Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԱՄԲՈԽԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ՍԵՐԺԱ - ՆԻԿՈԼԱԿԱՆ ԲՈՌՇԻ ՖՈՆԻՆ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
13:51, Понедельник, 11 Июня, 2018 года
ԱՄԲՈԽԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ՍԵՐԺԱ - ՆԻԿՈԼԱԿԱՆ ԲՈՌՇԻ ՖՈՆԻՆ

Ըլնի էդ Ֆեյսբուքում, կամ դրանից դուրս, կարելիյա մատների վրա հաշվել եզակի մարդկանց, որոնց գեթ մի չնչին մասը հասկացավ, իսկ մյուս մասը, հասկանալով հանդերձ, համարձակություն ունեցավ արտահայտվել, որ էս տեսակ իշխանափոխություն ինչ որ մի Նիկոլ չէր կարա աներ մենակով, եթե Սերժը դրա համար գծագրած չունենար իրա սեփական, մի քանի փուլ նախատեսող գլխավոր ու լրացուցիչ կետերով սցենարը, որը ուժի ու ընթացքի մեջա մինչև հիմա: Էս մասին ինձ կարամ հաջողված համարեմ, որ կարողացել եմ ցույց տալ սերժա - նիկոլական գործարքը, որի ականջները էրևում են համարյա ամեն հարցում ու շատ տեղերից: Բայց հիմա խոսքը իմ մասին չի, այլ ավելի գլոբալ խնդրի մասինա, ինչից ծնվումա հազար ու մի չարիք որոնց մեջ ամենասարսափելի ծնունդը ի դժբախտություն մեզ, հանդիսանումա ամբոխի մարդը:

ԱՄԲՈԽԻ ՄԱՐԴՈՒ ծնունդը էդ ամենասարսափելի ծնունդա աշխարհում:

Համատարած դեբիլիզացիայի պայմաններում, երբ հայտնվում են մարդիկ, ովքեր մերժում են իրանց մատուցվող աբսուրդի բոռշը ընդունել ընենց, ոնց որ ուզում են, որ ընդունվի բոռշը մատուցող շահագրգիռ ուժերը, ապա ինքնուրույն վերլուծել, տրամաբանել փորձող մարդկանց վերլուծության մեջ, երբ ընդհանուր տրամաբանական պատկերը էականորեն չփոխող մի ինչ որ պստիկ անճշտություն են տեսնում, թեկուզ՝ սխալ, նախիրը միանգամից արթնանումա՝ իրա համապատասխան ագրեսիվ - տգետ բնազդներով հանդերձ ու սկսումա հիմար - հիմար դուրս տալ, թե քեզնից ի՞նչ վերլուծաբան, տրամաբանող կամ կանխատեսող...

Էս տեսակ ՝՝դուխով՝՝ մոտեցում կաթնասունների դասից անգամ գորիլան չի ցուցաբերի, ով վստահ ըլնելով իրա հզոր մկանային համակարգի վրա ու խելացի ըլնելով նմանատիպ մտածողություն դրսևորող մարդանմաններից, միանգամայն իրավասույա՝ ջարդել նման ՝՝դուխով՝՝ նիկոլիստների ողնաշարը իրանց անադեկվատության համար: Թերևս, գորիլլան, որոշ նիկոլիստների հետ համեմատած, ավելի քան հանրագիտարանային գիտելիքների կրող ու տրամաբանա:

Սովորական, ադեկվատ մարդու համար նորմալ բանա, որ ինքնուրույն վերլուծություն կատարող մարդիկ, որոնք ինչ խոսք, կազմում են խիստ փոքրամասնություն անուղեղ նախրի համեմատ, կարան ու իրավունք ունեն որպես ուսումնասիրող սխալվեն, ինչից անգամ գիտնականները դարերով չեն խուսափել իրանց եզրակացություններում, հիպոթեզներ առաջ քաշելիս ու կանխատեսումներ իրականացնելիս: Բայց էդ՝ նորմալ մարդու համար: Իսկ ամբոխի մարդու համար, ով իրա ամբողջ կյանքի մեջ մի գիրք մինչև վերջ կարդացած անգամ չկա, իսկ կարդալուց էլ՝ ոչինչ չի հասկացել, իրան իրավունքներ կարա տա ինքնուրույն մտածողություն դրսևորող մարդուն պիտակավորել, ծաղրել ու ինչ տեսակ դեմագոգիկ հիմարություն որ գալիսա իրա կես գրամանոց ուղեղին՝ ասել: Էս տեսակին ես անվանում եմ՝ միջատ, սովորական ոջիլ, որը ծնվելա հատուկ բանականություն կոչվածը անպատվելու համար:

Հարցը սրանով չի սպառվում. կա նաև վախկոտության ազդակը:

Անսխալականության բարդույթը՝ սխալվելու վախը, միշտ բնորոշա ամբոխին: Նման մեծամասնության համար սեփական տեսակետը արտահայտելուց սխալվելը համահավասարա կախաղանի: Անգամ եթե սխալա էդ տեսակետը, ամբոխը ստիպումա, որ ընդունվի էդ: Բուն ամբոխի ներսում ամբոխի փսիխոտիպով մարդը գերադասումա ձեն չհանել, որ հանգարծ չսխալվի, ծիծաղի ու ծանակման առարկա, հոշոտման թիրախ չդառնա իրա՝ նույն տեսակ սադիստա - մազոխիստիկ հոգեբանությունը կրողների կողմից: Էդա պատճառը, որ ամբոխի մարդը իրա սաղ կյանքը մնումա վախեցած ու անգրագետ ու էդա պատճառը, որ ամբոխի մարդը սովորա մեծամասամբ ՝՝այո՝՝ ասել ու քշվել ամբոխի ընդհանուր հոսանքի հետ:

Սա մաքուր նախրային հոգեբանությունա. ջուր առնել բերանը ու հանուն չսխալվելու լուռ հետևել, ընդունել կատարվողը ընենց, ոնց որ իրանա մատուցվում իշխանական համապատասխան հոգեբանական կառավարման լծակներով իշխանություններին ձեռնտու լույսի ներքո, քշվել ընդեղ, որդեղ որ գնում՝ քշվումա ամբոխը իրա քարացած ստերեոտիպներով, շաբլոնով ու ոչուփուչ ՝՝տրամաբանությամբ՝՝, իսկ այլընտրանքային մտածողությունը ու տրամաբանությունը՝ մերժել: Սրա հիման վրայա հարատևում ամբոխա - էլիտար հարաբերությունների սիստեմը:

Իրան ամբոխից դուրս կարա դնի էն մարդը, ում համար նման ուղին ճահիճա ու բնական զզվանքա առաջացնում նման տեսակ հարաբերությունները:

Նման մարդու համար գերադասելիյա, որ մարդ սխալվի իրա մտածողության մեջ, քան թե ամբոխի հետ քշվի - գնա շահագրգիռ ուժերին ձեռնտու, ընդ որում, ոչ մի լավ տեղ չտանող ուղղությամբ, բայց փոխարենը արտահայտի իրա սեփական տեսակետը, աշխատացնի սեփական ուղեղի ծալերը ու դրանով զերծ պահի իրան նախրային ստանդարտի գարշահոտության մեջ տապակվելուց: : Բայց ամբոխը՝ նախիրը, տանել չի կարողանում նման մարդկանց, այսինքն՝ ոչ ստանդարտը, ինքնատիպ մտածողությունը: Էդ վիրավորումա իրան, քանի որ բնազդորեն հասկանումա, որ ով իրա նման չի մտածում, ուրեմն իրանից անջատա, իրավացիյա, բարձրա, հետևաբար իրան՝ դեմա:

Ըտենց էլ կա. ամբոխից դուրս գտնվելու ու դրանով իսկ նրանից վեր կանգնելու չափանիշը ոչ ստանդարտ մտածողության ձևի դրսևորման, ճշմարտախոսության, տրամաբանվածության մեջնա:

Կարևոր բաներից որ պետքա հիշել էդ նաև էնա, որ ամբոխի ՝՝մարդը՝՝ բորենու հոգեբանության կրողա՝շակալա ողնուծուծով ու միշտ կախվածա հոտային նշանակության. «Միասին մենք ուժեղ ենք» հոտային ստանդարտի ներշնչումից: Էդ պատճառով բորենիների խմբավորումը իրա տգետ, անիրավացի, անարդար վիճակով միշտ կարողանումա հաղթանակ տանել միայնակ առյուծի հանդեպ, որքան էլ որ առյուծը իրավացիյա, երբ խժռումա իրա իսկ կողմից սպանած, հետևաբար՝ հալալ վաստակած որսը, բայց ստիպվածա զիջել բորենիների՝ վրա տվող նախրի առաջ: Էս պատճառով ամբոխը, նման բնազդից դրդված, չի՛ կարա հանդուրժի իրանից դուրս էկած բեկորների առանձնացումը. ինքը իրան թուլացած ու նվաստացածա զգում վերոնշյալ ներշնչման ազդեցության տակ գտնվելու պատճառով: Իրան ըտե՛նց են վարժացրել:

Ամբոխը երբե՛ք չի ողջունում ինտելեկտուալ համարձակությունը: Ամբոխին՝ ամբոխի մարդուն, հազար անգամ հեշտա ուղարկել սվինների վրա, քան առաջարկել ինքնուրույն մտածել ու չխաբվել: Ամբոխի մարդը նրանովա ամբոխի մարդ, քանի որ գտնվումա առաջնային ներշնչման էֆֆեկտի ազդեցության տակ: Համաձայն էդ էֆֆեկտի ամբոխը կնոջ նման միշտ տրվում, ազդվում, ներշնչվում ու հավատումա առաջինը հանդես էկողի ելույթին ու ասելիքին: Հենց էդ առաջնայնության էֆֆեկտի վրա էլ դրույք են անում ամբոխ պարացնող, լրատվական դաշտը տնօրինող իշխանածառա մոգերը՝ իրանց զանգվածային լրատվամիջոցներով, պրոպագանդային ծառայող մնացած գովազդային տեխնոլոգիաներով հանդերձ: Օրինակ, ներշնչեցին ամբոխին, որ Նիկոլը հեղափոխությունա կատարում, ամբոխը ընդունեց, որ Նիկոլի արածը հեղափոխությունա որ կա: Վստահաբար կարելիյա ասել, որ եթե ամբոխին սկզբնապես նույն լրատվամիջոցներով ներշնչած ըլնեյին, որ Սերժին պետք էր մեկը, ով պտի փագեր Նիկոլի ոռը՝ գործած անթիվ - անհամար հանցագործությունների պարտակման համար, ապա ամբոխը իրան կպահեր համապատասխան ձևով: Բայց ովա՞ գժվել նման բան ամբոխին ներշնչի, էն էլ լրատվական դաշտով, որը հլու - հնազանդ ծառայումա իշխանավորներին ու փորի վրա պառկածա նրանց տակ... Իշխանությունը առանց խաբեբայության իշխանություն չի: Բայց իշխանական խաբեբայությունը իրականում ծագումա ամբոխի տգիտությունից ու ինտելեկտուալ վախկոտությունից: Էդ պատճառով ներշնչանքից դուրս ամբոխը այլակարծությունները արդեն իներցիայի ուժով մերժումա: Ամբոխի մարդը ինքնուրույն ինտելեկտ դրսևորող նորմալ մարդու կատարած մի պստիկ անճշտությունը ու թեկուզ՝ սխալը, քստմնելի ձևով ծաղրիյա ենթարկում՝ առանց այլընտրանքային մտածողության դրսևորման ասելով. «Տեսնու՞մ ես, որ ճիշտը մե՛նք ենք»:

Այնինչ, իրականում ամբոխի մարդուն ընդամենը հաղորդել են էն, ինչը որ պետքա, որ ամբոխը ըտենց իմանա ու էդ ամբոխի համար արդեն դառնումա անառարկելի ճշմարտություն:
     Ամբոխի մարդու իմացած «ճշտի» կամ «ճշտեր» - ի մասին դասականը՝ Օրուելը, պատասխանելա ՝՝ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱՅՈՒՄ՝՝ իրա մի ֆրազով.

«Եթե ընկեր Նապոլեոնն այդպես է ասում, ուրեմն ճիշտը դա է» ։
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     11.06.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3506 | 0 | 0
Facebook