Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆՆ ՈՒ ՎԵՀԱՓԱՌԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

01:51, Воскресенье, 24 Июня, 2018 года
ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆՆ ՈՒ ՎԵՀԱՓԱՌԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
     ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ. Նոր կրթօջախ հաստատելու մյուս կարևոր հանգրվանը դարձավ Հառիճավանքում բացված ընծայարանը: Է. դարից սկսյալ Հառիճավանքում գործել է դպրոց, որը ԺԱ. դարում՝ Ալփասլանի արշավանքի ժամանակ, Հառիճի վանքի հետ կործանվել եւ կրկին վերականգնվել է 1185-1236 թթ.: Հառիճը եղել է նաև գրչության կենտրոն: Հայտնի է 1209 թ. Մարգարեի ձեռքով գրված հնագույն մի ձեռագիր Ավետարան՝ լրացված, ծաղկած և Հառիճավանքում կազմված, որից միայն մի թերթ է հասել մեզ՝ հիշատակարանի հատվածից: Մեզ հասած հաջորդ ձեռագիրը 1219 թվականի է՝ գրված Աբասի որդի Գրիգորի առաջնորդության ժամանակ, երբ գրչության արվեստը ծաղկում էր Հառիճի դպրոցում: Հետագա դարերում Հառիճի դպրոցի գործունեության մասին հավաստի տվյալներ չկան: Հռչակավոր Հառիճավանքը նորից վերակենդանացավ ԺԸ. դարի առաջին կեսին, երբ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր Արևմտյան Հայաստանից գաղթեցին դեպի արեւելք և բնակություն հաստատեցին Շիրակում, Գուգարքում և այլուր: Այդ շրջանից Հառիճի վանքը՝ իբրև արքեպիսկոպոսանիստ, դարձավ նորագաղթ հայերի մտավոր և մշակութային կենտրոնը: 1850-ական թվականների սկզբին Ալեքսանդրապոլում, վանքի կարիքները հոգալու համար, հիմնվեց հայ երիտասարդներից կազմված մի ընկերություն: 1856-1857 թթ. Հառիճավանքում բացվել է կիսագիշերօթիկ դպրոց: 1872 թ. այն ունեցել է 63 աշակերտ, 32-ը` գիշերօթիկ, 32-ը` երթեւեկ: 1887 թ. եղել է երկդասյա դպրոց՝ հինգ բաժանմունքով: 1896 թ. ցարական կառավարությունը փակել է դպրոցը, որը վերաբացվել է տաս տարի անց: 1907 թ. դարձել է երկսեռ ծխական դպրոց՝ գործելով Ղփչաղ (Հառիճ) գյուղում: 1907-1908 ուսումնական տարում ունեցել է հինգ ուսուցիչ, 109 աշակերտ: 1913-1914 ուս. տարում դարձել է վեցամյա, հետագայում՝ միջնակարգ: 1887-1889 թթ. Հառիճի դպրոցում է սովորել Ավ. Իսահակյանը: 2012 թ. Գեւորգյան հոգևոր ճեմարանին կից՝ Հառիճավանքում վերաբացվեց հոգևոր ընծայարան, որն ունի ավագ դպրոցի կարգավիճակ: 2013 թ. փետրվարի 1-ից Հառիճի վանական համալիրը փոխանցվել է Արթիկի թեմին: Իսկ ապրիլին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից Հառիճավանքի ընծայարանին տրամադրվել է ավագ դպրոցի կրթական ծրագրեր իրականացնելու արտոնագիր: 2012-2013 թթ. ընծայարանում առաջին անգամ կազմակերպվել են պետական ավարտական քննություններ, որոնք հանձնել են 12-րդ դասարանի սաները: Հառիճավանքի ընծայարանի գրադարանը համալրվել է ավագ դպրոցի հումանիտար հոսքի դասագրքերով:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2981 | 0 | 0
Facebook