Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Վերա Բրեժնևայի շքեղ և ոճային կերպարն աչքի է ընկել Կաննի կինոփառատոնում

20:41, Среда, 16 Мая, 2018 года
Վերա Բրեժնևայի շքեղ և ոճային կերպարն աչքի է ընկել Կաննի կինոփառատոնում

ՌԴ հայտնի երգչուհի և դերասանուհի Վերա Բրեժնևան եղել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Երեք դեմք» ֆիլմի պրեմիերային, որը ցուցադրվել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Երգչուհին աչքի է ընկել իր շքեղ և ոճային կերպարով:

Ինչպես նշում է Woman.ru-ն, 36-ամյա Բրեժնևան մեջքի մեծ բացվածքով սև զգեստ է ընտրել կարմիր գորգի համար: Versace-ի նրբագեղ զգեստը համալրվել է Saint Laurent կոշիկներով և Messika Jewelry բրենդի երկար ականջօղերով:

Բրեժնևայի դիմահարդարները շեշտը դրել են շուրթերի վրա՝ ընտրելով ալ կարմիր շրթներկ, իսկ երգչուհու սանրվածքը համեստ և ոճային է եղել:

Երգչուհին միջոցառումից մի քանի լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում՝ արժանանալով իր հետևորդների հիացմունքին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անցկացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ» -ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին: Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից։

Источник: ԹԵՐԹ.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4549 | 0 | 0
Facebook