Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հայ Եկեղեցու ծոցում բույն դրած վեղարավոր սատանաները կամ մեծապատիվ մուրացականները։

13:26, Среда, 13 Июня, 2018 года
Հայ Եկեղեցու ծոցում բույն դրած վեղարավոր սատանաները կամ մեծապատիվ մուրացականները։


    
    
    
     Օրերս շատ հոգևորականներ հանդես եկան իրենց մենախոսությամբ, ի հեճուկս, Հայր Կորյունի, ով կանգնել է եկեղեցու քրիստոնյա զավակների կողքին՝ բարձրաձայնելով այսքան տարի իր լուծումը չստացած խնդիրները։
     Նախ նշեմ, որ ես չեմ սիրում հոգևորականներին, քանզի ինչպես պապս էր ասում, նրանք «սև սքեմի տակ թաքնված սատանա» են, թերևս այս խոսքերի հետ ես այդքան էլ համաձայն չեմ, քանզի ինձ համար դուք գործիքներ եք, կամ այսպես կոչված օժադակ միջոցներ․ուրեմն «Սիրելի՛» հոգևորականներ, դուք կոչված եք ծառայելու Աստծուն, մեր Եկեղեցուն, ուստի դուք գործիք եք Աստծու համար, բայց ոչ կաթողիկոսի կամ մեկ այլի համար։ Ձեզանով է, որ դարեր ի վեր հաստատված Սրբազան Խորհուրդները կատարվել ու պիտի կատարվեն ի փրկություն մարդոց։

Չթվա, որ խոսում եմ Հայր Կորյունի պաշտպանականի համար, քավ լիցի, ավելի ցավալի է այն փաստը, որ Եկեղեցու ներսում գործում է օճառային համակարգը, այո՜, այո՜։
     Մեր հոգևորականներից որոշները՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տ․ Նշան վրդ․ Հմայակյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Աբգար եպս․ Հովակիմյանը, Տ․Արարատ քհն Պողոսյանը, Տ․ Ասողիկ քհն․ Կարապետյանը և ուրիշներ, հանդես եկան իրենց գրական գործունեությամբ, որ ավելի շատ հիշեցնում էր օճառային օպերայի (soap opera) քան ինչ-որ խորհուրդ։ Սիրելի հոգևոր եղբայրներ, դուք էլ լավ գիտեք, որ դուք էլ եք դժգոհ ներկայիս վեհափառից։ Պարզապես, ի տարբերություն Ձեզ, Հայր Կորյունը, իր մեջ գտավ այն ուժը, որ կարողացավ իր կողքին համախմբել, բոլոր այն մարդկանց, ովքեր վաղուց արդեն հոգնել են այսպես կոչված «պռառաբ սատանայից» ։ Թե դուք էլ եք նորանոր բանկային հաշիվների ու պաշտոնների տենչում։ Ո՞րտեղ է գրված, որ վեղարավորները, կամ ինչպես հենց ինքն Սիմեոն Երևանցին է, իր «Ջամբռ» -ում բնորոշում սևագլուխները, պետք է 500000 դրամ աշխատավարձ ստանան, վայելեն ամենաթանկ հաճույքները, վարեն իրենց երաած մեքենան, չէ որ դուք աշխարհից հեռանալու ուխտ եք կապել, ինչներիդ է այդքան գումար պետք, թե դրախտում ձեզ համար լավ քոթեջներ եք պատրաստվում գնել։ Անկեղծ ասած ես դեմ չեմ, անշուշտ, դուք էլ եք մարդ, պարզապես ձեր կոչումն ուրիշ է, Դուք չպետք է այնպես անեք, որ հավատացյալի մոտ գայթակղություն առաջանա։ Շատ անգամներ եմ լսել, որ հոգևորականներ ակումբներում պահում են իրենց վերջին լկտիների նման, ունեն սիրուհիներ, մի բան որ քարոզում են հասարակ քրիստոնյային հետ մնալու նման բաներից։ Եվ հետո, ո՞րն է մեր դերը, ինչ սրտով պետք է ձեր ձեռքերից վերցնենք Սուրբ Հաղորդությունը, որը կյանք ու փրկություն է։ Ճեմարանների մասին էլ չխոսեմ, որը ասես փոքր ինկուբատոր լինի։ Իմ ծանոթներից մի աղջիկ պատմեց, թե այդտեղի սաները ինչպես են սոցցանցների միջոցով իրենց կպցնում սեռական նկրտումներով, և սա է ձեր պատկերը։ Ինչո՞ւ։ Քանզի դուք ձեզ եք տվել փառքին ու վայելքներին։ Քանի անգամներ է Վեհափառ հայրապետը հետևել իր տնօրինության ներքո գտնվող կրթական օջախների, վստահ եմ, որ շատ քիչ, չէ որ ավելի կարևոր գործեր կան, ինչպիսիք են սեփական երեխաների ապահովումը, շվեյցարական բանկում մեծ ներդրումներ ունենալը։ Ցավալի է, բայց փաստ։ Եվ իզուր չէ, որ ժամանակին հայ պատմաբաններից մեկը Մաղաքիա Օրմանյանին անվանել «վեղարավոր սատանա», այո դա այդպես է, պարզապես մի տարբերություն կա, Օրմանյանը հայոց պատմության պահպանման գործում մեծ դերակատարում է ունեցել, իսկ Գարեգին վեհափառը իր անունը հավերժացնելու համար ընտրել է շինարարության և իր անվան շուրջը բազմաթիվ արժանավոր խոսքերով պարուրելու ճանապարհը։ Ուստի խնդրանք և հորդոր, բոլոր այն նվիրյալ հոգևորականներին, ովքեր ցանկանում են տեսնել Մեր Եկեղեցու ավելի փառահեղ՝ բազմաթիվ հավատացյալներով լցված, մի շարժվեք հետևակային ռազմավարությամբ, այլ կանգնեք արիաբար և արտահայտեք ձեր կամքը։ Իսկ Դուք Գարեգին Բ և Գարեգինապաշտներ եղել եք ու կմնաք մեր՝ աշխարհականներիս, գնված մոմերով ու խնկով հարստացած մուրացկաններ, այո դուք «Մեծապատիվ մուրացկաններ» եք։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3266 | 0 | 0
Facebook