Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Կարծես թե սայլը տեղից շարժվում է

arsine
Автор:
arsine
12:40, Суббота, 26 Мая, 2018 года
Կարծես թե սայլը տեղից շարժվում է

Նոր Հայաստանի կառավարության գործելաոճը սկսում է հույս ներշնչել Հայաստանի հանրապետության քաղաքացուն: Սկսվել է խոշոր չափերով պետական գումարների յուրացման դեպքերի շղթայական բացահայտումների գործընթացը, որը ստիպում է հավատալ արդարության և հավասարության, սեփական երկրում ստորացված չզգալու մթնոլորտի վերականգնմանը: Քանիցս անդրադառնալով Դիլիջան քաղաքին և արժանանալով դիլիջանցու «օրվա հացը լափող» մի քանի «փայատերերի» քննադատությանը, դարձյալ կխոսեմ դիլիջանցուն հուզող խնդիրներից:

Կապան քաղաքում իրականացված ստուգումների և հայտնաբերված չարաշահումների ու դրանց քանակի մասին հրապարակված նյութերը կարդալուց հետո ցանկացա ևս մեկ անգամ խոսել Դիլիջանի բյուջեի գրեթե 80 տոկոսի լվացման և յուրացման ճանապարհի մասին: Նույն սցենարն է ինչ գործել է Կապանում, բայց այստեղ այն հասցված է այնպիսի կատարելության, որ կոմունալ ծախսերի՝ աղբահանության վրա ծախսվող գումարները գրեթե անհաշվելի են, իսկ կատարված աշխատանքը ոչ մի թաղամասում և ոչ մի գյուղում տեսանելի չէ:

Դիլիջանցիները հրավիրում են ԱԱԾ-ի ուշադրությունը Դիլիջանի քաղաքապետի անպատիժ գուրծունեությանը՝ ակնկալելով մի պարզ հարցի պատասխան. «400.000 դրամ աշխատավարձով աշխատող քաղաքապետը ինչե՞ս կարող է 1.500.000 դոլլար ծախսել սեփական տան շինարարության վրա և դրանով պարծենալ: Ինչքա՞ն կարելի է թալանել, ինչքա՞ն կարելի է լափել հազարավոր քաղաքացիների հացը և շարունակել ապրել հպարտ ու անպատիժ»:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10223 | 0 | 0
Facebook