Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

ՏԱԼԻՍ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿ ՀԱԿԱՌԱԿՆ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ, ԱՅԼԱՊԵՍ...

Հեղինակ
Автор:
Հեղինակ
13:20, Суббота, 16 Июня, 2018 года
ՏԱԼԻՍ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿ ՀԱԿԱՌԱԿՆ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ, ԱՅԼԱՊԵՍ...
    
Երեկ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները անցկացրեցին իրենց հավաքը՝ բաղկացած մի քանի հոգուց: Հավաքին ինչպես միշտ իրենց մտքի գոհարներով հանդես եկան Հայ Եկեղեցու դեմ ուղղված այս դավադրության կողմնակիցները:
     Մասնավորապես կարեն կոչեցյալը նորից հանդես եկավ փաստեր մուրալով:
     Հարց եմ ուզում տալ այս շեղված դեմագոգին, այ տխմար, եթե փաստեր չունեիք, ապա ինչպես եք ձեզ թույլ տվել դուրս գալ փողոց և ամբաստանել ու պախարակել ողջ Հայ Եկեղեցին: Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո, չի եղել մի օր, որ փաստեր չմուրաք: Իսկ ձեր մուրացած փաստերը, ոչ այլ ինչ են, եթե ոչ կարգալույծ եղած և եկեղեցուց այս կամ այն պատճառով, տեղին հեռացված «աբիժնիկ» մարդկանց բանբասանքային խոսակցություններ: Քո տրամաբանությունը և բանականությունը դուրս են ողջամտության սահմաններից: Ինչպիսի անբարոյական պետք է լինի հավատացյալը, որ կուսակրոնին մեղադրի ամուսնացած լինելու և երեխաներ ունենալու մեջ: Էլ չենք խոսում, որ այդ ցնդաբանությունները վերագրել եք Հայոց Կաթողիկոսին, և պահանջում եք, որ ինքը ապացուցի: Այս ինչ տրամաբանություն է, ստացվում է մեղադրողը առանց ծանրակշիռ փաստերի մեղադրում է, իսկ մեղադրյալը պարտավոր է ապացուցել իր անմեղությունը: Եթե այդպես է կարեն կոչեցյալ, ես հիմնվելով քո ֆիզիկական և մտավոր կարողությունների վրա, քեզ մեղադրում եմ ՇՆԱԳԱՅԼ (շակալ) կամ ԲՈՐԵՆԻ լինելու մեջ: Եվ խնդրում եմ բոլոր մարդկանց, եթե ունեն կարենի շնագայլ լինելու վերաբերյալ տեղեկությունները փոխանցել մեզ: Իսկ քեզ, կարեն կոչեցյալ, տալիս եմ երկու օր ժամանակ, եթե ԴՆԹ անալիզով չապացուցես, որ դու ՇԱԿԱԼ կամ ԲՈՐԵՆԻ չես, քեզ տանելու ենք կենդանաբանական այգի, քո ցեղակիցներին միացնելու համար:
     Հիմա անդրադառնամ իրեն «սուրբ» հռչակած Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայ Կորյուն) ցնդաբանություններին:
     Արմեն Առաքելյանն անամոթաբար, անհամեստաբար՝ հաշվի չառնելով միաբանական և եպիսկոպոսական ժողովների և ողջ հոգևոր դասի դատապարտող հայտարարությունները, լկտիաբար հայտարարում է, թե եթե կան եպիսկոպոսներ, կամ այլ հոգևորականներ, որոնք կարող են իրեն համոզել իր վարդապետական և կանոնական շեղման մեջ, ինքը կթողնի կհեռանա ճգնելու, իսկ եթե ոչ, որեմն ինքը ճիշտ է: Այ քեզ լկտիություն, այ քեզ գոռոզություն, այ քեզ մեծամտություն: Ով է տեսել որ մի փուչ նախկին աբեղա մատ թափ տա և հաթաթա կարդա ողջ հոգևորականության վրա՝ սպառնալով, որ եթե իրեն հակառակը չապացուցեն, ուրեմն ինքը ճիշտ է: Այ մտքի սովի հետևորդ, դու հո քաջ Նազարը չես, որ քեզ ապացուցենք թե արևն առավոտյան դուրս է գալիս երեկոյան մայր մտնում, գետերն ունեն երկու ափ՝ աջ ու ձախ, թե սարերը դաշտերից բարձր են, վերջում էլ լավա չես ասում «ստուգելու եմ հա»: Էլ քեզ ոնց ապացուցեն, միթե միաբանական ժողովների և հատկապես եպիսկոպոսաց դասի դտապարտությունը չի բավարարում. «Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր»: Հատուկ քո և մյուս սպիտակեցրած պատերի ուղեղներին հասանելի լինելու համար կրկնում եմ. «ՀԱԿԱԿԱՆՈՆԱԿԱՆ Է, ՈՒՍՏԻ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ»: Սրանից ավել քեզ ասելիք չկա: Հա կներես, ինչպես թե ասելիք չկա: Չքննարկեցինք, թե որտեղ պետք է ճգնես. հաստատ ոչ որևէ վանքում, այլ բնակավայրերից հեռու մի տեղ, դեմքով դեպի արևմուտք և հայացքով դեպի դժոխքը: Այդպես են վարվում Սուրբ Հոգու դեմ հայհոյողների և բացահայտ մակեդոնականների հետ:
     Շարունակենք: Արմեն Առաքելյանի հաջորդ ցնդաբանությունը համաձայնեցված է իրենց ոհմակի թիվ 1 շնագայլ կարենի հետ՝ Հայոց Կաթողիկոսին մեղադրել կուսակրոնության ուխտը խախտելու մեջ: Ուստի շարունակելով հետևելով տրամաբանությանը, պաշտոնապես հայտարարում եմ, որ խիստ կասկածներ ունեմ արմեն առաքելյանի՝ անիծված կենդանի՝ ՕՁ լինելու մեջ (քանի որ միայն օձն է իրեն տաքացնողին կծում): Եվ եթե նա ԴՆԹ անալիզով չապացուցի օձերի ընտանիքին իր արյունակից և ցեղակից չլինելը, ուրեմն նա օձ է: Հաստատվելու դեպքում արմեն առաքելյանը ևս կտեղափոխվի կենդանաբանական այգի՝ իր ցեղակիցներին միանալու համար:
     Եվ նրա պնդումը, որ այս հարցին եկեղեցին չի պատասխանել, ասեմ որ ճիշտ էլ արել են: Բացարձակապես կարիք չկա իջնելու ձեր ստորին և կենդանական վիճակին, որտեղ գնտվում են օձ արմենը, շնագայլ կամ բորենի կարենը և այլ կենդանիներ:
     Ամփոփենք: Այս նյութի հրապարակումից հետո կարեն պետրոսյանին և արմեն առաքելյանին տրվում է երկու օր ժամանակ, որպեսզի կարեն կոչեցյալն ապացուցի իր ՇԱԿԱԼ կամ ԲՈՐԵՆԻ չլինելը, իսկ արմեն առաքելյանն էլ ներողություն խնդրի իր հակականոնական ընթացքի համար և ԴՆԹ անալիզով ապացուցի իր ՕՁ չլինեը:
     Որից հետո Եկեղեցին միգուցե.....
    
    
    
    
    
    
    
    

    
    
    
    
Источник: facebook.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8734 | 0 | 0
Facebook