Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՏԱՆԿԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

22:01, Среда, 13 Июня, 2018 года
ՏԱՆԿԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
     Հերոս՝ Բենիամին -Մոնթե Եղոյան
    

Ծնվել է 19.05.1992-Մեծ Մանթաշ
     Զոհվել է 03.04.2016 -Ջրական
     Կենսագրություն
     Բենիամին Մոնթեն ծնվել է 1992 թ. մայիսի 19 -ին Շիրակի Մարզի Մեծ Մանթաշ գյուղում ազատամարտիկ, զինվորական Ներսես Եղոյանի ընտանիքում:
     Գնդապետ Ներսես Եղոյանը Արցախյան ազատագրական պայքարի առաջին օրերից միանում է ազատագրական պայքարին, սկզբնական շրջանում Ապարանի ջոկատի հետ, ապա ստեղծում են իրենց կամավորական Մանթաշ ջոկատը 1990-1994 թվականներին ջոկատը, վաշտը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար) և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Քարվաճառի (Օմարի լեռնանցք) շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ն. Եղոյանը, Ա. Առաքելյանը, Ս. Հովսեփյանը։
     Ներսես Եղոյանը պատերազմի հաղթանակած տուն եկած հերոսներից է վիրավորվել է մարտադաշտում, կորցրել ոտքը
     1995 թ. մինչև 2011թ. աշխատել ՀՀԶՈւ ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետը
     1992 թ. երբ ծնվում է Մոնթեն, Մոնթե Մելքոնյանի հերոսի պատվին Ներսես Եղոյանը փոքրիկի անունը դնում է Մոնթե, սակայն Եղոյանների ընտանիքում մեծ կորուստ է լինում, Մոնթե-Բենիամինի ավագ եղբայրն է ... դեռ այդ ժամանակ Մոնթեն օրական էր դեռ չեն նշել նրա քառասուն օրականը հայրը Բենիամին է կոչում որդուն, Մեծ եղբոր անունով, այսպես էլ մեր հերոսը ունենում է երկու անուն ի հիշատակ ավագ եղբայր Բենիամինի ու ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի: Բենիամին-Մոնթեն ունի նաև 2 քույրեր, քույրը Գայանեն նույնպես զինվորական է:
     Զինվորական ընտանիքում մեծացավ, ծնվեց երբ Արցախյան հողում պայքար էր ազատագրման, դաստիրակվեց ու ժառանգեց հայրենասիրության դասը հայրական օջախում, փոքրուց սիրում էր զինվորական պատիվ առնելը ու դարձավ հայրենիքի պարտքի զինվորականը հրամանատարը Հայոց բանակի:
     Մոնթե-Բենամինի ամբողջ կյանքը առընչվում է հերոսների հետ, ուսումնական բոլոր հաստատությունները որ անցավ պատվով կրում էին հերոսների անուններ:
     Մոնթե - Բենամինի ընտանիքը 1996թ. տեղափոխվում են Երևան, Մոնթեն 1999թ. սովորում է Անմահ հերոս Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցում սիրում էր հատկապես գրականություն ու պատմություն, շատ ընթերցասեր էր, ուսումնասիրում էր զենք ու զինամթերքը, հատուկ ուշադրություն էր ուսումնասիրում զին տեխնիկային վերաբերողնյութերը, գրականությունը, հատկապես տանկերի մասին նյութերը: Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցում սովորում մինչև 5 դասարան: 2004 թվականին ուսումը շարունակում է Փոքր Մհեր ռազմական վարժարանում ու Մոնթե Մելքոնյանի անվան Վարժարան
     2009թ-ին ավարտում ու նույն տարին ընդունվում է Վազգեն Սարգսյանի Անվան Ռազմական համալսարան:
     2013-ի օգոստոսի 19-ին սպա Եղոյանը մեկնեց ծառայության նշանակված վայրը` Արցախի Հանրապետություն` Մոնթե Մելքոնյանի ու հերոսների ազատագրած հայրենիք Վարանդա, նշանակվում տանկային դասակի հրամանատար, ստանում Լեյտենանտ զին. կոչում: Սիրում ու նվիրվում իր գործին` հայրենիքի պաշտպանությանը: 2015թ. ստանում Ավագ Լեյտենանտ զին. կոչում: Դեռ շատ կոչումներ ու պարգևներ էր սպասում քաջին, Մոնթե -Բենամինը նպատակ ուներ հասնելու գեներալ զինվորական կոչման:
     Ապրիլի 1-ից 3-ը Մոնթե Եղոյանը իր քաջ զինվորներ՝ Տիգրան Աբգարյանի ու Վլադիմիր Ալիխանյանի հետ պայքարում ու պաշտպանում է հայրենիքը, քաջերը իրենց տանկով մխրճվում են հակառակորդի ութ տանկերի մեջ, տանկի վրա բարձրացնուն Եռագույնը ոչնչացնում թշնամու 2 տանկ ու մեկ զրահամեքենա, տապալում ազերական դրոշը գցում տանկի անիվների տակ, հերոսաբար պայքարում սակայն Իլայլա Իլագի Բարձունքում Ապրիլի 3 - ին զոհվում են Հայ ազգի նվիրյալ երեք քաջերը, հրամանատար` Բենիամին Մոնթե Եղոյանը ու իր զինվորներ Տիգրան ու Վլադիմիրը:
     Պարգևատրումներ
     հետմահու պարգևատրվել է
     ՀՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան
     ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալ:
     Հիշատակի անկյունում նաև զոհվելուց մի քանի օր առաջ հերոսի ստացած բարձր գնահատականն է: Զորամասի կայացման ու ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար
     Մարտի 26-ին Բենիամին Եղոյանն արժանացել է պատվոգրի:
     Մանթաշի դպրոցի դասարաններից մեկը անվանակոչվել է հերոսի անունով
     Հերոսը ասել էր
     «Բոլոր հաղթանակները կերտվում են ցավի, անարդարության ու բազում մարդկային կորուստներով: Սակայն միեւնույնն է՝ դրանք բաղձալի են եւ շատ սպասված», - ՄՈՆԹԵ ԲԵՆԱՄԻՆ ԵՂՈՅԱՆ
     «Հիշենք մեզանից ով սաղ կմնա, ով չէ, չմոռանաք ամսի 2-ը ուխտի օր դարձնել: » Անմահ հերոս ԲԵՆԱՄԻՆ ՄՈՆԹԵ ԵՂՈՅԱՆ

Հերոսի կենսագրությունը տրամադրեց հերոսի քույրիկը
     Նյութ պատրաստեց Սուրեն Վուրգի Ոսկանյան


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8414 | 0 | 0
Facebook