Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Հաղթանակի և խաղաղության տոնը

Կապանի N13 հիմնական դպրոց
Пресс-секретарь:
Կապանի N13 հիմնական դպրոց
12:28, Четверг, 17 Мая, 2018 года
Հաղթանակի և խաղաղության տոնը
     09.05.18թ. Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտեր-100 ծրագրի միջոցառումների շրջանակներում.
     Շուշիի ազատագրման և Մեծ հայրենականում տարած հաղթանակի միջոցառումները Կապանում հանդիսավորությամբ և տոնական միջոցառումներով նշանավորվեցին: Կապանի N13 հիմնական դպրոցի սաները տոնական քայլերթով բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի և Մեծ Հայրենականում զոհված կապացիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ծաղկադրում կատարվեց նաև Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին:
     Գլուխ խոնարհենք նրանց հիշատակի առջև, ում արյան գնով պարգև ստացանք հաղթանակների այս ամիսը՝ թե՛ Մեծ հայրենականի տարիներին զոհվածների եւ թե՛ նորանկախ Հայաստանի սահմանները պաշտպանելիս և մեր անկախությունը կերտելիս ընկած մարտիկների:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4006 | 0 | 0
Facebook