Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Քֆուր տվող Կորյունականները

Հեղինակ
Автор:
Հեղինակ
12:16, Вторник, 12 Июня, 2018 года
Քֆուր տվող Կորյունականները
    

Մի քանի օր է ֆեյսբուքում «հոգևոր բարենորոգիչները», որոնք հանդես են գալիս «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անունով, բառիս բուն իմաստով հանել են հայհոյելը մեղք է հոգևոր ընկալումները, նրանց հետևորդները բառիս բուն, լայն և իսկական իմաստով հայհոյում են աջ ու ձախ։ Էլ մեր, էլ հեր, էլ գող փիսո, էլ արի ասեմ, էլ դու սուս, էլ դու ով ես, ու դրան գումարած հոդվածին ոչ պատշաճ բառապաշար։ Այս ակտիվիստները իրենց հավատամք են ընդունել՝ մենք ճիշտ ենք, բոլորը սապոնվում են, կամ պարտադրում են ու նման լոզունգներ ու մարդկան նենց են վիրավորում, որ կարող ես քար կտրել։ Ավելի տհաճ է, երբ նույն ջանքերով գրում են իմ ճանաչած ու հարգված հոգևորակաների էջերում՝ պարզաբանումի ու կիսափողոցային կերպարի մեջ։ Ֆեյսբուքում մի բոլ հայհոյանք ու մի բոլ էլ վիրավորանք տեղալուց հետո՝ իրենք սկսում են քայլերթը, նույն բովանդակության մեջ։ Մարդկանց այնպես են նայում, կարծես, որ չմիանանք, խաչին կհանեն։ Շատ բան չեմ ուզում գրել նրանցից Կարեն Պետրոսյանը նեղվում է, ուղիղ եթերով ադեկվատ մարդկանց անվանում՝ Մայր Աթոռի ստրուկներ, եթե այդ տրամաբանությամբ նայենք մենք էլ պետք է նույն միկրաֆոնից իրեն անվանենք՝ Միքայել սրբազանի ստրուկներ ու էլի իրենց թիմը այս հոդվածը պետք է պատի հայհոյանքներով։ Հայհոյելը մեղք է, տիկնայք եւ պարոնայք սրբեր։ Եվ եթե մեկը սրբի դեմքով գա էս գրառման տակ՝ թե բա մատնացույց արեք, թող գնա ու տեսնի՝ ոնց են ճեմարանակների նկարները դրել իրենց էջում ու էտ երեխեքին ցավացնում: Այդպե՞ս եք մաքրում, առաջինը ձեր գործերը և ձեր բերանը մաքրեք ու այդ տղաներին հանգիստ թողե՛ք։

Источник: facebook.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3509 | 0 | 0
Facebook