Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ԱՆՏԵՂԻ ԽՈՍԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՐԵԼԻ Է ՓՈՔՐ-ԻՆՉ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ՔԱՇԵԼ, ՋԱՆՔ ԹԱՓԵԼ ԵՎ ԸՆԹԵՐՑԵԼ

Հեղինակ
Автор:
Հեղինակ
15:19, Понедельник, 25 Июня, 2018 года
ԱՆՏԵՂԻ ԽՈՍԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՐԵԼԻ Է ՓՈՔՐ-ԻՆՉ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ՔԱՇԵԼ, ՋԱՆՔ ԹԱՓԵԼ ԵՎ ԸՆԹԵՐՑԵԼ

Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը վերջերես Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ժամանակ անդրադարձել է աղանդավորական գործունեություն իրականացնող մի խումբ մարդկանց կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջելուն:
     Տիկին Լալան գործի դնելով իր դերասանակն արվեստը «հռետորաբանորեն» արտահայտվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին: Սակայն նրա վիրավորական արտահայտությունները՝ ուղղված էր Հայոց Եկեղեցու Գահակալին, անհարիր է արվեստագետին և անընդունելի հայության այն հիմնական հատվածի համար, որն աներկբայորեն ընդունում է Հայոց Կաթողիկոսին՝ իբրև ազգային կարևորագույն կառույցի Գահակալ և բարձրորեն գնահատում նրա դերակատարությունը հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու կյանքում:
     Առաջին հերթին դիմելով դերասանուհու երկրպագուներին՝ միանգամից նշենք, որ բացարձակապես նպատակ չունենք անգամ փորձ անելու թերագնահատել և քննադատել նրա արվեստը (ԹԵԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԵՎ Ի ՀԱՐԿԻ ԿԱՆԵՆՔ): Մենք գնահատում ենք նրա արվեստը: Սակայն արվեստի ու մշակույթի հետ առնչվող անձը չի կարող իրեն թույլ տալ նման արտահայտություններ Հայ Եկեղեցու ԱԶԳԸՆՏԻՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ հասցեին, որի դերակատարությունը ինչպես անցնող տարիներին, այնպես և այսօր, ազգային մշակույթի սրբազան արժեքների ստեղծման ու պահպանման տեսանկյունից, կասկածի ենթակա չէ, իսկ պետականաշինության գործում բերած ջանքերը՝ անուրանալի են և ակներև:
     Չենք ցանկանում անդրադառնալ նաև Գարեգին Բ Կաթողիկոսի անմիջական հսկողության ներքո իրագործվող հոգևոր ծառայությանը և բարոյահոգեբանական կարևոր քարոզչությանը, որը վերջին 19 տարիներին շարունակ իրականացվել է, իսկ այսօր ավելիով է իրականացնում հավատավոր հոտի կյանքում, որոնք, ցավոք, ընկալելի և գնահատելի չեղան տիկին Մնացականյանի կողմից:
     Գարեգին Բ Ամենաայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացրած և իրականացվող հսկայական ազգանպաստ առաքելության արդյունքն անգամ չի էլ կարելի նժարի վրա դնել մի խումբ աղանդավորների, պատեհապաշտների, բախտախնդիրների հերյուրանքներին հավատ ըծայելով:
     Դո՛ւք, տիկի Մնացականյան, կարող եք առողջ քննադատել որևէ եկեղեցականի, ում վարքը կամ գործունեությունը անընդունելի եք համարում և եթե ունեք դրա հիմնավորումները, սակայն Հայոց Եկեղեցու Գահակալին վիրավորելը և անհարիր բառապաշար օգտագործելը Նրա հասցեին, առավել ևս արվեստագետի կողմից, պատշաճ չէ: Բամբասանքային և փողոցային խոսակցությունները չէ, որ Գարեգին Բ Հայրապետի՝ Հայ Եկեղեցում ունեցած ազգապահպան և հոգեփրկչական առաքելությունը պիտի բնութագրեն:
     Տիկին Մնացականյան, անկեղծորեն ձեզ խորհուրդ ենք տալիս, որ 21-րդ դարում Հայ Եկեղեցու բազմավոլորտ գործունեությունը և դրանում Հայոց Կաթողիկոսի անմիջական նախաձեռնությանն ու բերած նպաստին փոքր ի շատե ծանաթանալու համար, թերթեք «Էջմիածին» ամսագիրը և «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը: Դրանից հետո կխոսենք փաստերով, այլ ոչ թե սուրճի բաժակի շուրջը տարվող խոսակցություններով:

Հ.Գ.
     Վերջին շրջանում շատերն են իրենց իրավունք վերապահում խոսել ողջ հայության անունից: Քաղաքական կյանքում միգուցե կարելի է և «թույլատրված է», բայց ոչ երբեք եկեղեցում. դա թուլ չենք տա: Դուք պարզապես իրավունք չունեք ողջ հայության անունից չերաշխավորված հայտարարություններ կատարելու:
     Վազգեն Վեհափառի նկատմամբ հայ ժողովրդի մեծ սիրո մասին խոսելիս կարող եմ ձեզ միայն մատնանշել ժողովրդական մի խոսք, որն ասում է «գնա մեռի, արի սիրեմ»: Եթե ականջ ունեք լսելու կլսեք, եթե աչք ունեք տեսնելու կտեսնեք: Ինչո՞ւ չսիրենք և չգնահատենք նրանց ովքեր մեր կողքին են և արժանի են դրան: Խնդրում եմ մտածեք:
     Իսկ ձեր այն հայտարարության առիթով նշեմ, որ եթե դուք միանում եք Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին, ուրեմն իմացեք այդ մի քանի հոգին չեն ներկայացնում ողջ ժողովուրդին, այլ դրանք պառակտիչներ են, աղանդավորներ, ողջամտությունը կորցրածներ և հերետիկոսներ, մոլեռանդներ և ծայրահեղկաններ, որոնց դատապարությունը արդեն իսկ տրված է, իսկ ովքեր համամիտ են այդ հերետիկոսներին, թող զգուշանան իրենց հոգու փրկության համար:

Источник: facebook.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4569 | 2 | 0
Facebook