Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Գարեգին արք. Ներսիսյանի ջանքերով 1990 թ. Սևանում հիմնադրվում է Հոգևոր դպրանոց

17:58, Пятница, 22 Июня, 2018 года
Գարեգին արք. Ներսիսյանի ջանքերով 1990 թ. Սևանում հիմնադրվում է Հոգևոր դպրանոց
     ՎԱԶԳԵՆՅԱՆ ԴՊՐԱՆՈՑ. Գարեգին արք. Ներսիսյանի ջանքերով 1990 թ. Սևանում հիմնադրվում է Հոգևոր դպրանոց, որը մեկ տարի անց անվանվում է «Վազգենյան»: Հայ ժողովրդի համար դժվարին ու ծանր օրեր էին. նմանատիպ նախաձեռնության հեղինակը պետք է մեծ համարձակություն ունենար...
     Քսանչորս տարի առաջ բացված Սեւանի ճեմարանում այսօր ապրում եւ կրթվում է 70 ուսանող. նրանք հետագայում պետք է ծառայեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Ուսանողների մեծ մասը Հայաստանից է, սակայն սաներ կան նաեւ Բելգիայից, Վրաստանից, Գերմանիայից, Իրաքից, Նիդերլանդներից, Ռուսաստանից եւ Սիրիայից:
     Գարեգին արք. Ներսիսյանի ջանքերի շնորհիվ, ինչպես նաեւ տիար Գառնիկ եւ տիկին Անահիտ Յակուբյանների բարերարությամբ՝ նոր շենքի ննջասենյակների, դասասենյակների ու գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտվեցին 2002 թվականին:
     Վերջին տարիներին Զվարթնոցի դասական ճարտարապետական ոճով մի գեղեցիկ մատուռ է կառուցվել, որտեղ ամենօրյա ծեսերն են կատարվում: Ս. Հակոբ Մծբնեցու անունով օծված այս մատուռը եւս կառուցվել է Յակուբյանների բարերարությամբ: Իսկ Խաչատուր Մարտիրոսյանի հովանավորությամբ կառուցվել է դպրանոցի մարզասրահը:
     Դպրանոցի Դ. լսարանն ավարտողներն իրենց ուսումը պետք է շարունակեն Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, որտեղ երկու տարի կրթվելուց հետո կստանան մագիստրոսի աստիճան: Ե՛ւ բակալավրի, ե՛ւ մագիստրոսի աստիճանը ճանաչվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից:
     Դպրանոցն ունի իր պարբերականը, որտեղ տպագրվում են եկեղեցական տոներին, ավանդույթներին վերաբերող, աստվածաբանական եւ էթիկական թեմաներով հոդվածներ, ինչպես նաեւ օտարազգի հայտնի աստվածաբանների աշխատությունների թարգմանություններ: Պարբերականում հրատարակվում են գիտնականների, հոգեւորականների եւ տարբեր լսարանների ուսանողների հոդվածները: Բնապահպանության դասընթացի շրջանակում ուսանողները երբեմն ծառատունկ են կազմակերպում:
     Բնությունը եւ քաղաքից հեռու լինելը ճեմարանը դարձնում են եկեղեցական արարողությունների, աղոթքի ու խոկման համար կատարյալ վայր. դպրանոց են այցելում նաեւ բազմաթիվ ուխտավորներ:
     Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ եւ աջակցությամբ՝ դպրանոցի շրջանավարտներից շատերը գիտական աստիճան են ստանում եւրոպական կրթօջախներում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3287 | 0 | 0
Facebook