Կորյունն ամեն օր ժամանում է Սուրբ Աննա եկեղեցու բակը և փորձում քննադատել այն Հայրապետին, որի ջանքերով և օրհնությամբ է վեր խոյացել այդ եկեղեցին
Կորյունն ամեն օր ժամանում է Սուրբ Աննա եկեղեցու բակը և փորձում քննադատել այն Հայրապետին, որի ջանքերով և օրհնությամբ է վեր խոյացել այդ եկեղեցին Հայր Կորյունը, որ փորձում է բոլորին ցնցել ու զարմացնել իր «սակավապետությամբ», իր «անբասիր» ու «սրբակենցաղ» վարքուբարքուվ, կա՛մ իմ իմացած Կորյունը չէ, կա՛մ այդպես է ձևանում։ Ինքը սիրում է բոլորին քննադատել, թե մեքենաներ, դղյակներ ունեն, որ մարդ հուզված մտածի, թե այս խեղճը, հավանաբար, ոտքով է շրջում, անձավներում է ննջում և սնվում է բացառապես մորեխով ու որդերով։ Կամ, եթե անգամ, ստիպված է լինում, ասենք տաքսի պատվիրել, հատուկ շեշտում է, թե՝ «Մի փտած զապո ուղարկեք» ։ Իսկ եթե հյուրընկալվում է մի վայրում, ուր իրեն՝ սակավապետին, փափուկ և տաքուկ անկողին են հրամցնում, միևնույնն է՝ ինքը սառն ու չոր գետնին է մեկնվում։ Նույնը նաև ուտելիքի հարցում, երբ հավատացյալները որևէ համադամ խորտիկ են հյուրասիրում, Կորյունն այնքան է պահում դա, մինչև որդնոտի, և նոր միայն ինքը սկսի ճաշակել խաղաղությամբ։ Բայց այս ամենը facebook և youtube տիրույթներում է, իսկ իրական կյանքում՝ փորձե՛ք պատկերացնել Կորյունին ուկրաինացի ավտոգործների գլուխգործոցի մեջ խցկվելիս, կամ մորեխ ուտելիս։ Սրանք արդեն մաթեմատիկական խնդրի են վերածվում՝ օրական քանի՞ մորեխ պետք է ուտեր Կորյունը՝ 100 և ավելի կիլոգրամ քաշ հավաքելու համար, կամ քանի՞ կիլոգրամից հետո այլևս պիտի չկարողանար զապ նստել։ Անշուշտ այս է պատճառը, որ Կորյունը, ստիպված, տարիների, ամիսների և օրերի իր աշխատավարձը կոպեկ-կոպեկ կուտակելով, քաղցած և անոթի կյանք վարելով, դրամը լումայի վրա դնելով հավաքեց ու մի կերպ-մի կերպ «մի խղճուկ և համեստ» Toyota Land Cruiser առավ։ Ի՜նչ աներ, «խեղճի» փողը հազիվ դրան հերիքեց։ Ինքն ուզում էր ինքնաթիռ գնել, որ Աստծուն մոտ գտնվի, բայց ստիպված եղավ զոհ գնալ «սակավապետությանը» և բավարարվել եղածով։ Իհարկե, ինքը կհրաժարվի, կասի, որ մեքենան ընդհանրապես իրենը չի, կամ իր անձնական-սեփական հոտի քրեաօլիգարխներն են նվիրել, տեսնելով, որ ինքն «անսահման հավատքի» տեր մարդ է։ Իսկ ինքը, որքան էլ փորձում էր հրաժարվել այդ «եղկելի» նվերից, անգամ խոստովանում էր, որ իր Jeep Cherokee-ին լիուլի բավարար է, այնուամենայնիվ այդ քրեաօլիգարշելիները ստիպեցին, որ Տոյոտան էլ վերցնի։ Երևի հենց դա է պատճառը, որ երբ ուխտավորներ էին գալիս Գնդեվանք և իր հետ հանդիպում էին խնդրում, նախապես ինքը մերժում էր՝ ձևանալով թե աղոթքով է զբաղված, բայց երբ տեղեկանում էր, որ եկողները նվիրատվություն անելու մտադրությամբ են ժամանել, անմիջապես դադարեցնում էր հոգևոր հարստություններ դիզելու գործընթացը և շտապում էր աշխարհային հարստություններն ընդունելու։ |