Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

«Բուն Բարեկենդանի» տոնը Նոր Նորք վարչական շրջանում

Նոր Նորք վարչական շրջան
Пресс-секретарь:
Նոր Նորք վարչական շրջան
12:31, Пятница, 22 Июня, 2018 года
«Բուն Բարեկենդանի» տոնը Նոր Նորք վարչական շրջանում
     30.01.2018թ.
    
     Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հունվարի 29-ին «Բուն Բարեկենդան» տոնի խորհրդով տոնածիսական միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցել են Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցների, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի, կենտրոնական գրադարանի, Ա. Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի ձեռարվեստի, նկարչական բաժինների սաները, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդական միության անդամները: Բարեկենդանին նվիրված միջոցառմանը մասնակցել են Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովիվ, երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդի անդամ Հասմիկ Միրզոյանը, Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվները, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի վետերանների խորհրդի անդամները, Նոր Նորքի առաջին և երկրորդ զանգվածների մանկապարտեզների տնօրեններն ու ավագ խմբերի սաները, ինչպես նաև տարածքի բնակիչները: Տոնի խորհուրդը ներկաներին մեկնաբանել է Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը: Գեղեցիկ կատարումներով ելույթ է ունեցել նաև եկեղեցու «Խնկենի» երգչախումբը: Բարեկենդանի հայկական տոնախմբությունը հանրությանը համակել է զգային հոգով՝ հաղորդակից դարձնելով մեր հոգևոր-մշակութային արժեքներին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5004 | 0 | 0
Facebook