Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

ՀԱՅԸ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
15:32, Суббота, 12 Мая, 2018 года
ՀԱՅԸ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

Չգիդեմ, թե ոնցա հիմա դպրոցում, բայց հլը իմ սերնդի ժամանակ հայոց լեզվի դասաժամերին զուգահեռ քցվում էին նաև տրամաբանական - վերլուծական մտածողության հիմքերը: Որպես օրինակ, հայյոց լեզվի դասաժամերին ուսուցիչը մեզ` աշակերտներիս, հանձնարարում էր կատարել տարրական մտավարժանք դասագրքում տրված վարժության շուրջ: Ասենք վարժության մեջ տրված էին բառեր ու էդ բառերով պետքա կազմվեր բառերի բուն իմաստին համապատասխան նախադասություն: Այլ կերպ ասած, տրված էր բառերի բովանդակությանը համապատասխան մոզաիկա հավաքել:
     Էդ վարժությունը շատ խորը ազդեցությունա թողնում վերլուծական տրամաբանական մտածողություն ձևավորելու առումով:
     Բայց էսօր` կապված քաղաքական իրավիճակի փոփոխության հետ, ես բախվում եմ հետևյալ իրողությանը: Ֆեյսում` հանձին իմ հավաքագրած ընգերների, ունեմ շուրջ 4825 - ի չափ լսարան, որից շատ քչերն են արձագանքում իմ վերլուծական - տրամաբանական նշանակության գրառումներին: Մի տեսակ վախենում են արտահայտվեն, թե ինչի` չեմ կարա ասեմ: Սխալ եմ գրում, թե ճիշտ, հլը էական չի. վախենում են անգամ էդ ցույց տան: Դատելով հավանությունների քանակից ու մեկնաբանությունների որակից 4825- ից մենակ մի շատ պստիկ քանակություննա իմ լսարանից արձագանքում ու էլ ավելի չնչին քանակնա համաձայնում գրածներիս հետ. հազիվ` 20 հոգի ու ոչ ավել: Սա շատ ցավալի փաստա, մանավանդ որ խոսքը վերաբերումա մտածողությանը, էն տեսակ մտածողությանը, որի կայացումը մի տեսակ խիստ դժվարացելա երեք բառ, կամ երեք իրադարձություններ իրար կապելու, իմաստավորելու տեսանկյունից: Սրանից ինձ մնումա գալ մի ստիպված եզրակացության, որ հայ մարդկանց ծանրակշիռ մեծամասնությունը տառապումա շատ ծանր հոգեբանական նշանակության հիվանդությամբ, որդեղ նրան անգամ դժվարա իրար կապել ու մի իմաստային նախադասության մեջ միավորել հետևյալ` որսորդ, հրացան, նապաստակ, դաշտ բառերը: Ուրեմն ստացվումա, որ ծանրակշիռ մեծամասնությունը դպրոց չի գնացել, կամ էլ` փախելա հայոց լեզվի բոլոր դասերից, որ էսօր լպիրշություն ցուցաբերի ու հանդես գա հակառուսական ելույթներով` հայոց լեզվի շահերի դեմագոգիկ պաշտպանությամբ:
     Սա լուրջ պրոբլեմա, սա արդեն ուղեղի լուրջ հիվանդությունա: Բայց սրան բուժում ես չեմ տեսնում: Մաուգլիյի էֆեկտը հայտնի, հաստատված ճշմարտությունա, երբ գենետիկան կյանքի ինչ որ մի հատվածում ինչ որ մի բան յուրացնելու, սովորելու համար հատկացնումա հստակ ու խիստ սահմանափակ ժամանակային սահմաններ: Իրանք, հետևաբար, վերջնականորեն դատապարտված են ՉՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՆ ու իրանց` էդ մեծամասնության մարտնչող տգիտությունը, Սերժը ու սերժանմանները միշտ են օգտագործելու իրանց սեփական գործերի ու սև պլանների իրականացման համար:

Պատահական չի, որ Ջ. Օրուելը իրա հանրահռչակ "1984" -ում ասելա, որ. "ՀԻԵՐԱՐԽԻԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆՎՈՒՄԱ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ":
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     12.05.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3363 | 0 | 0
Facebook