Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Դիմակազերծումն սկսված է կարգալույծ հոգևորականը կոչ է անում աղանդավորներին միանալ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին

Հեղինակ
Автор:
Հեղինակ
15:41, Воскресенье, 17 Июня, 2018 года
Դիմակազերծումն սկսված է կարգալույծ հոգևորականը կոչ է անում աղանդավորներին միանալ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին
    

Ամեն ինչ պարզվեց. տեղի ունեցավ դիմակազերծում՝ կարգալույծ հոգևորականը կոչ է անում աղանդավորներին, անհավատներին միանալ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին

Վերջին երկու շաբաթը Հայ Եկեղեցում փոքր ինչ անսովոր է: Բանն այն է, որ մի խումբ մարդիկ, որոնց մեջ այս պահին գործող նաև երկու եկեղեցականեր, պահանջում են Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Թե ինչ հիմքեր ունեն Ազգընտիր Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու համար առա այսօր հանրությանը մնում է անհայտ: Ասել, որ տեղյակ չեմ թե ինչ են պահանջում, սուտ խոսացած կլինեմ: Բայց ասեմ, որ նորություն չեն ասում: Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալությունից սկսած այդ բամբասանքային բնույթի խոսակցությունները պարբերաբար կրկնվում են:
     Այս իրադարձությունների ֆոնին, հանսկանալի է պետք է ակտիվանան մի շարք մարդիկ, որոնք «նեղացել» են եկեղեցու: Նեղացել են, որովհետև չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի պատճառով ստացել են արժանին: Հետևաբար հիմա իրենց համար լավագույն պահն է, որպեսզի իրենց վրեժը լուծեն: Սրանց ես կոչում եմ ՎՐԵԺԻ ԾԱՐԱՎՆԵՐ:
     Ահա մի նման վրեժի ծարավ էլ ժամանակին Ֆրանսիայի Հայոց թեմում «ծառայության կոչված» և արդեն ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՐՎԱԾ «Տեր Սահակ» կոչեցյալն է: Աշխարհիկ անունը չգիտեմ, թե չէ չկասկածեք, անպայման կօգտագործեի:
     Այս «վրիժառուն» իր համացանցային մենախոսությամբ հագուրդ է տալիս իր վրեժի ծարավին: Թե ինչու է եկեղեցականի զգեստով հանդես գալիս, այլ հարց է, որն առանձին թեմա է: Այստեղ պարզապես հանրության համար կարձանագրենք մի փաստ, նա ԿԱՐԳԱԼՈՒՅԾ արված է: Սրանով ամեն բան ասված է: Հետևելով նրան, մենք ևս փոքր ինչ հոխորտանք՝ իր ծառայության մանրամասները և կարգալուծության պատճառները ի հարկի կհրապարակվեն:
     Ուրեմն պարզ է, որ վրեժի ծարավը պետք է օգտվեր այս ներեկեղեցական «ճգնաժամից» և իր համար ունկնդիրների լսարան ձևավորեր: Եվ ձևավորեց: Այդ ունկնդիրներն իր նմաններն են՝ նշված շարժման անդամները: Շատ է խոսվել թե ովքեր են շարժման ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ձեռքերը: Վարկածները շատ են: Բայց մի բան հստակ է՝ այն ուղղված է Հայ Եկեղեցու քայքայմանը: Պլանավորված են այս շարժման բոլոր գործուղությունները, որոնք ուղղորդվում են աղանդավորների, անհավատների և ընդհանրապես հայ ժողովրդի թշնամիների կողմից:
     «Տեր Սահակ» ինքնակոչի խոսքերը լավագույնս ապացուցում են դա. «անգամ աղանդավորակաները այսօրվա Հայաստանում, անգամ այօրվա Հայաստանում անհավատները, անգամ այսօրվա Հայաստանում մարդիկ որոնք կյանքում մեկ անգամ կամ երկու անգամ մտնում են եկեղեցի, նրանք պետք է ներգրավվեն այս շարժման մեջ»:
     Տեսնելով, որ ժողովրդական լայն զանգվածները մերժում են շարժման գաղափարախոսությունը, դատապարտում նրանց արարքները, ինչպես շարժման նախաձեռնողները, նույնպես և «Տեր Սահակը» իրենց «հոտը» փորձում են համալրել աղանդավորներով, անհավատներով և մարդկանցով, որոնք չեն հանդիսանում եկեղեցու անդամ:
     Այո վերջապես «Տեր Սահակը» միամտաբար դիմակազերծեց ողջ շարժման էությունը և նպատակը:
     Ուշքի արի հայ հավատացյալ, տես թե ովքեր են ցանկանում Հայաստանի պղտոր ջրերում իրենց ձուկը բռնեն եկեղեցում, տես թե ինչ ուժերի օգնությանն են դիմում՝ բացահայտ և առանց ամոթի: Միթե թույլ պետք է տանք, քանդելու մեր սուրբ Եկեղեցին, միթե պետք է անհավատի և աղանդավորի ծաղրանքի առարկա դառնա մեր սուրբ Եկեղեցին: Իհարկե ոչ: Դե ուրեմն մերժեք և հեռու վանեք «հայր կորյուններին», «կարեններին» և «տեր սահակներին» և նրանց քայքայիչ աղանդի բոոր հետևորդներին:
     Հետևություններն արեք ինքներդ:

Источник: facebook.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3219 | 0 | 0
Facebook