Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՄԵՆՔ՝ ՉՈՒԶՈՂՆԵՐՍ, ՄԵՆՔ՝ ԽԱՆԳԱՐՈՂՆԵՐՍ...

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
23:35, Понедельник, 21 Мая, 2018 года
ՄԵՆՔ՝ ՉՈՒԶՈՂՆԵՐՍ, ՄԵՆՔ՝ ԽԱՆԳԱՐՈՂՆԵՐՍ...

Թող Նիկոլը իրա լիբերաստ թմով իրա ուզած կամ երազած երկիրը կառուցի, շենացնի, ծաղկացնի, բայց ինձ հետաքրքիրա իմանալ ՄԻՋՈՑԸ: Դանայան տակառ ասածը երևի լսել եք ինչա: Էդ էն տակառնա, որը երբեք չի լցվում, քանի որ տակառը հատակ չունի: Խոսքը վերաբերումա Հայաստանի հանքերի հանդեպ տարվող թալանչիական քաղաքականությանը, որդեղ Սահմանադրությամբ ժողովրդին չի պատկանում հանքերը, Սահմանադրություն, որը ճանաչելա Նիկոլը: Էդ մասին թերևս առաջինը պետքա հարց բարձրացվեր, բայց՝ չի բարձրացվել: Փոխարենը Սերժի գծած սցենարով նորից վազեցին դուրս, որ նորից փող մուրան, թե բա էլ Սաշիկ - Սերժիկ՝ փայ մտնող չկա, հանգիստ էկեք Հայաստան ու՝ ՆԵՐդրեք: Բառն էլ մի բառի նման չի...

Արտադրական հարաբերություններին զարկ տալու մասին էլ ոնցոր թե խոսք չկա՝ ամեն տեսակ հնարավոր եկամտաբեր արտադրության կազմակերպմանը ընդլայնման համար: Առանց արտադրանքի երկիրը զրոյա: Ինչքա՞ն սպեկուլյանտային առևտրով զբաղվես. թանգ առնես, որ էժան ծախես: Ներքին շուկա ասածը սպեկուլյացիայի համար սահման ունի: Եկամտաբեր առևտրով կարա զբաղվի երկրի ներսում շատ քիչ՝ 6 - 8 % ու ոչ ավել, որից հետո սկսվումա կատաղի մրցակցությունը ու հետևանքը ըլնումա էն, որ առևտուրը հենց էդ մրցակցության մեջ հաղթող մի խմբավորման ձեռումա համակենտրոնանում, որը կոչվումա օլիգարխիա: Ըստեղից են առաջ գալիս լֆիկները, գագոները, գռզոները, որոնք էլ քաղաքականություն ու իդեոլոգիա են պատվիիրում հանուն սեփական մոնոպոլ կապիտալի շահերի: Թող մեզ՝ ՝՝չուզողներիս՝՝, չխաբեն, թե Ազգային Ժողով կոչվածը այսուհետ բիզնեսմեններով չի կազմավորվելու: Ինչը չի կարելի անել ուղղակի ձևով, էդ դեպքում կարվի միջնորդավորված ձևով, երբ պատգամավոր կոչվածը կլնի մի սարի չոբան, իսկ նրա հետ անձնական հարաբերություններ հաստատող օլիգարխը կլնի իրա կապիտալի համար ձեռնտու օրինագիծ պատվիրողը:

Եթե ներդրում կոչվածը պտի մենակ ծառայի բիզնեսին, այսինքն՝ առևտրին ու ապրանքային արտադրական հարաբերություններին անցում չի նախատեսում, Էդ դեպքում լրիվ թափով գործումա համակարգված դավադրության տեսությունը, որի համաձայն կայուն զարգացման հայեցակարգ կոչվածով թալանվում են երրորդ հռչակված աշխարհի երկրների բնական ռեսուրսները: Էդ երկրերին, որոնց մեջա դասակարգվում նաև Հայաստանը, փաստացիորեն օրենսդրության միջոցով արգելվածա օգտվել սեփական հանքերից ու վարել սեփական հայացողությամբ արտադրական հարաբերությունները: Այլապես ի՞նչ ասելա Վենետիկյան հանձնաժողով կոչվածը, ով գոհա մեր Սահմանադրությունից: Գոհ ըլնելու պատճառներ կան, էդ մասին ասվելա, բայց մի անգամ էլ կրկնեմ, որ Սահմանադրությամբ հռչակված են սոցիալ տնտեսական լիբերալ հարաբերությունները, Կենտրոնական բանկի գործառութային անկախությունը, հանքերի անպատիժ մասնավոր թալանը: Այսինքն ներկայիս սահմանադրություն կոչվածը էդ Հայաստանի լեգալ թալանի Սահմանադրությունա, ինչին օր առաջ պետքա վերջ դրվի՝ չեղյալ հայտարարելու ճանապարհով ու նոր՝ ժողովրդանպաստ սահմանադրության գրելով:

Հաջորդ կարևոր հարցը էդ Կենտրոնական բանկի կարգավիճակի հարցնա, որը հայտարարվածա իրա ֆունկցիաներով ու գործունեությամբ անկախ երկրի ներքին կառավարման դաշտից ու փոխարենը կախվածա արտաքին մաֆիոզ միջազգային ֆինանսական կառուցներից: Կենտրոնական բանկնա ՝՝սահմանում՝՝ ոսկու միջազգային վաճառքի, ոսկու, արծաթի, պլատինի, պղնձի, մոլիբդենի թանկարժեք մետաղների դոլարա - դրամային հարաբերակցության թալանչիական գները: Կենտրոնական բանկը էդ մի բաց պատուհանա, որով երկրի էղած ամբողջ հարստությունը դուրսա հոսում արտասահման ու որից Հայաստանի բյուջեն համարյա ոչինչ չի մտնում:

Համոզված եմ, որ էս բաները Նիկոլի վարչախումբը հարուր տարի էլ մնա՝ չի անելու: Չի անի քանի որ էդ վարչախումբը լիբերալա, իսկ մյուս կողմից էլ չի անի, քանի որ դավաճանական պոտենցիալով կառավարությունա: Դավաճանությունը ըլնումա կամ անգրագիտության, կամ վախի, կամ էլ ուղղակ մտածված հաշվարկի ուժով: Նախկին դավաճանի կողմից իշխանության նստցված, նրա հետ գործարքի գնացած ու կողոպտչական Սահմանադրությունը ճանաչած անձը, անձանց խմբից, ավել բան չես կարա սպասես: Իրանք արդեն հայտարարել են, որ իրանք երկրի ներքին շուկան կազմակերպում են լիբերալ հիմքերով, ինչը սահմանադրուոթյան կետերից մեկնա: Այսինքն կազմակերպվում են ճիշտ էն կերպով, ինչ կերպով որ ցեղա - կլանային ճանապարհով վերջին քսան տարիները անցելա Հայաստանը:

Վատ նպատակին գնալու ճանապարհները այդպիսով տարբեր են, բայց նպատակը՝ Հայաստանի ու ժողովրդի թալանը, շարունակումա մնալ անփոփոխ:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     21.05.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3282 | 0 | 0
Facebook