի իրականացումն ու զարգացումը, որի փաստացի վկաներն են մինչ օրս Բարսելոնայում ապրող հին հայերը և որի մասին տարիներ շարունակ խոսում են, իսկ այս անամոթը, ով դեռ նոր է ոտք դրել Բարսելոնայում, արդեն ոչ միայն փորձում է պառակտություններ մտցնել տեղի հայերի մեջ, այլև ուրանում է տեղի համայնքում հայապահպանության համար ամենակարևոր և ամենադժվարին գործերն իրենց վրա վերցրած և իրականացրած մարդկանց արածները: Սիփանին հիշեցնեմ նաև, որ սկզբնական շրջանում իմ, ապա հետագայում մի երկու հայերի շնորհիվ է, որ այսօր ունենք Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի նոր փոխանորդ, որի համար առաջին քայլերն արեցի դեռևս 2005 թ.-ին, երբ սկսեցի գրեթե մեկ տարի շարունակ տեղի հայության հարյուրավոր ստորագրություններ հավաքել, ապա դրանք Մալագայի և այլ քաղաքների մի երկու հայերի հետ միասին ներկայացնել Էջմիածին (չեմ գրում Ամենայն հայոց կաթողիկոսին, քանի որ 1999 թ.-ից ի վեր կաթողիկոս չունենք), ինչպես նաև Փարիզ՝ Հայ Առաքելական եկեղեցու Եվրոպայի թեմի ներկայացուցիչ՝ Գյուտ արք. Նագգաշյանին՝ ներկայացնելով տեղի բազմաթիվ հայերի առկայության մասին վկայող ստորագրությունները և այդ հայերի՝ Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցի ունենալու և նրան սպասարկող քահանա նշանակելու ցանկության և անհրաժեշտության մասին:

Մեր մի շարք բողոք նամակներից հետո վերջապես «սառուցը տեղից շարժվեց» և 09/02/2006-ին մեր միության մի քանի անդամների շնորհիվ կազմակերպվեց Գյուտ արք. Նագգաշյանի դիմավորումը Բարսելոնայում, որին մեր շնորհիվ ներկա էին 400 հայեր և որից հետո էլ, կրկին որոշ ժամանակ բողոք-նամակներ ուղարկելուց հետո միայն Էջմիածնից ստացանք Իսպանիայում և Պորտուգալիայում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ՝ Սասուն ծ. վրդ. Զմրուխտյանին նշանակելու լուրը, որից հետո էլ միայն ողջ Իսպանիայի հայաշատ քաղաքներում սկսվեցին իրականացվել հայկական Պատարագները:

Սիփանին հիշեցնեմ նաև, որ Սանտա Կոլոմայի «Արարատ» միության գործող անձնակազմի շնորհիվ է, որ հաճախակի Պատարագներ ես տալիս՝ «գրպաններդ» լցնում և շնորհակալության փոխարեն այդ մարդկանց երկար տարիների արած գործն ուրանալով՝ անամոթաբար հայտարարություն անում, որ ոչ թե այս մարդկանց, այլ «եկեղեցական ծխական խորհուրդի» անդամների շնորհիվ ես դա անում: Արի բերանս բացել մի՛ տուր, Սիփա՛ն, քանի դեռ շատերին շատ բան հայտնի չի դարձել, որի համար ժողովուրդը պարզապես թուք ու մրի կարժանացնի քեզ, քանի որ մեզ մոտ՝ Բարսելոնայում, «Գարեգին Բ-ական պահվածքները» չեն անցնում: Քեզ հիշեցնեմ նաև, որ այս ամենը գրում եմ ոչ թե իմ արածները գովաբանելու համար, դրա կարիքը չունեմ, քանի որ իմ գնահատականը տվել են բարսելոնահայ համայնքի իրական ներկայացուցիչները, այլ գրում եմ, որ գիշերները գլուխդ բարձին դնել և քնելուց առաջ անքնության գիրկն ընկնես, հոգևոր կոչված ստախո՛ս, և հասկանաս, թե ո՛ւմ մասին և ի՛նչ ես գրել:

Ահա թե ի՛նչ տեսակի սրբապղծվածների է ընտրում Գարեգին Բ-ն և ուղարկում հայկական համայնքներ՝ ոչ թե հոգևոր սնունդ տալու, այլ հայկական համայնքների մեջ պառակտումներ մտցնելու և «բիզնես» անելու համար: Դա մեզ՝ հայաստանցիներիս, չի զարմացնում, քանի որ վկաներն ենք այն իրականության, թե մարդկանց ո՛ր տեսակին է պատկանում Գարեգին Բ-կաթողիկոս կոչված մեկը, ով հայ ժողովրդի պատմության մեջ միակն է, ում հրաժարականը պահանջելու համար դուրս ենք եկել ազգովի, ով երբևէ որևէ մեկ արած իր քայլի համար չի արժանացել հայ ժողովրդի սիրուն: Եվ միտքս ավարտելու համար, որպես այս համայնքի հին ներկայացուցիչ և համայնքի ստեղծման ու զարգացման համար տարիներ շարունակ ներդրում արած և պայքարած հայուհի, քեզ և քո տեսակ պառակտիչներին մեկ բան կասեմ միայն, Սիփա՛ն, այս քաղաքում տեղի համայնքին որևէ վնաս հասցնելու փորձ արած որևէ մեկը այս 21 տարում չի կարողացել հասնել իր նպատակին և վտարվել է մեր համայնքից և այդպես էլ շարունակվելու է: Ավելացնեմ նաև, որ մեր համայնքի պատմության մեջ առաջին այստեղ եկած, այսպես ասած, հոգորականն ես, ով ոչ միայն գնահատել չիմացավ տեղի համայնքում հայապահպանության համար տարիների դժվարին արված աշխատանքը, այլև այս կարգի խայտառակ սուտ տարածեց համացանցում, բամբասանքներ արեց՝ մոռանալով, թե ի՛նչ են պատգամում հոգևորականին Աստվածաշնչի բոլոր մարգարեները:

Եթե այսքան տարի այդ մարգարեների պատգամները քեզ հասկանալի կամ ընդունելի չեն եղել, ես քեզ կգրեմ իմ մարգարեի պատգամները. «Եղի՛ր հպարտ… Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր: Ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարտությանը, ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելուց: Եղի՛ր ազատ… գիտակցի՛ր՝ ստրուկի և հանցագործի միջև տարբերություն չկա: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր… Եղի՛ր բացարձակ… Եվ ոչ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել՝ նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել… Այսպես է պատգամում իմ մարգարեն իր աստվածաշունչ խոսքը և հոգիս՝ նրա հրեղեն պատգամներին գերի, վեհորեն իր թևերն է պարզում» (Գարեգին Նժդեհ):


    

Գայանե Ասիլբեկյան

Իսպանիա

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6162 | 0 | 0
Facebook