Идет загрузка...
COMMENT.am
Сегодня:  Среда, 15 Августа, 2018 года
Проценты по депозитам:  
Армянский драм
14.00%
,
Доллар США
6.50%
,
Европейское Евро
4.00%
,
Русский рубль
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Статьи

«Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում…»

Հեղինակ
Автор:
Հեղինակ
10:31, Четверг, 07 Июня, 2018 года
«Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում…»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը գրում է.
     «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում…» (Ղուկ. ԻԲ. 48)

Իսկ Հուդան առաքյալներից մեկն էր… Հույժ ցավալի փաստ է, որ բոլոր ժամանակների հուդաները միշտ եղել են առաքյալների խմբից… Այսօր էլ երևան եկածները նորեն առաքյալներից են, այսինքն՝ առաքելական հաջորդականությունը կրող հոգևորականներից: Մոլորյալ եղբայրներ, անմի՛տ հակառակվողներ, որոնք այդպես էլ անգետ մնացին Աստվածաշունչ մատյանի ճշմարտությունից. «Մարդիկ, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն հասնում ճշմարտության գիտությանը: Եվ ինչպես Հանեսն ու Համրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք հակառակվում են ճշմարտությանը. ապականված մտքով մարդիկ, անպետք՝ հավատքի մեջ: Բայց նրանք ավելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանզի սրանց հիմարությունը հայտնի կլինի բոլորին, ինչպես որ եղավ այդ երկուսինը» (Բ. Տինոթ. Գ. 7-9):
     Եվ, սակայն, Հուդան նույնպես կարող էր փրկվել՝ մնալով առաքյալների շարքում, եթե նա էլ Պետրոս առաքյալի նման դառնորեն լաց լիներ, իմա՛ ճշմարտապես զղջար և թողություն խնդրեր: Բայց Հուդան այդպես չվարվեց, այլ՝ «հեռացավ ու գնաց կախվեց» (Մատթ. ԻԷ. 6):
     Թող Սուրբ Հոգու շեփորաձայն պատգամը լսելի լինի մերօրյա եղբայր-հուդաների հոգու ունկերին, որպեսզի ճշմարտապես զղջան և այս ամոթալի, պարսավելի ու խոտելի իրավիճակից դուրս ելնեն՝ Պետրոս առաքյալին հետևելով:
     Արդ, հիշե՛նք և գիտենանք՝ «…քանզի ինքը՝ սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ: Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվում են որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ. Կորնթ. ԺԱ. 14-15):

Источник: facebook.com
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
2
| | |
3084 | 1 | 2
Facebook
Пресс-секретарь
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
To ay krapasht Pedofil gomik, du spasi herte qezela hasnelu, du hat-hat patasxanes talu Talanwac Gandzarani u tangaranayin artefaktneri yuracman hamar.

U dzer hreaqristoneutyunnel kwerceq u hayde jhudneri girke ktrneq hayastanic.

Mer Hayk Nahapete Aweli Hzor u Sireli e qan dzer movsesi crtac ehovan.