Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հանուն ինչի և ում համար է գրված Աստվածաշունչը (ընդամենը մեջբերումներ հուդայաքրիստոնեական ավետարաններից)

23:19, Среда, 16 Мая, 2018 года
Հանուն ինչի և ում համար է գրված Աստվածաշունչը (ընդամենը մեջբերումներ հուդայաքրիստոնեական ավետարաններից)

Հիսուսը երեք անգամ պահանջում է, որ իրեն ձերբակալեն, որպեսզի մարգարեներից մեկի գրածը կատարվի: Մի խոսքով, նա ամեն ջանք գործադրում է, որպեսզի իր վախճանը համապատասխանի մարգարեներից մեկի զառանցանքին:


    

«Եվ Հուդան իր հետ վերցնելով գունդը և պահակներ՝ ուղարկված քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով: Իսկ Հիսուս իր վրա եկող այս ամենը տեսնելով՝ դուրս ելավ ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»: Նրան պատասխանեցին՝ Հիսուս Նազովրեցուն: Հիսուս նրանց ասաց՝ ես եմ: Նրանց հետ էր և Հուդան, որ մատնում էր նրան: Երբ Հիսուս ասաց՝ ես եմ, հետ-հետ գնացին և գետին ընկան: Դարձյալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ եք փնտրում: Նրանք ասացին՝ Հիսուս Նազովրեցուն: Հիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթե ինձ եք փնտրում, նրանց թո՛ւյլ տվեք գնալ» . որպեսզի կատարվի խոսքը, որ ասել էր, թե՝ նրանց, որոնց ինձ տվեցիր, նրանցից և ոչ մեկին չկորցրի: Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետև սուր ուներ, քաշեց այն և զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց: Եվ այն ծառայի անունը Մաղքոս էր: Հիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատյանի մեջ դիր. այն բաժակը, որ Հայրն է ինձ տվել, չպիտի՞ խմեմ»:

Իսկ գունդը, հազարապետը և հրեաների պահակները բռնեցին Հիսուսին և կապեցին» (Հովհաննես 18, 3 - 12):


    

Պետք է պարտադիր մեղք գործել, և մեղքերը որքան շատ լինեն` այնքան լավ, իսկ եթե օրինապահ, պարկեշտ մարդը շնորհակալություն է հայտնում Աստծուն, ուշադրություն դարձրեք` ընդամենը շնորհակալություն է հայտնում, որ ինքն այդպիսին է, Հիսուսի կարծիքով այդ մարդը մեղավոր է:

«Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր: Փարիսեցին կանգնած էր մեկուսի և, ինքն իրեն, այս աղոթքն էր ասում. "Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես՝ հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից": Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և նույնիսկ չէր կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. "Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս": Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը. Որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկաս 18, 10 - 14):

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4218 | 0 | 0
Facebook