Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Սիգար ծխելու էտիկետներ.Քաղցր ծխի դառը հետևանքները

Hermine Aslanyan
Автор:
Hermine Aslanyan
10:52, Вторник, 19 Июня, 2018 года
Սիգար ծխելու էտիկետներ.Քաղցր ծխի դառը հետևանքները
     Ի հայտ գալու առաջին իսկ որվանից ծխախոտը միլիոնավորների կյանքն է կտրել: Սիգարի սիրահարներին պետք է հիասթափեցնեմ, որ սիգարն ու ծխամորճն չափազանց վտանգավոր են առողջության համար ու հատկապես շրջապատի: Այս նյութը նրանց համար է, ովքեր հավատում են, թե անգութ վիճակագրությունը իրենց չի խոցի, նաև նրանց, ովքեր ձգտում են ապրել առանց հետադարձ հայացքի: Այսպես սիգար…. Բազմազան ապրանքանիշների հեղեղում չարժե առաջնորդվել «թրծված» ծխողների խորհրդով հենց միայն այն պատճառով, որ այսօր տեսականին ու սիգար արտադրողների թիվն այնքան մեծ է, որ անհնար է հանդիպել «գերփորձառու» գիտակի: Մանավանդ, որ համային զգացողությունները խիստ անհատական են: ԱյնուամենԱյնիվ, մի շարք համընդհանուր կանոններ գոյություն ունեն, որոնց ավելորդ չէր լինի «ենթարկվել», եթե խուսափում եք անհարմար իրավիճակներից: Սիգարի երկարությունն ու լայնությունը պետք է համապատասխանեցնել ծխողի արտաքինին: Եթե ձեր կառուցվածքն ու հասակը չեն զիջում Առնոլդ Շվարցենեգերի տվյալներին, ապա առանց երկմտելու կարող եք ընտրել Gran Corona կամ Double Corona: Իսկ եթե համապատասխանում եք Դենի դե Վիտոյի կամ Ալֆրեդ Հիչքոքին ապա խորհուրդ է տրվում` Corona կամ Robust: Իսկ եթե ձեր արտաքինը տատանվում է աստղերի միջև, ապա կարող եք փորձարկումներ կատարել. ձեզ ամեն ինչ թույլատրելի է… Հաջորդ գործոնը, որը հարկ է հաշվի առնել սիգար ընտրելիս, ձեր ժամանակն է: Դժվար թե երկարատև ընթրիքից հետո 2 ժամ անցկացնեք սիգարի բույրն ըմբոշխնելով: Այն առավել տեղին է ֆուտբոլի առաջնության կամ ֆիլմ դիտելիս: Եւս մի մանրուք. բարակ սիգարների սիրահարները, ցավոք, զուրկ են համային ողջ բազմազանությունը ճաշակելու հաճույքից: Քանի որ սիգար ոլորող վարպետն անզոր է տեսականու մեջ տարբեր սորտերի տերևներ ընդգրկել, իսկ ահա ավելի հաստ սիգարներն իրենց մեջ պարունակում են առնվազն 3 տեսակ տերև: Փաստորեն որքան հաստ է սիգարը այնքան մեծ է համային բազմազանությունը: Սիգարը ծխելուց առաջ հարկավոր է նկատի ունենալ շրջապատում չծխող կանանց, երեխաներին կամ վատառողջ մարդկանց: Սիգարի ծուխն անտանելի կարող է լինելենաև ընտանի կենդանիների, անգամ` թռչունների համար:
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4034 | 0 | 0
Facebook