Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հանուն ինչի և ում համար է գրված Աստվածաշունչը (ընդամենը մեջբերումներ հուդայաքրիստոնեական ավետարաններից)

12:38, Пятница, 18 Мая, 2018 года
Հանուն ինչի և ում համար է գրված Աստվածաշունչը (ընդամենը մեջբերումներ հուդայաքրիստոնեական ավետարաններից)

Մսխե՛ք հայրական ունեցվածքը. եկեղեցին ձեր կողմնակիցն է, երբ հայրական փողերը վատնելուց հետո ձեռնունայն տուն դառնաք, վանեք ձեզնից այն մտահոգությունը, թե կպատժվեք, որովհետև հոգևորականները ձեր ծնողներին կհամոզեն գրկաբաց ընդունել ձեզ ու ձեզ տալ մյուս երեխաների բաժինը, որպեսզի ձեր իսկ ձեռքով հափշտակվի ամբողջ ունեցվածքը, իսկ հետո աղքատության գրկում հայտնված ձեր տոհմը եկեղեցուն հնազանդվի:


     «Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. "Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը": Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում: Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ: Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու: Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկավ և ասաց. "Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հօր մոտ և նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատավորներից մեկը": Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ. և մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան: Եվ որդին ասաց նրան. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու": Հայրը իր ծառաներին ասաց. "Անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին՝ կոշիկներ. բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց". և սկսեցին ուրախանալ: Իսկ նրա ավագ որդին ագարակում էր. և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. և իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՞նչ է: Եվ սա նրան ասաց. "Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան": Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան: Որդին պատասխանեց և ասաց հորը. "Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի: Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ ******ների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր": Հայրը նրան ասաց. "Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց"»: (Ղուկաս 15, 11 - 32):

Հիսուսն ուրիշի աշխատանքի արգասիքը յուրացնելու իրավունք է տվել, և արդեն երկու հազարամյակ է, ինչ եկեղեցին հաջողությամբ իր բարգավաճմանն է ծառայեցնում այդ իրավունքը:


     «Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրա աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»: (Հովհաննես 4, 38):


     Հիսուսն աշակերտներին ուղարկում է, որ ուրիշի ավանակը խլեն, որպեսզի մարգարեներից մեկի` «Ասացեք Սիոնի աղջկան» գրածի հանգույն լինի իր կյանքի այդ դրվագը, թեպետ «Ասացեք Սիոնի աղջկան» -ը որևէ կապ չունի էշը խլելու հետ: Իսկ թե ինչպես է Հիսուսը նստել և' էշի, և' դրա քուռակի վրա, պատասխանը փորձեք ինքներդ գտնել, մանավանդ որ Ղուկասը միայն էշի մասին է հիշատակում:


     Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե, Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ՝ մի քուռակ. արձակեցե՛ք բերեք ինձ: Եվ եթե մեկը ձեզ բան ասի, կասեք, որ Տիրոջը պետք են. և նա իսկույն դրանք կուղարկի»: Բայց այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. 5 «Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրայ»: Աշակերտները գնացին և արեցին, ինչպես Հիսուս իրենց հրամայել էր. և էշն ու քուռակը բերեցին, նրանց վրա զգեստներ գցեցին. և նա նստեց դրանց վրայ: (Մատթեոս 21, 1 - 7):


     Ղուկասի գրվածքն առավել ճոխ է


     Եվ երբ մոտեցավ Բեթփագեին եւ Բեթանիային, այն լեռան մոտ, որ կոչվում է Ձիթենյաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին և ասաց. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնէք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերե՛ք: Եվ եթե մեկը ձեզ հարցնի, թե ինչու եք արձակում, նրան այսպես ասացեք. "Իր տիրոջը պէտք է"»: Երբ գնացին նրանք, որ ուղարկվել էին, գտան այնպես, ինչպես ասել էր նրանց. ավանակը կար: Եվ մինչ ավանակն արձակում էին, նրա տերերը ասացին նրանց. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»: Եվ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պետք է»: Եվ այն բերին Հիսուսի մոտ. զգեստներ գցեցին նրա վրա և Հիսուսին նստեցրին: Եվ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրա (Ղուկաս 19, 29 - 36):

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4619 | 0 | 0
Facebook