Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ ՏՊԱՐԱՆԸ ԵՎ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

12:01, Вторник, 19 Июня, 2018 года
ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ ՏՊԱՐԱՆԸ ԵՎ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
     Կրթադաստիարակչական կարևոր նշանակություն ունի նաեւ Մայր Աթոռի հրատարակչական գործունեությունը. 2006 թ. ապրիլից Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ստեղծվեց Հրատարակչական բաժինը: Այն ունի իր խորհուրդը, որում ընդգրկված են լավագույն մասնագետներ: Հրատարակչական բաժինը տպագրում է մեկնողական, դավանաբանական, հակաճառական, հայրաբանական, հոգևոր-բարոյախրատական, հայագիտական բնույթի գրքեր, Հայ Եկեղեցու ծեսը ներկայացնող եւ մեկնաբանող աշխատություններ, աղոթագրքեր, տոնախոսական քարոզթերթիկներ: Առանց այս հրատարակությունների անհնար է պատկերացնել Մայր Աթոռի կրթական և քարոզչական կառույցների արդյունավետ գործունեությունը:
     Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ անմիջական աջակցությամբ այս բաժինն իր գործունեության 9 տարվա ընթացքում հրատարակել է շուրջ 300 անուն գիրք:
     Կարևոր ու նշանակալի է նաեւ «Էջմիածին» կրոնագիտական-հայագիտական ամսագրի և «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերի հրատարակությունը: 2013 թվականից «Էջմիածին» ամսագրի և «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի խմբագրություններն ընդգրկվել են Պաշտոնական մամուլի նորաստեղծ բաժնում, որը նպաստում է աշխատանքների առավել համակարգված ու նպատակային կազմակերպմանը: Նշենք, որ այս տարիներին բարեփոխումներ են կատարվել թե՛ ամսագրում, թե՛ երկշաբաթաթերթում: Այս ոլորտին սերտորեն առնչվում է նաև Մայր Աթոռի տպարանի գործունեությունը:
     Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր եւս հավատարիմ է տպագիր գրքի հանդեպ իր ունեցած ավանդական վերաբերմունքին. հրատարակչական գործը գտնվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգածության եւ ուշադրության կենտրոնում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2543 | 0 | 0
Facebook