Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

ԷՕՌՆԵԿՅԱՆ ԴՊՐՈՑՆ ՈՒ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ

16:47, Четверг, 21 Июня, 2018 года
ԷՕՌՆԵԿՅԱՆ ԴՊՐՈՑՆ ՈՒ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ
     ԷՕՌՆԵԿՅԱՆ ԴՊՐՈՑ. Նորահաստատ մյուս կրթօջախը Էօռնեկյան դպրոցն է: 2009-ից Մայր Աթոռի հովանու ներքո սկսեց գործել Էջմիածին քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկը՝ հովանավորությամբ արգենտինահայ բարերար Էդուարդո Էօռնեկյանի: Հաջողության ուղին բռնած «Էօռնեկյան» դպրոցն անվանակոչված է ի հիշատակ բարերարի ծնողների:
     Դպրոցի կյանքում իր ուրույն դերն ունի աշակերտական խորհուրդը, որի բարձրացրած խնդիրները լրջորեն քննարկվում են: Դպրոցում եղել է նաև աշակերտների կողմից ուսուցիչների գնահատման փորձ, և ամենաբարձր գնահատականներ ստացած մանկավարժները պարգևատրվել են: Տարրական դասարաններում աշակերտները ուսուցողական բեմադրություններ են կազմակերպում ծնողների համար: Ստեղծագործական ազատության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտը դրական ազդեցություն է ունենում սաների ընդհանուր զարգացվածության և առաջադիմության վրա: Աշակերտները, իրենց ցանկությամբ, դասերից հետո և շաբաթ օրերին մասնակցում են արտադասարանական պարապմունքների` երգի, պարի խմբակների, թատերախմբի փորձերի։
     Վերջին տարիներին ե՛ւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվող, ե՛ւ օլիմպիադաներում հաջողություններ ունեցող սաների թիվը կտրուկ աճել է։ 2012 թ. օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել է երկու, իսկ 2013 թ.` տասներեք աշակերտ. բոլոր դիմորդներն ընդունվել են բուհեր:
     Աշակերտներն ունեն պատասխանատվության բարձր զգացում, նրանց ջանքերը գնահատվում ու քաջալերվում են: Մրցանակներ են սահմանված ոչ միայն ուսումնական, սպորտի և գեղարվեստի բնագավառում, այլև բարոյական հատկանիշների համար, օրինակ` «ամենաընկերասեր կամ ամենապատասխանատու աշակերտ»: Դպրոցը պատրաստակամ է կրթել և դաստիարակել այնպիսի սերունդ, որի գործունեությունը կծառայի ի նպաստ հանրության:
     Մրցանակակիրներն ու անապահով ընտանիքների երեխաներն ամառային հանգիստն անց են կացնում Մայր Աթոռի և «Ջինիշյան» հիմնադրամի կազմակերպած անվճար ճամբարում:
     Ճամբարում երեխաներն ունենում են օտար լեզուների, երաժշտության, նկարչության, պարի, ասեղնագործության և այլ խմբակների, ինչպես նաև արշավների, սպորտային խաղերի ու վարժանքների մասնակցելու հնարավորություն: Հոգևոր զրույցներ են ծավալվում հոգևորականների ու հոգեբանների հետ:
     «Էօռնեկյան» դպրոցում այժմ իրականացվում է «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) կրթական ծրագիրը: Այս ծրագիրը, որը նախկինում կոչվում էր «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային», ֆինանսավորվում է Էդուարդո Էօռնեկյանի կողմից: «ՆՈՒՌ» -ի նպատակն է համակարգչով ապահովել աշակերտներին և ուսուցիչներին։
     «Էօռնեկյան» դպրոցի ուսուցիչներին եւ 1-4-րդ դասարանի աշակերտներին տրամադրվել են Մասաչուսեթսի համալսարանում պատրաստված՝ անձնական օգտագործման XO համակարգիչներ, որոնք ունեն համացանցից անվճար օգտվելու հնարավորություն և հայերենով տարբեր ծրագրեր, որոնք օգնում են գրել, նկարել, կատարել մաթեմատիկական գործողություն, ձայնագրություն, լուսանկար ու տեսագրություն, ինչպես նաև ունեն ինտելեկտուալ և ուսուցողական խաղեր։ Այս ամենն օգնում է երեխաներին կենսախնդությամբ ու եռանդով իրականցնելու իրենց ստեղծագործական մտահղացումները։
     Դպրոցի աշխատակազմը ամեն ամիս հանդիպում է ծնողների հետ, քննարկում երեխաների առաջադիմության հարցերը, կազմակերպվում են միջոցառումներ, որոնք նպաստում են դաստիարակչական խնդիրները հաղթահարելուն։
     «էօռնեկյան» դպրոցը ծրագրում է զգալիորեն ավելացնել աշակերտների թիվը. կառուցվում է նոր, առավել ընդարձակ շենք, որը հնարավորություն կընձեռի աշակերտներին և աշխատակազմին ապահովել բարձրակարգ սարքավորումներով, համապատասխան հարմարություններով:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3367 | 0 | 0
Facebook