Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԶԳՈՒՇԱՑԻՐ ՀԱՅՈՑ ՝՝ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՑ՝՝

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
02:08, Понедельник, 25 Июня, 2018 года
ԶԳՈՒՇԱՑԻՐ ՀԱՅՈՑ ՝՝ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՑ՝՝

«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց, մի՞թե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղեն»:

(Ավետարան ըստ Մատթեոսի, 7 - 15, 16)

Արթուր Բաղդասարյան կոչվածը նորից պարապա մնացել. պաշտոնա պետք, էն էլ՝ շատ շտապ: Ինչ որ թվեր ու համեմատականներա բերում, թե ինքը իրա պաշտոնը ստացելա ոչ թե 2008 թվի փետրվարին, երբ հետ դրեց ոտը փողոցային ամբիոնից, այլ՝ մայիսին, ու իրա՝ Լևոնի շարժումից հեռանալը պայմանավորված էր զուտ նրանով, որպեսզի ավելորդ արունահեղություն չլինի:
     Իրա խոսքերից բխումա, որ ինքը փաստորեն տեղյակ էր սպասվելիք արունահեղության մասին ու դրա համարա ոտը հետ քաշել: Էդ դեպքում ո՞վ էր իրան նման ինֆորմացիա տվել դեռևս 2008 թվականի փետրվարի 28 - ի դրությամբ, որ արունահեղությունա սպասվելու... Այսինքն ստացվումա, որ ինքը օրեր առաջ գիդեր նախապատրաստվող հանցագործության մասին, բայց ոչ մի նախազգուշացում չի արել, ոչ էլ հայտարարությունա տվել էդ մասին...

Ճիշտա, մարդ կարա կասկածներ ու ենթադրություններ ունենա, որ ինչ որ մի իրարանցում, ինչ որ մի հրմշտոց տեղի կունենա, բայց նման դեպքում ինքը հենց իրա հեռանալու օրը իրա հեռանալը նման կերպ կբացատրեր՝ թեկուզ կասկածների տեսքով, բայց կկիսվեր ու կզգուշացներ իրա մտահոգության մասին թե՛ իրա լսարանին, թե՝ ժողովրդին: Կասեր գոնե, որ իրա ինտուիցիան իրան նման բանա հուշում ու պետքա մաքսիմալ զգուշանալ, հակառակ դեպքում ինքը որևէ կերպ չի կարա երաշխավորի հավաքվածների ֆիզիկական անվտանգության համար, որի համար էլ՝ հեռանումա: Բայց ինքը հեռացավ՝ նման բացատրություններ չտալով: Նման տեսակ բացատրություն կարար տար, բայց չի տվել: Ինչի՞ էր էդ դեպքում փողոցում հավաքված ամբոխը գոռում. ՝՝ԱՐԹՈՒՐ ԴԱՎԱՃԱՆ՝՝ բառակապակցությունը... Հետևաբար ինքը ուրիշ պատճառովա հեռացել ու ստումա ամեն դեպքում:

Մյուս կողմից, ի՞նչ կապ ունի իրա բերած ամսաթվերը, երբ ի վերջո ինքը ուղիղ 2 ամիս անցա ստացել էն, ինչի համար որ խցկվածա էղել քաղաքական դաշտ: Պարզ չի՞, որ անմիջապես Լևոնից հեռանալու հաջորդ օրը իրան չէին նշանակելու ԱԱԽ - ի հաստիքին... Էդքան էշ չէին, որ նման կոպիտ, բացահայտ կրկես խաղային:

Էսօրա, որ ինքը՝ իրա օր առաջ ստեղծած տեսակոլոլակում, որդեղ իրանա գովազդում, փորձումա մաքրել իրա վրայից դավաճանի խարանը, բայց իզուր, քանի որ չափից դուրս ակնհայտա խաբեբայությունը: Նման հետին թվով ՝՝մարգարեների՝՝ էլի գիդենք: Իրականում ինքը ուրիշ բան գիդեր, որ մի քանի ամսից պաշտոնա ստանալու, որը ահագին տարիներ պտի վարի:

Արթուրը քաղաքական դաշտ սողոսկելու բացարձակ հիմքեր ու տեղ չունի, քանի որ ինքը կաշառվել էր ի սկզբանե գործող կլանի կողմից, դրա համար էլ Լևոնի հետ միասին չկանգնեց հրեշավոր ծավալների հասնող ընտրակեղծիքների դեմ պայքարելու պատվանդանին:

Այլապես ստացվումա, որ Արթուրը Նիկոլի նման ՝՝մարգարե՝՝ էր: Նիկոլն էլ էր զարմանալի ՝՝մարգարեական՝՝ հակումներ դրսևորում՝ դեռևս Սերժի հրաժարականից մեկ ամիս առաջ վստահորենն հայտարարելով, որ եթե ինքը ապրիլին միտինգներ անի, ապա Սերժը 10 օրից հետո պտի հրաժարական տա: Քաղաքականությունից տեղյակ մարդիկ գիդեն, որ քաղաքական կյանքում 99, 9 % գործում են պայմանավորվածությունները: Հետևաբար իրանք մարգարեներ չեն, այլ՝ տանձի գլուխներ են: Տղամարդիկ թող ուրիշ գլուխ հասկանան:


     Արթուրը իրա կեղծ մասնակցությամբ ու նահանջով Սերժի ու Քոարյանի համար կատարելա մի նեղ պատվեր. ձեներա խլել կարծեցյալ կեղծ ընդդիմադիր դաշտից, որ միասնական թեկնածու չառաջադրվի: Իսկ ինքը բավականին մեծ լսարան ուներ ու կարար հանուն իշխանափոխության, հանդես գար Լևոնին իրա հավաքած ձեներով միանալու մասին հայտարարությամբ, ինչը՝ չարեց: Կարար, բայց՝ չարեց: Չարեց, քանի որ վաղուց պամանավորվել էր Քոչարյանի ու Սերժի հետ: Գերադասեց նաղդ քյաբաբը ապառիկ սարդելկայից: Ծառայության դիմաց վարձատրությունա խոստացվել ու Սերժի 2008 թվականի մայիսի 5 - ի հրամանագրով նշանակվեց Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնում: Պարզա, ձրի գորձ անող չկա. ես քեզ, դու՝ ինձ: Նույնը Նիկոլի դեպքում, բայց էդ մասին արդեն ասվելա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     25.06.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3803 | 0 | 0
Facebook