Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

՝՝ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ՝՝ ՉԻ ԷՂԵԼ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
15:17, Понедельник, 18 Июня, 2018 года
՝՝ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ՝՝ ՉԻ ԷՂԵԼ

Էրկու երկրների մեջ տեղի ունեցող ռազմական գործողությունները նշանակումա փաստացի պատերազմ: Պատերազմող կողմերի մեջ կնքված զինադադարը նշանակումա իրավաբանորեն փոխադարձաբար ճանաչել կողմերի մեջ առկա պատերազմի փաստը: Ռուսաստանը էդ իրավաբանորեն ճանաչելա որպես միջնորդող կողմ:

1996 թվականից, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ կնքվելա զինադադար, էդ նշանակումա, որ կողմերը փոխադարձաբար ճանաչել են իրար որպես պատերազմող կողմեր ու զինադադարի առկայությունը ընդամենը փաստում ու դրանով նաև՝ հաստատումա, որ կողմերը իրար հետ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ են գտնվել ՊԱՏԵՐԱԶՄԻ մեջ: Զինադադարը այդպիսով, պատերազմի ավարտ չի նշանակում, այլ ընդամենը նշանակումա փաստացի՝ շարունակվող պատերազմական իրավիճակում ռազմական գործողությունների դատար, որդեղ պատերազմելու՝ կոնֆլիկտի օբյեկտը, նպատակները, շարունակումա մնալ պատերազմող կողմերի համար չսպառված ու օրակարգային:

Հիմա, Սերժից ու Նիկոլից սկսած, կամ նրանք, ովքեր իրանց խոսքում օգտագործում են ՝՝ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ՝՝ բառակապակցությունը, բոլոր տեսանկյուններից կեղծում են մեր, նաև՝ Ադրբեջանցիների նորագույն շրջանի պատմությունը: 2016 թվականի ապրիլի 2 - 5 - ին տեղի ունեցածը հանդիսանումա ոչ թե պատերազմ, այլ էդ ընթացիկ պատերազմական վիճակում զինադադարի ռեժիմի ադրբեջանական կողմից հերթական խախտում՝ սովորական ռազմական գործողությունների էպիզոդիկ բնույթ կրող վերսկսում: Ադրբեջանական կողմի համար էդ սովորական օպերացիա էր, որը հայկական կողմի համար արժեցավ ութ հարուր հեկտար տարածքի ու դիրքերի կորուստ՝ գումարած նյութական ու մարդկային կորուստները:

Այլապես ստացվումա, որ եթե գործածում ենք ՝՝պատերազմ՝՝ տերմինը, մենք Ադրբեջանի հետ հաշտ ու խաղաղ քսան տարի ապրել ենք ու կնքվածը զինադադար չի էղել, այլ էղելա հաշտություն ու հանգարծ, ապրիլին Ադրբեջանը, առանց պատճառի հարձակվելա հայկական կողմի վրա...

Հիմարություն:


    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     18.06.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3214 | 0 | 0
Facebook