Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Եվայի խանդոտության պատճառով...

20:19, Воскресенье, 13 Мая, 2018 года
Եվայի խանդոտության պատճառով...

Եվան զբոսնում էր եդեմական այգում, երբ նրա դեմ ելնում էօձը:

-Կե'ր այս պտուղը, - ասում է օձը:

Քանի որ Աստված նախապես Եվային խրատել էր, այդ իսկ պատճառով նա կտրուկ հրաժարվում է օձի առաջարկից:

-Կե'ր այս պտուղը, - պնդում է օձը, - եթե ուտես, էլ ավելի կգեղեցկանաս ու ավելի շատ դուր կգաս ամուսնուդ:

-Ես դրա կարիքը չունեմ, էլ ավելի գեղեցկանալու անհրաժեշտություն չկա, որովհետև ամուսինս ինձնից բացի ուրիշ կին չունի:

Օձը քրքջում է ու ասում.

Ունի', անշուշտ, ունի':

Քանի որ Եվան չէր հավատում օձին, օձը նրան տանում է բլրի կողմը, որտեղ ջրհոր կար:

-Այդ կինն այս ջրհորում է, - ասում է նա: - Ադամը նրան այստեղ է թաքցրել:

Եվան նայում է ջրհորի մեջ, ջրի հայելում մի գեղեցիկ կնոջ պատկերն է տեսնում, ապա ուտում է օձի հրամցրած պտուղը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4964 | 0 | 0
Facebook