Идет загрузка...
COMMENT.am
Сегодня:  Среда, 15 Августа, 2018 года
Проценты по депозитам:  
Армянский драм
14.00%
,
Доллар США
6.50%
,
Европейское Евро
4.00%
,
Русский рубль
8.50%

Статьи

ՍԵՐԺՆ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է․ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ

Sona Arshuneci
Автор:
Sona Arshuneci
19:19, Среда, 16 Мая, 2018 года
ՍԵՐԺՆ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է․ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՖԱՐՍ ԷՐ․ԻՋՆԵԼՈՎ ԸՆԴՀԱՏԱԿ ՆԱ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ՔԱՆ՝ ԱՌԱՋ․․ԹԵև ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ, ՆՐԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ՀՀԿ-Ի ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՆՐԱ ՆՇԱՆԱԿԱԾ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ, ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ․․Նրանց դիրքերը չզիջելու այս դիմադրությունը փաստում է, որ Սերժը ռևանշ է վերցնելու և ամեն գնով Փաշինյանի առաջ փակելու է բոլոր դռները, ծուղակ գցելու և տապալելու նպատակ է հետապնդում․․․Քանի ազգային ժողովը չի լուծարվել, արտահերթ ընտրություններ չեն անցկացվելել, քանի ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է, և քանի դատախազն ու դատավորները, ԿԸՀ նախագահ Մուկուչյանը, Տարոն Մարգարյանը հրահանգներ են ստանում ընդհատակ իջած Սերժ Սարգսյանից, Փաշինյանը դեֆակտո զրկված է լինելու վարչապետի գործառույթները լիարժեք իրականացնելու
     հնարավորությունից․ Այսօր Հայաստանում գործում է երկիշխանություն․ 1․ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և 2․ ստվերում գործող, ընդհատակ իջած Սերժ Սարգսյանը, որի հրահանգով են առաջնորդվում ուժային կառույցները՝ դատախազն ու դատավորները, Երևանի քաղաքապետը, ԿԸՀ նախագահ Մուկուչյանը, ազգային ժողովում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի գրեթե բոլոր պատգամավորները, , , ուստի՝ ՔԱՆԻ ՉԻ ՔԱՆԴՎԵԼ ՀՆԻ ԲԵՐԴԸ՝ ՉԻ ԼՈՒԾԱՐՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ Է ՓԱԿՈՒՂՈՒՄ, ՈՐԻՆ ՁԳՏՈՒՄ Է ՀՀԿ-ն ՍԵՐԺԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, , , Այս պահին միակ ճիշտ քայլն անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որը պետք է լիներ ի սկզբանե․ այս է այսօրվա անորոշությանը լուծում տալու միակ բանալին, որ ՀՀԿ-ին դուրս կմղի Խորհրդարան թափանցելուց, ինչպես դա եղավ ՀԱԿ-ի պարագայում․․․

Փաշինյանի առջև ծառացած խնդիրներըը կայանում է նրանում, որ ՀՀԿ-ի բերդը դեռ կանգուն է, քանզի ՀՀԿ-ն ազգային ժողովում մեծամասնություն է և դեռ Նիկոլ Փա՛ինյանն առաջնորդվում է ՀՀԿ-ի ծուղակ, չարեփոխված Սահմանադրությամբ․․․Այսօր ոչ Գլխավոր Դատախազի վրա է կարողանում ազդել, ոչ դատավորների, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոչ Տարոն Մարգարյանի․ այդ չարեփոխված սահմանադրությունը կարված էր միայն Սերժի հագով․ սա այնպիսի թակարդ է, սարդոստայնի նման հյուսված, որ բացի ՀՀԿ-ից ոչ մեկը չկարողանա վայելել․․․ Ճիշտ է Սերժ սարգսյանը հրաժարական է տվել, սակայն ոչ մի բան դեֆակտո չի փոխվել, քանզի անցել է ընդհատակ և ամեն քայլին Փաշինյանին աշխատում է տապալել․ այս պահին Կարծում եմ հեղափոխությունը պետք է շարունակվի, որ լիակարար հաղթանակ կարողանանք տոնել, , , ՀՀԿ-ն պետք է վայր դնի իր մանդատները, նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, հետաձգելն աշխատելու է ՀՀԿ-ին ժամանակ շահելու, Փաշինյանին տապալելու ուղղությամբ ․․․միայն արտահերթ ընտրությունները Փաշինյանին հնարավորություն կտա դառնալու դրության իրական տերն ամբողջությամբ, , մեզ հարկավոր է, որ Փաշինյանը լիազորված լինի անսահմանափակ լիազորություններով, որպեսզի կարողանա անարգել բացել դեպի լուսավոր Հայաստան տանող բոլոր փակ դռները․․․
     ինչքան գիտենք, ըստ չարեփոխված սահմանադրության Սերժը Սուպեր վարչապետ էր իրեն օժտել, անսահմանափակ լիազորություններով, անգամ նոր նախագահ Արմեն Սարգսյանին զրկելով այն տարրական լիազորություններից, որ ի պաշտոնե նա պետք է կատարեր, , , հիմա, Փաշինյանն հեղափոխության արդյունքում գալով իշխանության ինչու՞ է զրկված սուպեր վարչապետ լինելու հնարավորությունից․․․Այս դիմադրությունը դատախազի, դատավորների, Մուկուչյանի, Տարոն Մարգարյանի, այդ մասին են փաստում, որ Սերժը պարապ նստած չի․․․
     ՈՒստի պետք է լուծարել խորհրդարանը և արագացված արտահերթ ընտրություններ անցկացնել․ քանի ՀՀԿ-ն
     խորհրդարանում մեծամասնություն է, Փաշինյանի կախվածությունը նրանցից խոչընդոտելու է նրա բնականոն աշխատանքը, առաջընթացը և ծրագրերի իրականացումը, , ,

Այսօր էլ թեև ընդհատակում, Սերժն ակտիվ քաղաքականությունում է, ավելի ակտիվ՝ քան առաջ և ավելի վտանգավոր, քան առաջ, քանզի անկանխատեսելի է նրա այն բոլոր քայլերը, որով նա ամեն գնով փորձում է տապալել Փաշինյանին։

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Источник: (օր. Մամուլ.am)
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
24624 | 0 | 0
Facebook
Пресс-секретарь